ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 3, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Մեր մասնագիտությունը հաճախ մեղադրում են բռնություն հրահրելու մեջ: Երբեմն էլ այն ինքն է բռնության զոհ դառնում:

Միացյալ Նահանգներում լրագրողի իմ 22-ամյա կարիերայի ընթացքում ես ճանաչáõÙ ¿Ç մի լուսանկարչի, որին ÏáÕáåï»óÇÝ անկարգությունների ժամանակ Մայամիում, և մի լրագրողի, որին անկարգությունների ժամանակ սպանեóÇÝ ատրճանակի կրակոցով Լոս Անջելեսում: ՃանաչáõÙ ¿Ç ուրիշ լրագրողների, որոնք սպանվեóÇÝ պատերազմական պայմաններում: Դրանք բոլորն էլ ծայրահեղ իրավիճակներ ¿ÇÝ: Մեզնից շատերին սպառնáõÙ ¿ÇÝ (մի անգամ ես ստիպված ¿Ç թաքնվել զուգարանում գիշերային ակումբի զայրացած տիրոջից փրկվելու համար, որի մաֆիամետ բոսը ինձ հրավիրել էր «զրույցի»):

Սակայն յոթ թերթերում՝ լրագրողների 1000-ից ավելի ընդհանուր կազմով, ես չեմ ճանաչել թեկուզ մեկ լրագրողի, որին առանձնացրել են և վրան հարձակում գործել:

Իսկ Հայաստանում անցած ընդամենը մեկ տարվա ընթացքում ես գիտեÇ մի լրագրողի մասին, որին սպանեóÇÝ, ևë մեկի մասին, որին լուրջ վնասվածք հասցրեóÇÝ նրա ոտքերի տակ նետված ինքնաշեն ռումբով, իսկ այս շաբաթ էլ մի լրագրողի ծեծեóÇÝ մինչև գիտակցության կորուստ՝ ջարդելով նրա քիթը:

Խոսքի ազատությունն այստեղ իր գինն ունի (սեղմեք այստեղ վերջին դեպքի մասին կարդալու համար):

Եթե այն, ինչ ինձ ասել են ¶այանե Մուքոյանի աշխատաոճի մասին, ճիշտ է, ապա նրան պակասում է այն էթիկան, որն իսկական «լրագրողի» սահմանման պարտադիր մասն է կազմում: Նրա խմբագրած թերթը վտարվել է լրագրողական կազմակերպություններից պարկեշտության և արդարության սահմաններն անցնելու համար՝ հասկացություններ, որոնք այնքան առաձգական են այստեղ, որ ընդունված ստանդարտները խախտելու համար լրատվամիջոցը պետք է իսկապես աղաղակող մի բան անի: Եվ այդուհանդերձ նրա թերթին հաջողվել է անցնել անընդունելիի սահմանը:

Սակայն մի՞թե կարող է ոչ ճշգրիտ կամ նույնիսկ միտումնավոր անբարյացակամ լրատվությունը հիմք ծառայել, որ ելուզակների մի խումբ հարձակվի նրա վրա, դուրս քաշի մեքենայից և ծեծի ենթարկի մինչև գիտակցության կորուստ: Այստեղ, ըստ երևույթին, կարող է:

ìերջին հարձակման պարագայում գոնե ֆեմինիստներին կարող է ոգևորել այն փաստը, որ կանայք հավասար վերաբերմունքի են հասել Հայաստանի լրագրության ոլորտում. առաջին անգամ կին լրագրողը ծեծի ¿ ենթարկվել տղամարդուն հավասար:

Մուքոյանը գրել է հոդվածներ, որոնóáõÙ քննադատíել են որոշ հզորներ: Մասնագիտական ազնվության նկատառումներով ես ուզում եմ հավատալ, որ նրա թերթում բերված փաստերը հավաստի են եղել: Սակայն, հաշվի առնելով անցած պատմությունները, ես կասկածներ ունեմ այդ առիթով: Ամեն դեպքում, հզորները պատասխանել ենª ցուցադրելով իրենց ուժը, և ամեն ինչ վերջացել է հանցագործ հարձակմամբ:

Ես կասկածում եմ, որ իմ ռեակցիան, մյուս լրագրողների նման հետևյալն էր. «Իսկ ուրիշ ի՞նչ էիք ակնկալում»: Ինձ համար դժվար է կարեկցանք արտահայտել այս վերջին դեպքի կապակցությամբ:

Սակայն ինձ իսկապես մտահոգում է այն միջավայրը, որը կարող է ապագայում էլ նման հարձակումներ թույլ տալ:

Երկու օր առաջ «ԱրմենիաՆաուի» լրագրողներից մեկին կեսգիշերից հետո տուն են զանգահարել: Ասել են, որ դատաստան կտեսնեն հետը մի քանի շաբաթ առաջ Çñ հրաåարակած հոդվածի համար: Հոդվածում ներկայացված փաստերը չեն վիճարկել, ինչպես և այն փաստը, որ զանգահարողը հոդվածում վատ լույսի տակ է հանդես եկել:

Առաջին անգամը չէ, որ մեր լրագրողին սպառնում են, սակայն Մուքոյանի դեպքը և այն փաստը, որ հայ տղամարդիկ ծեծի են ենթարկում հայ կին լրագրողին, ավելի հավատալի են դարձնում այս սպառնալիքը:

Հայտնի է, որ սպառնալիքի աղբյուրը ունի փող, հետևաբար ևª իշխանություն:

Ես առաջարկեցի այս միջադեպի մասին հայտնել ոստիկանությանը, սակայն իմ բազմափորձ գործընկերը քաջ ծանոթ է գործերի վիճակին այս բնագավառում: Նա գիտ», որ սպառն³ցողը, ամենայն հավանականությամբ, կապեր ունի իր ոստիկանական բաժանմունքում, որը նրան ավելի լավ է պաշտպանում, քան կպաշտպանի իրեն նրանից:

Այնպես որ, նա անքուն գիշերներ է անցկացնում և ուսերն է թոթվում, երբ հարցնում ես, թե ինչ է անելու:

ÆëÏ Ç՞նչ անել: ¶րել հոդվածներ, ռիսկի դիմել և աղոթել, որ ¹áõ ճիշտ լինես: Եվ հուսալ, որ սպառն³լիքները կսահմանափակվեն հեռախոսով, մինչև կգա այն օրը, երբ ազնիվ լրատվությունը և տարաձայնություններÁ հարթելու քաղաքակիրթ ձևերն ավելի մեծ տեղ կունենան այս երկրում:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Fighting Words: Controversial editor attacked and badly beaten

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Wife of defendant claims her husband is a scapegoat

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Bridge Bash

The second half of the Ashtarak Bridge is ready to be passed over, but not before it got a grand opening this week.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.