ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 3, 2003 




ÊÙ»Éáõ çñÇ ËݹÇñÁ. á±í ¿ í׳ñ»Éáõ ѳÝñ³ÛÇÝ ó³Ûï³ÕµÛáõñÝ»ñÇ Ñ³Ù³ñ


ºñµ ïÝ»ñáõÙ çáõñ ãϳ, ó³Ûï³ÕµÛáõñÝ»ñÁ ÷ñÏáõÃÛáõÝ »Ý:

Երևանի ջրամատակարարման ծառայության արդիականացման հետ քաղաքային իշխանությունները բախվեցին մի նոր խնդրի հետ՝ կապված քաղաքի հին ավանդույթներից մեկի հետ:

Հանրային ցայտաղբյուրներ (ժողովրդական անվանումը՝ «պուլպուլակ») բուսնել են մայրաքաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների շատ փողոցների անկյուններում և բակերում: Սակայն այժմ, երբ բնակիչները պետք է վճարեն օգտագործված ջրի համար, հարց է ծագում, թե ով է վճարելու ցայտաղբյուրների համար:

«Այս ոլորտում ևս հավանաբար փոփոխություններ կլինեն, - ասում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սուսաննա Բադալյանը: - Ցայտաղբյուրները կան, մարդիկ օգտվում են թե՛ կենտրոնում և թե՛ բակերում, սակայն ինչ-որ մեկը դրա համար պետք է վճարի՞, թե՞ ոչ»:

Բադալյանի հավաստմամբ խնդրին լուծում տալու համար հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետի հետ: Ըստ ընդունված որոշման այն ցայտաղբյուրները, որոնք գտնվում են ոչ մեկին չպատկանող տարածքներում, լիովին մնալու են ջրմուղ-կոյուղու հոգածության տակ, իսկ բակային ցայտաղբյուրների ճակատագիրը մնում է անորոշ:

«Այսօր նույնիսկ ստույգ վիճակագրություն չկա, թե հանրապետությունում քանի ցայտաղբյուր կա, որպեսզի մենք ստույգ իմանանք մեր անելիքը, - ասում է Սուսաննա Բադալյանը: - Հայերը սովորույթի համաձայն, ամեն մի տխուր՝ հիմնականում մահվան, առիթով որոշում են հավերժացնել հեռացածի հիշատակը և հուշագրություններով ցայտաղբյուր են կառուցում: Ջուրը հոսում է, իսկ վնասը կրում է ջրմուղ-կոյուղին»:

Պատմաբան Անահիտ Հովհաննիսյանի հավաստմամբ ցայտաղբյուրները փակելու հապշտապ որոշումները կարող են մեծապես վնասել թե՛ քաղաքի արտաքին տեսքին, և թե՛ բնակիչներին:

«Շատրվաններն ու ցայտաղբյուրները միշտ էլ մեր երկրի դեմքն են եղել, - ասում է նա: - Շատ զբոսաշրջիկներ Հայաստան այցելելիս զարմանում են հատկապես ցայտաղբյուրների վրա»:

Բադալյանի հավաստմամբ ջրմուղ-կոյուղին հնարավոր ամեն ինչ անելու է, որ ոչ մի ցայտաղբյուր ու շատրվան չփակվի՝ հատկապես քաղաքի կենտրոնում, իսկ բակերի ցայտաղբյուրները դուրս են գալու նրանց ենթակայությունից:

«Առաջարկություն կա քաղաքի ցայտաղբյուրների վրա գեղեցիկ փականներ տեղադրել, որը հնարավորություն կտա բացել ջուրը, խմել, ապա նորից փակել, - ասում է Բադալյանը: - Այս դեպքում խնայողություն կլինի: Հուսով եմ նույն ճակատագրին կարժանանան նաև բակային ցայտաղբյուրները»:

Էջմիածնում ջրավարձի գանձման ներդրված համակարգը, ամենայն հավանականությամբ, կնշանակի ցայտաղբյուրների վախճան:

àñù³Ý ß³ï ó³Ûï³ÕµÛáõñ, ³ÛÝù³Ý ɳí. »ñµ Ù»ÏÁ ÷³ÏáõÙ »ë, ÙÛáõëÝ ³í»ÉÇ ßé³ÛÉ ¿ ¹³éÝáõÙ:

«Եթե շենքերի բնակիչները համաձայնեն ցայտաղբյուրների վրա ջրաչափեր տեղադրել և վճարել, ապա ամեն ինչ նորմալ կլինի, - ասում է «Էջմիածնի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ավագյանը, - իսկ եթե բնակիչները հրաժարվեն դա անել, մենք ստիպված կլինենք ցայտաղբյուրները փակել, քանի որ չենք կարող վճարել դրանց համար»:

«Մեր թաղամասի բնակիչները հիմնականում անվճարունակ են և դժվար թե կարողանան վճարել ցայտաղբյուրների համար, - ասում է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի բնակչուհի Նելլի Ոսկանյանը: - Սակայն եթե դրանք էլ չլինեն, շատ թաղամասերի բնակիչներ մեզ նման անելանելի դրության մեջ կհայտնվեն, քանի որ օրերով ջուր չենք ունենում և ստիպված ենք ջուրը դույլերով կրել ցայտաղբյուրներից: Թե ինչ կլինի, պարզ չէ»:

Կարեն Ավագյանն ասում է, որ ցայտաղբյուրի ջրի համար չվճարելով՝ մարդիկ խնայողաբար չեն ծախսում այն:

«Մեր թաղային տեսուչը հաճախ առավոտյան շրջայց է կատարում թաղամասերով և տեսնում է, թե ինչպես է ցայտաղբյուրի ջուրը երեք չորս մետր բարձրությամբ անիմաստ ժայթքում, - ասում Է Ավագյանը, - իսկ մեկ այլ տեղ կանայք խմելու ջրով ժամեր շարունակ գորգեր ու բուրդ են լվանում: Սա արդեն խոսում է այն մասին, որ ոչ մեկը չի խնայում ո՛չ ջուրը, ո՛չ էլ մեր աշխատանքը: Այս պարագայում ջրաչափերն ու մուծումներն ամենաճիշտ լուծումն են»:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Fighting Words: Controversial editor attacked and badly beaten

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Wife of defendant claims her husband is a scapegoat

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Bridge Bash

The second half of the Ashtarak Bridge is ready to be passed over, but not before it got a grand opening this week.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.