ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 3, 2003 




øÝݳ¹³ïáõÙ »Ý Ññ³å³ñ³ÏÁ. ³Ýóáñ¹Ý»ñÇ Ï³ñÍÇùÁ ºñ¢³ÝÇ Ýáñ Ï»ÝïñáÝÇ Ù³ëÇÝ



 

Ամիսներ տևած սպասումից ու խոսակցություններից, փոշուց ու տրանսպորտային խցաններից, պոկված կոշիկներից ու ծախսված փողերից հետո Հանրապետության հրապարակը նորից բացվեց: Թեև աշխատանքները պետք է «Լինսի» հիմնադրամի մյուս ծրագրերի հետ ավարտվեին հոկտեմբերի վերջին, Հանրապետության հրապարակը բացվեց Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:

Եվ արժանացավ տարաբնույթ գնահատականների, որոնցից դատելով (եթե պատահական անցորդների կարծիքը կարելի է հիմք համարել), շատերը զարմանք են հայտնում, թե ինչի համար էր այդ ամբողջ աղմուկը:

73-ամյա երևանցի Վարդգես Կարապետյանը, որը նախկինի նման դուրս էր եկել հրապարակում զբոսնելու, ասաց.

«Առաջ էլ էր այսպես, ի՞նչ են փոխել որ: Լավ ա, իհարկե, որ մարդիկ զբաղվեցին, բայց ես արդյունք չեմ տեսնում: Ես լսել էի, որ շինարարության ընթացքում պետք է հրապարակում ցայտաղբյուրներն ավելացնեն, ավելի գեղեցկացնեն, բայց դրա փոխարեն միայն մի քանի լապտեր են ավելացրել, ուրիշ ոչինչ: Հա՛, մեկ էլ հրապարակն են փոքրացրել. մեքենաները մի կերպ են շարժվում: Լսել եմ՝ մեկ միլիոն դոլար է ծախսվել. մի ահռելի գումար նման աշխատանքի համար»:
Üáñ í³Ý¹³ÏÝ»ñ гÝñ³å»ïáõÃÛ³Ý Ññ³å³ñ³ÏáõÙ:

Սակայն տեղացու կարծիքը տարբերվում է հյուրի կարծիքից:

Նյու Յորքից ամուսնու հետ Հայաստան շրջագայության եկած Ֆլորիկա ¶իժիրիգյանի համար հրապարակի փոփոխությունը հաճելի և ուրախալի է:

«Ես դուրս եմ եկել զբոսնելու և իրականում մեծ հաճույք եմ ստանում Հանրապետության հրապարակի ճարտարապետությունից, - ասում է նա: - Ես Հայաստանում էի երկու տարի առաջ, սակայն այսօր հրապարակն ավելի է գեղեցկացել: Շատ գեղեցիկ են թե՛ հրապարակի նախագիծը և թե՛, անշուշտ, ճարտարապետությունը»:

Ավանդաբար հրապարակում էին հավաքվում դեռահասները, որոնք այս մի քանի ամսվա ընթացքում զրկվել էին սիրահետելու հնարավորությունից, քանի որ շինարարական աշխատանքների ժամանակ հրապարակն առանձնացված էր թիթեղյա պարիսպով:

19-ամյա ուսանողուհի Մերի Պետրոսյանը եկել է հրապարակ մեծ հույսերով ու սպասումներով, սակայն ասում է, որ հուսախաբված է:

«Երբ նոր էին սկսել շինարարությունը, մենք ընկերներով կարծում էինք, թե հրապարակի կենտրոնում Հայաստանի քարտեզն են հավաքելու, և շատ գեղեցիկ է լինելու, - ասում է նա: - Ճիշտն ասած, ես ավելի մեծ սպասումներ ունեի, որոնք չիրականացան: Կարծում էի՝ վերակառուցումը շատ կգեղեցկացնի հրապարակը, սակայն ամեն ինչ շատ հասարակ է: Ամիսներ շարունակ փոշու ու անհարմարության մեջ սպասեցինք, երթևեկությունն ամբողջովին խափանվեց, սակայն գրեթե ոչ մի սպասելիք չարդարացավ»:
üÉáñÇϳ ÇÅÇñÇ·Û³ÝÁ, áñÁ г۳ëï³Ý ¿ »Ï»É ÜÛáõ ÚáñùÇó, Ýáñ Ññ³å³ñ³ÏÁ ѳٳñáõÙ ¿ ·»Õ»óÇÏ áõ ·ñ³íÇã:

«Ամեն ինչ կարող էր շատ ավելի լավ լինել, - ասում է 24-ամյա Էրիկ ¶րիգորյանը: - Մի քանի օր առաջ մենք հյուրեր ունեինք տարբեր երկրներից, երբ նրանք այցելեցին հրապարակ, զարմացան. - «Քարի երկիր Հայաստանում մի՞թե ավելի գեղեցիկ քարեր չկային, որ առավել արտահայտիչ տեսարաններ հավաքեին հրապարակի կենտրոնում», - ասացին նրանք, և ես լիովին համաձայն եմ նրանց հետ»:

Մի տարեց տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, կասկածի տակ էր առնում հրապարակը գեղեցկացնելու անհրաժեշտությունը. - «Երբ կինը գեղեցիկ չէ, կարող է կոսմետիկայի ու գույների միջոցով իր արտաքինը փոխել, սակայն նա էլի մնում է նույն տգեղը: Այս դեպքում էլ նույնն է: Վերանորոգել են, բայց մեջը մի կաթիլ որակ չկա, այդ ամենը շուտով քանդվելու է»:

19-ամյա Անուշ Բավոյանը վախենում է, որ այդ կանխատեսումը կարող է իրականանալ:

«Ինչ եղել է, այն էլ մնացել է, - ասում է նա: - Հիմա քայլում ենք հրապարակով ու մտածում ենք, թե երբ կպոկվեն քարերը, երբ ամեն ինչ շարքից դուրս կգա, քանի որ մեկ տարի առաջ վերանորոգված փողոցների որոշ մասեր հենց նման ճակատագրի արժանացան: Կարծում եմ, հրապարակն ավելի շուտ հալից կընկնի, քան փողոցները»:

Կյանքի հոգսերից հոգնած 58-ամյա Ջուլիետա Եղիազարյանը դժգոհությամբ ասում է, որ հրապարակի վրա ծախսված գումարներով ավելի օգտավետ բան կարելի էր անել:

«Ի՞նչ իմաստ ուներ հրապարակը քանդել ու նորոգել. այնքան կարևոր գործեր կային, որով կարող էին մի օգուտ էլ ժողովրդին տալ, - ասում է նա: - Ավելի լավ կլիներ՝ ժողովրդի վիճակը բարելավեին, աշխատատեղեր ստեղծեին, թե չէ սա ի՞նչ: Մարդիկ մինչև այս վերանորոգումն էլ էին քայլում ու հաճույք ստանում հրապարակում»:
îճݻñÝ áõñ³Ë »Ý, áñ ßÇݳñ³ñáõÃÛáõÝÁ í»ñç³å»ë ³í³ñïí»É ¿, ¢ Çñ»Ýù ϳñáÕ »Ý ½µ³Õí»É Çñ»Ýó ëÇñ³Í ųٳÝóáíª ëÇñ³Ñ»ï»É ³ÕçÇÏÝ»ñÇÝ: ºñÇï³ë³ñ¹Ý»ñÇ ³Û¹ ѳí»ñÅ ½µ³ÕÙáõÝùÇ Ñ³Ù³ñ áã ÑÇÝ Ññ³å³ñ³Ï ¿ å»ïù, á㪠Ýáñ:

«Ա՛յ ցավդ տանեմ, էս ի՞նչ են արել, - զարմանքից ձեռքերն է տարածում վերանորոգումից հետո առաջին անգամ հրապարակ եկած 72-ամյա Համբարձում ¶ևորգյանը: - Առաջ ավելի լավ էր, քան հիմա: Էս ի՞նչ են սարքել իբր: Կարծում եմ, որ բոլորն էլ իմ կարծիքին են: Հրապարակը նեղացրել են, շարժվելու տեղ չկա: Երբ շինարարությունը նոր էր սկսվել, կարծում էինք ամեն ինչ ավելի գեղեցիկ է լինելու, հարուստ տեսք է ունենալու, բայց դե...»

Ուսանողուհի Լորետա Մկրտչյանը կարծում է, որ նոր շինարարությունից հետո ոչ մի բան չի ավելացել, մինչդեռ առավել տարիքով Էմմա Չիբուխչյանն այլ բան է պնդում:

«Քաղաքը գնալով գեղեցկանում է, - ասում է նա, - իսկ դա շատ լավ է: Ճարտարապետական առումով մենք՝ ոչ մասնագետներս, որևէ գնահատական տալ չենք կարող, բայց կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է»:

Լավ է Արշակ ¶ասպարյանի ու Հովհաննես Մարգարյանի նման տղաների համար, պարզապես որովհետև հրապարակը նորից բացվել է: Նրանք իրենց մարզահագուստով ծուլորեն ճեմում են հրապարակում՝ ուրախ, որ շինարարությունը վերջապես ավարտվել է, և իրենք կարող են անցնել իրենց սիրած զբաղմունքին՝ թափառեն ու սիրահետեն աղջիկներին: Դրա համար նրանց ո՛չ հին հրապարակ է պետք, ո՛չ էլ նոր:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Fighting Words: Controversial editor attacked and badly beaten

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Wife of defendant claims her husband is a scapegoat

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Bridge Bash

The second half of the Ashtarak Bridge is ready to be passed over, but not before it got a grand opening this week.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.