ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 3, 2003 





¸ñ³Ù³ïÇÏ ÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñ. óïñáÝÇ í»ñ³Ï³éáõóáõÙÁ ·»ñ³½³ÝóáõÙ ¿ ¹»ñ³ë³ÝÝ»ñÇ ³Ù»Ý³Ñ³Ý¹áõ·Ý »ñ³½Ý»ñÁ


35-³ÙÛ³ óïñáÝÇ í»ñ³Ï³éáõóáõÙÁ ³Ý׳ݳã»ÉÇ ¿ ¹³ñÓñ»É ³ÛÝ ³Ý·³Ù Ýñ³Ýó ѳٳñ, áõÙ ù³ç ͳÝáà ¿:

Երևանի մշակութային կյանքը հարստացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերաբացմամբ:

Երևանի, ¶յումրիի և Վանաձորի 34 մշակութային օջախների հետ Դրամատիկական թատրոնն ընդգրկված էր «Լինսի» հիմնադրամի 17,5 միլիոն դոլարանոց մշակութային ծրագրում: 630 հազար դոլար արժողությամբ վերակառուցումից հետո թատրոնն այսօր ներկայանում է հանդիսատեսին նոր տեսքով:

Բեմից մինչև սանհանգույցներ վերակառուցված 35-ամյա թատրոնը գրեթե անճանաչելի է դարձել նույնիսկ նրանց համար, ում քաջ ծանոթ է:

«Ես շատ ռոմանտիկ չեմ, բայց ուզում եմ ասել, որ սա ֆանտաստիկա է», - ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը:

Բարեփոխումների թվում է նոր կաթսայատունը, որը լիովին փոխում է հայաստանյան թատերական ներկայացումների մթնոլորտը, երբ ձմռանը թատրոններում այնքան ցուրտ էր լինում, որ հանդիսականները նստում էին վերարկուներով, իսկ դերասանները տեսնում էին սեփական շունչը:

«Երբ բացեցինք ստացված լուսաձայնային սարքավորումների արկղերը, զարմանքն ու հիացմունքը համակեցին մեզ բոլորիս: 2000 թվականի արտադրանք էր, որի լիարժեք ու ճիշտ օգտագործման համար հրավիրել ենք հատուկ մասնագետներ, որպեսզի սովորեցնեն մեր աշխատողներին», - ասում է Խանդիկյանը (նախկինում թատրոնն աշխատում էր 70-ականներից ժառանգած սարքավորումով):

Նրա հավաստմամբ թատրոնում մի անկյուն չի մնացել, որ վերանորոգված չլինի:

Սեպտեմբերի 25-ին վերաբացված թատրոնն այցելեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Լինսի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրեն Հարութ Սասունյանը, տարբեր թատրոնների ներկայացուցիչներ և հայտնի դերասաններ:

Դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1967 թվականին և այն փոքրաթիվ մշակույթի օջախներից էր, որ շարունակում էր գործել անկախության առաջին՝ 1992-1993 թվականների մութ ու ցուրտ տարիներին: Այն ժամանակ թատրոնը ներկայացումներ էր տալիս մոմի լույսի տակ, հանդերձարաններում ջուրը սառչում էր բաժակներում, բեմադրության դեկորները դերասանների տներից բերված իրեր էին, զգեստներն էլ՝ նրանց հին ամենօրյա շորերը:

Այսօր դերասանները կարող են վայելել հարմարավետ փորձասենյակները, ցնցուղներով հանգստասենյակները և 21-րդ դարի թատրոնի այլ հարմարություններ:

«Մեր ամենահանդուգն երազներում անգամ չէինք կարող նման գեղեցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան շենք ակնկալել», - ասում է վաստակավոր արտիստ Արթուր ՈԻթմազյանը:

Դերասանների կարծիքով նման թատրոնում իրենք իրավունք չունեն թերի գործ կատարելու, նման պայմաններում իրենց ամեն մի ներկայացումը պետք է անկրկնելի լինի:

«Ցանկացած մահկանացու, երբ ամբողջովին վերակառուցված բնակարան է ստանում, նրա մեջ նոր լիցք ու ապրելու, ստեղծագործելու նոր ջիղ է ծնվում: Սա մեզ համար տուն է, որտեղ մեր կյանքի մեծ մասն ենք անցկացրել», - ասում է ՀՀ ժողովրդական արտիստ ¶ուժ Մանուկյանը:

Տան նորոգման զգացողությամբ էլ դերասաններն ու ռեժիսորը նորոգման ընթացքում լինում էին թատրոնում՝ ոչ միայն հետևելով աշխատանքներին, այլև հնարավորինս օգնելով շինարարներին:

Թատրոն այցելած բարձրաստիճան և հանրահայտ հյուրերի համար բեմադրվեց մի փոքրիկ ներկայացում՝ երախտագիտության նամակ ամերիկացի բարերար Քըրք Քըրքորյանին, հույս հայտնելով, որ մի օր թատրոնը կկարողանա շնորհակալ լինել նրան իր երախտիքն արտահայտող ներկայացումով:

Իսկ հանդիսատեսի առաջ Դրամատիկական թատրոնն իր դռները կբացի հոկտեմբերի կեսերին՝ ներկայացնելով 15 բեմադրություններ (Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա 12 աշակերտները», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», դասական և ժամանակակից եվրոպական հեղինակների գործեր), որոնք նույնպես նորացվել են: «Ոչ միայն ռեժիսուրան, դերասանական մասը, այլև դեկորները, հագուստը և ամեն ինչ թարմ տեսքով պիտի ներկայանան մեր սիրելի երևանցիներին», - ասում է Խանդիկյանը: Նա խոստանում է նաև անակնկալ մատուցել հանդիսատեսին՝ նորացված հին ներկայացումներին ավելացնելով 5 բոլորովին նոր բեմադրություններ:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Fighting Words: Controversial editor attacked and badly beaten

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Wife of defendant claims her husband is a scapegoat

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Bridge Bash

The second half of the Ashtarak Bridge is ready to be passed over, but not before it got a grand opening this week.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.