ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




²ÝѳݷÇëï ѳñ¢³ÝáõÃÛáõÝ. DZÝã ¿ ѳçáñ¹»Éáõ ìñ³ëï³ÝÇ §Ã³íßÛ³ ѻճ÷áËáõÃÛ³ÝÁ¦


̳ͳÝíáõÙ ¿ ÙÇçݳ¹³ñÛ³Ý ìñ³ëï³ÝÇ ¹ñáßÁª ÑáõÛë»ñÇ ³ÏÝϳÉÇùáí Ýáñ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇó

Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց կիրակի օրը, սակայն վետերան քաղաքական գործիչը շատ ավելի վաղուց էր կորցրել վերահսկողությունը իր երկրի նկատմամբ:

Դեռ մինչև անցյալ շաբաթ երեկոյան նախագահը արտակարգ դրություն կհայտարարեր, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Աջարիայի արտակարգ դրությունները արդեն վաղուց նախապատրաստել էին այն պայմանները, որոնք հանգեցրին ընդվզմանը Թբիլիսիում:

Այս երեք անհանգիստ տարածքները ներկայումս Թբիլիսիի հետ գրեթե կապ չունեն, դրանցից յուրաքանչյուրը վերածվել է ինքնահռչակ մի «մելիքության»:
̳ͳÝíáõÙ ¿ ÙÇçݳ¹³ñÛ³Ý ìñ³ëï³ÝÇ ¹ñáßÁª ÑáõÛë»ñÇ ³ÏÝϳÉÇùáí Ýáñ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇó

Շևարդնաձեն իր վերջին պաշտոնական հրամաններից մեկով պաշտոնից ազատեց ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեին, ինչի պատճառն ըստ երևույթին անարդյունավետ ոստիկանական գործողություններն էին, որոնք չկանխեցին ընդդիմության ներխուժումը խորհրդարան շաբաթ օրը Շևարդնաձեի ելույթի ժամանակ:

Այժմ ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ թե քաղաքականությամբ բաժանված մայրաքաղաքի, այլ մասնատված փոքր երկրի անվտանգությունը:

Նոյեմբերի 2-ի վիճարկվող ընտրություններից սկսած և մինչև իր հրաժարականը՝ երեք շաբաթ հետո, 75-ամյա Շևարդնաձեն ցուցաբերեց հաստատակամ քաղաքական գործչի առկայծումներ, մի մարդ, որը ժամանակին արժանացել էր գորբաչովյան Կրեմլի բարձր գնահատականին՝ նշանակվելով Խորհրդային Միության արտգործնախարարի պաշտոնում:

Սակայն պաշտոնից չհրաժարվելու նրա համառ երդումները պարզապես վերածվեցին դատարկ հայտարարությունների, և թվում էր, թե Շևարդնաձեն ինքն է շփոթության մատնվել նրանից, թե ինչպես կարող էր այդպիսի բան կատարվել: Խորհրդարանի գրավման ժամանակ նա չէր կարողանում դադարեցնել պատգամավորներին ուղղված իր ելույթը: Նախագահն այնքան ցնցված էր, որ թիկնապահները գրեթե ուժով պոկեցին նրան ամբիոնից:

Շևարդնաձեի հրաժարականը ճիշտ քայլ էր: Հաշվի առնելով Վրաստանի ծանր վիճակը՝ հավանաբար երկրի համար ավելի լավ կլիներ, եթե նա ավելի շուտ հրաժարվեր իշխանությունից:
̳ͳÝíáõÙ ¿ ÙÇçݳ¹³ñÛ³Ý ìñ³ëï³ÝÇ ¹ñáßÁª ÑáõÛë»ñÇ ³ÏÝϳÉÇùáí Ýáñ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇó

Այնուհանդերձ, չնայած նրա սխալներին, որոնցից ամենամեծը թերևս չափազանց երկար իշխանությունից կառչելն էր (նախագահի պաշտոնը նա զբաղեցրեց 10 տարի), նա արժանի չէր նման վերջի: «Կովկասյան աղվեսը», ի վերջո, ստիպված էր ապահովության երաշխիքներ խնդրել նրանցից, ում ինքն էր իշխանության բերել:

Վերջին ամիսը և հատկապես վերջին շաբաթը Վրաստանում հիշեցում է, որ անգամ քաղաքականության մեկուսացված աշխարհում և ժողովրդավարության իդեալականացված թագավորությունում ցանկացած գործիչ կարող է զոհ դառնալ: Այդպիսին էր Շևարդնաձեի ճակատագիրը:

Սակայն Շևարդնաձեի իշխանավարությունը, որը համարվում է ավարտված (նույնիսկ նա ինքը ասում է, որ պատրաստվում է գրել այս վերջին օրերի մասին), հեռու է «արժանապատիվ ավարտ» լինելուց: Նրան ավելի շուտ կհաջորդի մի նոր շրջան, որը կսկսվի, երբ հեղափոխության բարձրացրած փոշին նստի՝ ի հայտ բերելով ներքուստ թուլացած և արտաքին աշխարհից կախյալ մի պետություն:

Նայելով, թե ինչպես են մարդիկ ուրախանում ու պարում Թբիլիսիի Ռուսթավելու հրապարակում, կարելի է մտածել, որ նրանք տապալել են դիկտատորի, բռնակալի: Սակայն Շևարդնաձեն ո՛չ մեկն էր, ո՛չ էլ մյուսը: Չնայած իր հարուստ փորձին՝ նա պարզապես չկարողացավ կառուցել պետության նորմալ գործունեությունն ապահովող պետական համակարգ: Նա պարզապես տկարացած նախագահ էր, որը վատ էր հաշվարկում իր քայլերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում:
̳ͳÝíáõÙ ¿ ÙÇçݳ¹³ñÛ³Ý ìñ³ëï³ÝÇ ¹ñáßÁª ÑáõÛë»ñÇ ³ÏÝϳÉÇùáí Ýáñ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇó

Մոտ ապագայում պարզ կդառնա՝ արդյոք նորերը կկարողանան վերահսկողություն սահմանել երկրի վրա, թե նրանց իշխանությունը կսահմանափակվի լոկ Ռուսթավելու հրապարակով: Սակայն ամենակարևոր հարցը թերևս հետևյալն է. կկարողանա՞ն նրանք արդյոք առանց արյան բաժանել իշխանության և ազդեցության ոլորտները: Միայն այդ դեպքում պարզ կդառնա՝ արդյոք այդ հեղափոխությունն իսկապես «թավշյա» էր: Կպարե՞ն արդյոք հրապարակում, երբ նոր դիրիժոր ղեկավարի Վրաստանը:

Հայաստանի համար այս անհայտները չափազանց կարևոր են: Վրաստանի իրավիճակի անկայունությունն ու անկանխատեսելիությունը հղի են անցանկալի հետևանքներով նրա հարավային հարևանի համար: Մասնավորապես՝ այն պատճառով, որ արևելքից և արևմուտքից փակ սահմանների պարագայում Վրաստանը Հայաստանի համար միակ տրանսպորտային դարպասն է դեպի նախկին Խորհրդային Միություն և Եվրոպա:

Դեռևս դեռ վաղ է խոսել կանխատեսելիության մասին և հաղթանակ տոնել: Դեռևս պարզ չէ, թե ով է հաղթել, և որն է այդ հաղթանակի մրցանակը Վրաստանում: Այս պահին մենք միայն գիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել, և այն էլ՝ միայն ընդհանուր գծերով:

Պաշտոնական Երևանը գոհունակություն է հայտնել, որ հակամարտությունը Վրաստանում խաղաղ լուծում է ստացել:

«Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը Վրաստանում լինի առավելագույնս կայուն և վերահսկելի, - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով: - Դա տեղի կունենա, եթե իրադարձությունները զարգանան օրինական և սահմանադրական ուղիով»:
̳ͳÝíáõÙ ¿ ÙÇçݳ¹³ñÛ³Ý ìñ³ëï³ÝÇ ¹ñáßÁª ÑáõÛë»ñÇ ³ÏÝϳÉÇùáí Ýáñ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇó

Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Վրաստանի նոր իշխանությունների հետ, իսկ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը արդեն հեռախոսային զրույց է ունեցել հարևան երկրի ժամանակավոր նախագահ Նինո Բուրջանաձեի հետ: Զրույցի ընքացքում երկու կողմերը հաստատել են իրենց մտադրությունը շարունակելու բարիդրացիական հարաբերությունների և փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունը:

Արևմտյան ղեկավարները, որոնց հետ Շևարդնաձեն, ինչպես ինքն էր պնդում, եղբայրական հարաբերությունների մեջ էր, որևէ փորձ չարեցին պաշտպանելու նրան՝ պատճառ բռնելով «ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելու» մտահոգությունը:

Այդուհանդերձ հյուսիսից եկավ Շևարդնաձեի «նախկին պաշտոնակից» արտգործնախարար Իգոր Իվանովը: Սակայն նա եկավ ոչ թե փրկելու մի մարդու, որը ժամանակին զբաղեցնում էր իր պաշտոնը, այլ միջնորդելու նրա հրաժարականը: ՈՒղարկելով իր արտգործնախարարին՝ Ռուսաստանը հաստատեց իր հետաքրքրությունը Թբիլիսիի նկատմամբ՝ միաժամանակ ակնարկելով, որ չի պատրաստվում փրկելու Շևարդնաձեի վարչակազմը:

Միացյալ Նահանգները արտահայտեց իր պատրաստակամությունը «աշխատելու անցումային շրջանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ՝ իր մասնակցությունը բերելով վրացական ժողովրդավարության ամբողջականությունը հաստատելու նրա ջանքերին»:

Հունվարի 4-ին Վրաստանը նոր նախագահ կընտրի: լխավոր թեկնածուն նախկին արդարադատության նախարար և անցյալ շաբաթվա «թավշյա հեղափոխության» գլխավոր հերոս Միխայիլ Սաակաշվիլին է:

Թբիլիսյան մելոդրամայում կար ամեն ինչ ամեն մեկի համար՝ սկանդալ, դավաճանություն, լիրիկական դրվագներ, գլխավոր հերոսի միայնություն, որն արարի վերջում այլևս այդպիսին չէր, ինչն ավելի խորացրեց դրաման:

Այս արարում ամեն ոք կարող էր գտնել դրվագներ, որոնք համահունչ էին իր տրամադրությանն ու շահերին: Օրինակ՝ գենդերային հավասարության ջատագովները պետք է բավարարված լինեն, որ տղամարդուն փոխարինելու եկավ մի անվախ կին (թեկուզև ժամանակավորապես):

Ընդհանուր առմամբ հետխորհրդային երկրների ընդդիմության առաջնորդները կարող են թբիլիսյան «տեսարաններն» ընկալել որպես իրազննական քաղաքական թվաբանության դասեր: Հարևան պետությունում կատարված իրադարձություններում Հայաստանը կարող է ինչ-որ առումով ճանաչել ինքն իրեն:

1996 թվականի նախագահական ընտրություններից հետո իրավիճակն այստեղ նույնքան դրամատիկ զարգացում ուներ, որքան Վրաստանում: Բողոքներն ու դժգոհությունը կուտակվեցին և հանգեցրին նախագահի հրաժարականին, ճիշտ է, նրա ընտրությունից երկու տարի հետո:

1996 թվականին իշխանությունները կարող էին ապավինել ուժային կառույցների օժանդակությանը: Իսկ ընդդիմության ղեկավարները գնում էին ժողովրդի հետևից՝ նրան առաջնորդելու փոխարեն: Այդ պատճառով է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ոչ թե 1996-ին, այլ 1998-ին, երբ գիտակցեց, որ ուժային կառույցներն այլևս իր հետ չեն: Արդեն նույնիսկ հանրահավաքների ու ցույցերի կարիք չզգացվեց: Ինչպես և Շևարդնաձեի պարագայում, պարզ դարձավ, որ ժողովուրդը վաղուց երես է թեքել իր նախագահից:



 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Unrest in the Neighborhood: After Georgia's "velvet revolution", what now?

Full story

 

 

Cultural Concern: Armenia's few cases of glue sniffing are enough to worry officials

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Play for Pay

A concert in Yerevan last weekend promoted Thursday's All Armenia Fund telethon. Overall the telethon raised more than $6 million, with some $600,000 coming from within Armenia.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.