ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 21 , 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ·áñÍÁ, ϳ۳óí»ó ¹³ï³í×ÇéÁ. ê³ñ·ëÛ³ÝÇ ÏáÕÙݳÏÇóÝ»ñÁ ѳÛï³ñ³ñáõÙ »Ý, áñ í×ÇéÁ ù³Õ³ù³Ï³Ý ¿


²Ýíï³Ý·áõÃÛ³Ý Í³é³ÛáõÃÛ³Ý ³ß˳ï³ÏÇóÝ»ñáí ÉÇ ¹³ï³ñ³ÝÇ ¹³ÑÉÇ×áõÙ æáÝ Ð³ñáõÃÛáõÝÛ³ÝÁ ÉëáõÙ ¿ñ, û ÇÝãå»ë »Ý ÁÝûñóáõÙ Çñ»Ý Ù»Õ³íáñ ׳ݳãáÕ ¹³ï³í×ÇéÁ

Երեքշաբթի օրը դատարանը հրապարակեց իր վճիռը՝ մեղավոր ճանաչելով Արմեն Սարգսյանին, որին ճանաչում են հիմնականում իր հայտնի եղբայրների շնորհիվ, և դատապարտելով նրան 15 տարվա ազատազրկման: Արձագանքը դատավճռին անհապաղ էր ու խիստ:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը, որը դեռևս մարտ ամսին կանխատեսել էր, որ Սարգսյանին մեղավոր կճանաչեն, ասում է, որ դատավճիռը քաղաքական մոտիվ ունի:

«Սա քաղաքական հաշվեհարդար է Արամ Սարգսյանի նկատմամբ (որպես ընդդիմության ղեկավարի), քանի որ նա ամենաարմատական ընդդիմությունն է և միտք չունի զիջելու իր դիրքերը: Եվ դա մի լծակ է, որով փորձում են ճնշում գործադրել նրա վրա», ասում է Պետրոսյանը:

Պետրոսյանի կանխատեսմամբ միջազգային կազմակերպությունները Արմեն Սարգսյանին կհայտարարեն քաղաքական բանտարկյալ:

«Նրանք արդեն պատրաստ են դա անել: Այս դատավարությունը և դրա հետևանքները Հայաստանի համար պրոբլեմներ են առաջացնելու»:

Արմեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին կատարված Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Մեղադրող կողմը պնդում է, որ Սարգսյանը 75000 դոլար է առաջարկել Նաղդալյանին սպանելու համար: Մեղադրողների համոզմամբ դրա դրդապատճառն է եղել նաև այն, որ լրագրողը «ծաղրի է ենթարկել» Սարգսյանի ավելի հանրահայտ եղբոր՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի մահը (Վազգեն Սարգսյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված կառավարության վեց բարձրաստիճան պաշտոնյաների թվում էր):
ܳչ³ÉÛ³ÝÇ ùáõÛñÁª γñÇÝ»Ý, ѳÛïÝ»ó Éñ³·ñáÕÝ»ñÇÝ, áñ ¹³ï³í×ÇéÝ ³ñ¹³ñ ã¿ñ, µ³Ûó ³ÏÝϳÉíáõÙ ¿ñ

Սարգսյանն արժանացավ նույն պատժին, ինչ սպանությունը խոստովանած Ջոն Հարությունյանը, որը վկայություն էր տվել, որ ինքն է սպանել Նաղդալյանին նրա ծնողների տանից դուրս գալիս, քանի որ իրեն այդ սպանության համար 50000 դոլար են խոստացել:

Սպանության կապակցությամբ մեղադրանք էր ներկայացվել 13 ամբաստանյալների, որոնցից ոչ մեկը, այդ թվում նաև Հարությունյանը, Սարգսյանին ուղղակիորեն չկապեցին սպանության հետ: Բոլոր 13 ամբաստանյալներն էլ մեղավոր ճանաչվեցին: Նրանցից 6-ն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից (դատարանը բավարարվեց նրանց կրած պատժաչափով), իսկ մյուս հինգը հանցագործությանը մասնակցության և աջակցության համար դատապարտվեցին 7-ից 12 տարվա ազատազրկման:

«Ոչ ոք չի կարող հանրությանն ապացուցել, որ տեղի է ունեցել արդար դատավարություն: Նաղդալյանի սպանությունը պետք է դիտարկել հոկտեմբերի 27-ի գործով վկաների չեզոքացման համատեքստում, սակայն այդ վարկածը քննության առարկա չդարձավ», չորեքշաբթի օրը կայացած խորհրդարանական հանդիպման ժամանակ ասել է Ալբերտ Բազեյանը: Այլ խոսքով, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Բազեյանը (այդ կուսակցության անդամ է նաև Արամ Սարգսյանը) ենթադրում է, շատ ուրիշների նման, որ Նաղդալյանը սպանվել է այն տեղեկությունների պատճառով, որ կարող էր տալ որպես հոկտեմբերի 27-ի գործով վկա:

Բազեյանը կոչ է արել հանրությանն ու պաշտոնատար անձանց այսօր՝ ուրբաթ օրը, հավաքվելու Կինոյի տանը ու քննարկելու և՛ Նաղդալյանի, և՛ հոկտեմբերի 27-ի դատավարությունների, ինչպես ինքն արտահայտվեց, «իրավական և քաղաքական կողմերը»:

Բազեյանը դատավճիռն անվանեց «քաղաքական որոշում» և մեղադրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատավարության նման արդյունք պատվիրելու մեջ:

Մինչ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են, որ Սարգսյանի դատավճիռն ուղղված է Սարգսյանների ընտանիքի դեմ (Արամ Սարգսյանը անցյալ ձմռանը կայացած նախագահական ընտրություններում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մրցակիցներից էր), տուժածի ընտանիքը հիասթափված է չափազանց մեղմ պատժից:

«Ամենևին բավարարված չեմ այս վճռով, և դա անակնկալ չէր ինձ համար, - ասաց սպանված լրագրողի քույրը՝ Կարինե Նաղդալյանը: - Պատվիրատուն և կատարողը պետք է ցմահ բանտարկության դատապարտվեին»:
²ñÙ»Ý ê³ñ·ëÛ³ÝÁ ÉëáõÙ ¿ñ, û ÇÝãå»ë »Ý Çñ»Ý ¹³ï³å³ñïáõÙ 15 ï³ñí³ ³½³ï³½ñÏÙ³Ý

Կարինե Նաղդալյանը համոզված է, որ սպանությունը պատվիրված է եղել, սակայն կասկած հայտնեց, որ իրական պատվիրատուն Արմեն Սարգսյանն է:

«Ես այնքան էլ համոզված չեմ դրանում: Ես ընդունում եմ, որ նա կարող էր միջնորդ լինել, բայց դա նրա մեղքը չի թե-
թևացնում», ասաց Նաղդալյանը:

Կարինե Նաղդալյանին հարցրին, թե նրա կարծիքով, եթե ոչ Սարգսյանը, ապա ով է պատվիրել իր եղբոր սպանությունը:

«Պատվիրատուներին, ինձ թվում է, բոլորն էլ գիտեն, անուններ տալու կարիք չկա», ասաց նա:

Դատավարությանը ներկա գտնվողներն ու լրագրողները ենթադրություններ արեցին, թե ում էր ակնարկում Կարինե Նաղդալյանը, սակայն այդպես էլ որևէ եզրակացության չեկան:

Սարգսյանն ինքը ոչինչ չասաց, երբ դատավոր Սարիբեկ Արամյանը կարդաց դատավճիռը: Դատավճռի ընթերցման ժամանակ նա պասսիվ կանգնած էր, և նրա պահվածքից կարելի էր ենթադրել, որ նա համակերպվել է իր ճակատագրի հետ:

Հարությունյանը, որը դատավարության սկզբից մինչև դատավճռի ընթերցումը ակտիվորեն շփվում էր լրագրողների հետ, հուզված ու անհանգստացած տեսք ուներ: Որպես կանոն մաքուր սափրված Հարությունյանը դատավարության վերջին օրը դահլիճ էր եկել առանց սափրվելու: Նա և ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը բարձրաձայն հայտնեցին իրենց դժգոհությունը դատավճռից: Իրենց ավելի վաղ տված վկայություններում նրանք երկուսն էլ հայտնել էին, որ համաձայնել են իրենց վրա վերցնել սպանության պատասխանատվությունը, քանի որ իրենց խոստացել են, որ փող կստանան, և իրենք կդատապարտվեն միայն 8 տարվա ազատազրկման:

«Դատաքննության ընթացքը ինձ մի համոզմունքի էր բերել, որ միայն այսպիսի դատավճիռ կարելի էր սպասել. - ասաց դատարանում Սարգսյանի շահերը ներկայացնող Ռոբերտ ¶րիգորյանը, - ոչ թե գործի ապացույցներն էին դրան տանում, այլ այդպիսին էր վերաբերմունքը (դատարանի)»:

Փաստաբանը դարձյալ քննադատեց դատարանին, որը թույլ չտվեց անդրադառնալ այն ապացույցներին, որոնք նրա կարծիքով ցույց կտային անհամապատասխանությունները սպանության Հարությունյանի տված նկարագրության մեջ: Ըստ ¶րիգորյանի բժշկական եզրակացության մեջ նշվում է, որ Նաղդալյանը սպանվել է ծոծրակին արձակված կրակոցից և ոչ թե դիմացից արձակված կրակոցից, ինչպես պնդում էր Հարությունյանը:

Արամ Սարգսյանը (որը վարչապետի պաշտոնում հաջորդել էր իր եղբորը և զբաղեցրել էր այդ պաշտոնը վեց ամսվա ընթացքում) ներկա չէր վճռի հրապարակմանը, սակայն ելույթ ունեցավ, որից հետևում էր, որ նրա եղբայր Արմեն Սարգսյանը հանիրավի է մեղադրվել:

«Դատարանում չապացուցվեց, որ Արմեն Սարգսյանը սպանության պատվիրատուն է: Ես սա համարում եմ ամենակարևորը, - ասաց նա: - Խնդիրն այլ է. երկրում արդարադատության համակարգ գոյություն չունի, իսկ այսպիսի համակարգ ունեցող երկրում անիմաստ կլիներ սպասել, որ դատարանը կարող է արդարադատություն իրականացնել»:

41-ամյա Արմեն Սարգսյանը, ի տարբերություն իր եղբայրների, երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Նա գործարար է, որին պատկանում են Հայաստանի մի շարք ձեռնարկությունների արժեթղթերը և պահածոների մի գործարան:

32-ամյա Հարությունյանը Ղարաբաղի Մարտունի քաղաքից է: Նա գործազուրկ է, ունի չորս երեխա ու նաև հոգ է տանում Ղարաբաղի պատերազմում զոհված իր երկու եղբայրների ընտանիքների մասին: Պատերազմի ժամանակ նա Առուստամյանի հետ ծառայել է նույն ջոկատում:

Սարգսյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկելու դատավճիռը: Նրանք ասում են, որ վճռի բեկանման ակնկալիքները շատ չեն. պարզապես դա անհրաժեշտ քայլ է Եվրոպական դատարան դիմելու ճանապարհին:


 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Health Holiday: Extended break for students as mumps continue spread in Lori

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

A Queue for Calls

Big crowds gathered outside the Armentel office at Republic Square on ??? to register for mobile phone chips. It is the first time new chips have been available in more than a year.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.