ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 21 , 2003 




²ñÓ³Ïáõñ¹Ý»ñ ³éáÕç³Ï³Ý Ýϳï³éáõÙÝ»ñáí. ÈáéÇáõÙ Ëá½áõÏÇ ï³ñ³ÍÙ³Ý Ñ»ï »ñϳñáõÙ »Ù ¹åñáó³Ï³Ý ³ñÓ³Ïáõñ¹Ý»ñÁ


Խոզուկի համաճարակը Լոռու մարզում շարունակվում է, և դպրոցները շարունակում են փակված մնալ:

Նոյեմբերի 3-ին դպրոցները փակել էին մեկ շաբաթով՝ հուսալով, որ այդ ընթացքում հնարավոր կլինի կանխել համաճարակի տարածումը: Սակայն նոր դեպքերի ի հայտ գալուց հետո արձակուրդը երկարացվեց մինչև այս շաբաթվա վերջ, և նախատեսվում է դասերը վերսկսել երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին:

«Այս անգամ փակվել են նաև մարզի մանկապարտեզները, և պարզ չէ, նոյեմբերի 24-ին դրանք կբացվեն, թե՝ ոչ», ասում է ՀՀ իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Սիրակ Սուքիասյանը:

Սեպտեմբերից Լոռվա մարզում գրանցվել է խոզուկի 550 դեպք:

«Էպիդեմիկ պարոտիտով (խոզուկ) հիվանդանում են հիմնականում դպրոցահասակ երեխաները, - ասում է Լոռու մարզային հիգիենիկ և հակահամաճարակային վարչության պետ Կարինե Միրզոյանը: - Պարոտիտի սեզոնը աշնանային ամիսներն են, և քանի որ հիմնականում վարակը տարածվում է դպրոցներում, օդակաթիլային ճանապարհով, երեխաների շփումների միջոցով, այդ իսկ պատճառով նպատակահարմար էր բռնկումից խուսափելու համար փակել դպրոցները: Սա նորմալ երևույթ է, և աղմուկ բարձրացնելու հարկ չկա»:

Սակայն Սուքիասյանն ավելացնում է, որ պատվաստման հին մեթոդները (երբ երեխաներին պատվաստում էին մեկ անգամ՝ 18 ամսական հասակում) ապացուցել են իրենց անարդյունավետությունը: Բացի այդ, պատվաստանյութ չլինելու պատճառով շատ երեխաներ պատվաստում չեն ստացել:

«Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ պատվաստանյութի անորակությունն է եղել, քանի որ պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ են եղել հատուկ ջերմային պայմաններ, որոնք բժիշկները չեն կարողացել ապահովել դժվարին պայմանների պատճառով», ասում է Սուքիասյանը:

Փոխտնօրենի հավաստմամբ անարդյունավետ պատվաստման հետևանքով այսօր առանձապես խոցելի են 11-14 տարեկան երեխաները: Սակայն Սուքիասյանը հավաստիացնում է, որ վիճակը կայունանում է:



 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Health Holiday: Extended break for students as mumps continue spread in Lori

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

A Queue for Calls

Big crowds gathered outside the Armentel office at Republic Square on ??? to register for mobile phone chips. It is the first time new chips have been available in more than a year.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.