ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 21 , 2003 




Üí»ñÝ»ñ ÞÝáñѳϳÉáõÃÛ³Ý ïáÝÇÝ. §î»É»ÃáÝÁ¦ ÙÇçáóÝ»ñ ÏѳÛóÛÃÇ Ð³Û³ëï³ÝÇ Ñ³Ù³ñ



лñà ϳݷݳÍÝ»ñÇó Ûáõñ³ù³ÝãÛáõñÁ ÑáõÛë áõÝÇ, áñ ÇÝùÝ ¿ ÉÇÝ»Éáõ §Ñ³çáñ¹ ѳçáÕ³ÏÁ¦

Շարունակելով իր տասնամյա ավանդույթը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաջորդ հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին (ԱՄՆ-ում այդ օրը տոնում են Շնորհակալության օրը) կանցկացնի «Տելեթոն 2003» հեռուստամարաթոնը՝ հնարավորություն տալով աշխարհի տարբեր մասերում գտնվող հեռուստադիտողներին նվիրատվություններ անելու հօգուտ Հայաստանին աջակցող տարբեր ծրագրերի:

Լոս Անջելեսում կայանալիք հեռուստամարաթոնը կվարի ՞՞՞ և դրան կմասնկացեն բազմաթիվ հանրահայտ դեմքեր, այդ թվում՝ ՞՞՞:

Սկսած 1993 թվականից՝ հեռուստամարաթոնով շուրջ 81 միլիոն դոլար է հանգանակվել Հայաստանում և Ղարաբաղում իրականացվող տարբեր ծրագրերի համար:

Ամեն տարի հեռուստադիտողների ուշադրությունը գրավելու համար հիմնադրամը առանձնացնում է որևէ հատուկ ծրագիր: Մի տարի հեռուստամարթոնի հավաքած միջոցները օգտագործվել են Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհի շինարարությունն ավարտելու համար: Այս տարվա հանգանակությունը կծառայի նման նպատակի. հեռուստադիտողների նվիրատվությունները կուղղվեն Ղարաբաղի հյուսիս - հարավ ավտոմայրուղու շինարարությունն ավարտելուն:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը (Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարը) ասում է, որ այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Ղարաբաղի համար:

«Սա շատ կարևոր ճանապարհ է Արցախի համար, և դրա կառուցումը այլևս չենք կարող հետաձգել, - ասում է Մելքումյանը: - Անհրաժեշտ է հավաքել ևս 15 միլիոն դոլար, և ես հույս ունեմ, որ երկու տարվա ընթացքում այդ հարցը լուծված կլինի»:

Մինչ Լոս-Անջելեսի հայերը դեռ պատրաստվում են տելեթոնին, հիմնադրամի եվրոպական խորհուրդն արդեն հաջողված է համարում նոյեմբերի 13-16-ն իրականացված հեռախոսային ակցիան:

Չորս օր շարունակ Ֆրանսիայի 600 հայ երիտասարդներ հեռաձայնում էին եվրոպական երկրների հազարավոր հայ ընտանիրքների՝ առաջարկելով հանգանակություն անել հիմնադրամին:

Արդյունքում մոտ 10 հազար ընտանիքներ Ֆրանսիայից, երմանիայից, Հոլանդիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից և Պորտուգալիայից խոստացան շուրջ 740 հազար եվրո (մոտ 900 հազար դոլար) փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին:

Ըստ հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի այս անգամ հեռախոսամարաթոնով 55 հազար եվրո ավելի հավաքվեց, քան անցյալ տարի:

«Տարեցտարի մարաթոնի ցանցն ընդլայնվում է: Միայն Ֆրանսիայից մասնակիցների թիվը աճեց հազարով, - ասում է Թերզյանը: - Այսօր սփյուռքն ավելի լավատեղյակ է Հայաստանի և Ղարաբաղի խնդիրներին և ցանկանում է իր լուման ներդրել հայրենիքի բարգավաճման մեջ»:

Իր գործունեության ընթացքում «Հայաստան» հիմնադրամը կառուցել է 100-ից ավելի դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և բնակելի շենքեր: Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական գումարը հավաքվել է տարբեր մարաթոնների միջոցով՝ հեռուստատեսության, հեռախոսակապի և ինտերնետի հնարավորությունների օգտագործմամբ:

Որպեսզի պարզեք՝ արդյոք մարաթոնը կհեռարձակվի ձեր երկրում, կամ նվիրատվություն անելու համար կարող եք միանալ ՞՞՞-ին:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Health Holiday: Extended break for students as mumps continue spread in Lori

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

A Queue for Calls

Big crowds gathered outside the Armentel office at Republic Square on ??? to register for mobile phone chips. It is the first time new chips have been available in more than a year.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.