ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Բարի լուրերի հոսքը պարզապես չի դադարում:

Անցյալ շաբաթ այս սյունակն ավետել էր «Գինես» գարեջրի մուտքը Երևան (ճիշտ է, թիթեղյա բանկաներով, բայց այդուհանդերձ մուգ, փրփրուն ու գոհացնող, եթե կարող եք մարսել գինը՝ 5,35 դոլար):

Այսօր ես գրեթե նույնքան ուրախ եմ հայտնելու, որ իմ պատվերը «Ամազոն.քոմ»-ից, որն աշխարհի էժանացված «1000 ու մի մանրուքն է», հաջողությամբ գտել է Փարպեցի 26/9 հասցեն, այսինքն՝ այս խմբագրատունը:

Այս փաստն ինձ վրա մեծ տպավորություն է գործել, թեկուզ միայն այն բանի համար, որ երբ ես արտասահմանում ասում եմ (ոչ սփյուռքահայերին), թե որտեղ եմ ապրում, հետո որպես կանոն գլուբոõսի կարիք եմ ունենում, որպեսզի մատս դնեմ վրան և ասեմ՝ «Ո°չ, ա°յ այս փոքր կետը՝ Թուրքիայի կողքին...»:

Երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, որոշեցի փորձել (ավանդական, կրիայի արագությամբ գործող) փոստային կապը: Խնդրեցի քրոջս իմ նոր հասցեով Ամերիկայից մի բացիկ ուղարկել, պարզապես որպեսզի տեսնեմ, թե ինչ կկատարվի մի երկրում, որի մասին ես միշտ կատակում էի, որ այն ունի բազմաթիվ ազգային նամականիշներ, բայց գործնականում զուրկ է փոստային ծառայությունից (վերջերս, երբ ամբողջ Հայաստանը վրդովվել էր «Եհովայի վկաների» ներկայությանից, ես, ամերիկյան մի կոմիքսից թռցնելով գաղափարը, միտք էի առաջ քաշել, որ հավաքագրողները շատ ավելի լավ ընդունելության կարժանանային, եթե թեկուզ նաև փոստն առաքեին):

Ինչևէ, մոտ մեկ ամսվա ապարդյուն սպասումներից հետո ես գնացի կենտրոնական փոստ, որպեսզի պարզեմª չի ժամանել արդյոք իմ բացիկը Կալիֆոռնիայից:

«Նյետ», ասաց ռուսախոս փոստային ծառայողը:

Ինչպես ես պարզեցի ռուսերենում «Ñ» տառ չկա, այնպես որ ամենայն հավանականությամբ չկա նաև համապատասխան դարակ իÝÓ նման ազգանուն ունեցողների փոստի համար (նույնիսկ չփորձեք հարցնել, թե ինչպես են հազարավոր Հարությունյաններ այստեղ օգտվում այդ համակարգից: Միգուցե նրանց ազգանվան «Ñ»-ն սղվում է, ինչը խելքին մոտ է: Սակայն «Արությունյանը» շատ ավելի դյուրին տարբերակ է, քան անդամահատված «Ñ»-ով այլ ազգանուններ):

Պատկերացրեք իմ՝ նման փոստային անցյալ ունեցող մարդու թերահավատությունը, երբ ամերիկյան Ռենո քաղաքից ժամանած իմ բարեկամ Դեյվիդը, որը Երևան էր հասել Սան Սեբաստյան (Իսպանիա) - Փարիզ - Լոնդոն երթուղով, ասաց.

«Տեսնենքªկկարողանա արդյոք «Ամազոնը» գտնել Հայաստանը»:

Այն փաստը, որ հիմա իմ ձեռքին է Դեյվիդի սիրած «Սիլվեր ջյուզ» խմբի «Պայծառ թռիչք» կոմպակտ սկավառակը, նշանակում է, որ ... դե, բավականին լուրջ բան է նշանակում:

«Ամազոն.քոմ.յուքեյ»-ի հաշիվ-ապրանքնագրում նշված է, որ պատվերն ընդունվել է հոկտեմբերի 25-ին, ինչը նշանակում է, որ 19 օր է պահանջվել, որ ես ստիպված լինեմ հետ վերցնել այն բոլոր ցինիկ արտահայտությունները, որ ես ինձ թույլ էի տվել անելու մեկուսացած ու մոռացված անհայտության մեջ ապրելու մասին: Երեք շաբաթից էլ քիչ ժամանակ անց այն պահից, ինչ ես ասում էի բարեկամիս, որ նա պարզապես վատնում է իր չգիտեմ քանի դրամը, թե ֆունտը, թե դոլարը, թե եվրոն, ես այստեղ նստած լսում եմ, թե ինչպես է «Սիլվեր ջյուզ» խումբը երգում «Սվաստիկաներ ձիու ոտքերին» («Ես ուզում »Ù լինել ջրի նման, եթե կարողանամ, որովհետև ջուրը թքած ունի ամեն ինչի վրա») և այլ նման երգերը, որոնք շուտով դասական են ÏդառնաÝ:

Գրողի ծոցը գնա հին համակարգը և «Ñ»-ի անբավարարությունը: Ինչպե՞ս կարելի է Հայաստանն անվանել «անցումային երկիր», երբ մենք արդեն հայտնվել ենք «Ամազոն.քոմի» քարտեզում:

Բայց ես անհանգստացած եմ: Եթե Ñամաշխարհային ցանցի առաքման ծառայությունը կարող է գտնել մեզ, մի՞թե թափոն-փոստը շատ հետ կմնա նրանից: Ուզում եմ ասել, որքա՞ն ժամանակ կանցնի, մինչև «Նայեք ներսը, դուք կարող եք հաղթողը լինել» մակագրությամբ ծրարները սկսեն փոստի հետ թափանցել ամենուր, եթե որոշ անցանկալի կազմակերպություններ պարզեն, որ Հայաստանն այդքան մատչելի է դարձել:

Այսինքն՝ չէ: Քանի դեռ ազգանունս չեմ փոխել «Յուզ»-ի, կարող եմ հանգիստ լինել:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.