ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




¸³ïÇ »Ý ï³ÉÇë çñÇ Ñ³Ù³ñ. ¹³ßݳÏÝ»ñÁ µÝ³ÏÇãÝ»ñÇÝ Ëñ³ËáõëáõÙ »Ý ¹³ï³Ï³Ý ѳÛó Ý»ñϳ۳óÝ»É ³Õïáïí³Í çñÇ Ñ³Ù³ñ


Հայաստանի ամենահզոր քաղաքական կուսակցության աջակցությունից ոգևորված հազարավոր երևանցիներ հավանաբար դատական հայց կներկայացնեն «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի դեմ՝ կազմակերպությանը մեղադրելով իր պարտականությունները չկատարելու մեջ, ինչը հանգեցրել է հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ջրատարի վթարին:

Վթարն ազդել է Արաբկիր և Կենտրոն համայնքների շուրջ 200 հազար բնակիչների առօրյայի վրա՝ առաջ բերելով դիզենտերիայի համաճարակ և դառնալով 260 մարդու հոսպիտալացման պատճառ:

Բնակիչները մեղադրում են և՛ ջրմուղին, և՛ իշխանություններին այն բանում, որ նրանք չեն դադարեցրել վարակված ջրի մատակարարումը բնակարաններ: Դրա փոխարեն պաշտոնատար անձինք հաջորդ օրը հանդես են եկել հեռուստատեսությամբ՝ բնակիչներին հորդորելով խմելուց առաջ ջուրը եռացնել:

«Այս օրերին մենք բավականին փող ենք ծախսել շշալցված ջուր գնելու, ծորակի ջուրը եռացնելու համար ծախսված էլեկտրականության ու գազի, ինչպես նաև դեղորայքի վրա: Ո՞վ է հատուցելու մեր ծախսերը», հարցնում է Արաբկիր համայնքի բնակչուհի Կարինե Մելիքսեթյանը:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախաձեռնությամբ ձևավորվել է փաստաբանների մի խումբ, որն օգնում է քաղաքացիներին նախապատրաստելու իրենց հայցերը: Մելիքսեթյանը մեկն է այն շուրջ 600 բնակիչներից, որոնք արդեն դիմել են Դաշնակցության Արաբկիրի ներկայացուցչությանը:

«Մենք կհաշվարկենք, թե մարդիկ որքան գումար են ծախսել էլեկտրականության և շշալցված ջրի վրա: Մենք պատրաստվում ենք բնակիչների հայցերը ներկայացնել դատարան ու հատուցում պահանջել և՛ ֆինանսական ծախսերի, և՛ բարոյական վնասի համար», ասում է փաստաբան ¶եորգի Մարտիրոսյանը:

Իսկ այդ ընթացքում պաշտոնատար անձինք շարունակում են մշուշոտ բացատրություններ տալ այն մասին, թե ով է պատասխանատվություն կրում վթարի համար, և հայտարարում են, որ պրոբլեմը հնացած խողովակներն են և դրանք նորոգելու համար անհրաժեշտ գումարների պակասը: Նրանց հավաստմամբ Հայաստանի ջրային համակարգը մաշված է, իսկ որոշ շրջաններում խողովակներն ու ջրատարները տասնամյակներով չեն նորոգվել:

Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Ալբերտ Համբարձումյանը հայտնեց «ԱրմենիաՆաու»-ին, որ հիմնական պրոբլեմն այն է, որ ջրի և կոյուղու գծերը զուգահեռ են գցված և մի քանի կետերում հատվում են միմյանց հետ, ինչը նրա հավաստմամբ միանգամայն անթույլատրելի է:

«Եթե ջրատար խողովակներն ապահով չեն, ապա միայն շուրջօրյա ջրամատակարարումը կօգնի նվազեցնելու դրանց վթարների վտանգը», ասում է Համբարձումյանը:

«Երբ պոմպը չի գործում, ջուրը ինքնահոսով առանց ճնշման հոսում է խողովակով, - բացատրում է նա: - Դա նշանակում է, որ եթե խողովակում որևէ անցք կա, ապա այն շրջապատից կլանում է ամեն ինչ՝ լինեն դրանք անձրևի, թե կոյուղու ջրեր: Եթե խողովակներում ճնշում կա, ապա այն խցանում է անցքերը և կանխում է դրսից ջրի վարակման հնարավորությունը¦:

Սակայն Հայաստանում պոմպերը շուրջօրյա չեն: Սովորաբար դրանք գործում են օրական չորս ժամ, և յուրաքանչյուր շրջան ունի պոմպերի իր համակարգը: Ջրի խողովակների ընդհանուր երկարությունը մոտ 1000 կիլոմետր է: Մի քանի աղբյուրներից եկող խմելու ջուրը կուտակվում է ջրի կոլեկտորների մեջ, որտեղից խողովակներով տրվում է բնակիչներին:

Արզնիի կոլեկտորը, որտեղ տեղի է ունեցել վթարը, դրանցից մեկն է: Պաշտոնատար անձանց հավաստմամբ վթարի պատճառ են դարձել հորդ անձրևները. Արզնիի կոլեկտորի մի քանի գծեր վնասվել են, և կոյուղու ջրերը խառնվել են խմելու ջրին:

«Քաղաքացիները բողոքում են, որ վերջին օրերին ջուրը գերքլորացված է: Բայց դրա շնորհիվ մեզ հաջողվեց կանխել վարակի տարածումը», ասում է Երևանի սանէպիդկայանի տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Հայաստանում ջրի մեջ քլորի պարունակությունը սովորաբար կազմում է 0,3-0,4 տոկոս: Վթարից հետո այն չի գերազանցել 0,7 տոկոսը, ինչը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլատրելի ստանդարտներին», ասում է Վանյանը:

Մասնագետները չեն բացառում տիֆով և հեպատիտով վարակվելու հնարավորությունը. դրանց ինկուբացիոն շրջանը 20-50 օր է:

«Այս հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը չնչին է, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք բացառված են», ասում է առողջապահության փոխնախարար Ռուսլանա ¶ևորգյանը:

«Մեզ հաջողվեց կանխել դիզենտերիայի տարածումը, ջրատար խողովակները մաքրվեցին քլորով: Երկու հարյուր հոգի արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, և ես հույս ունեմ, որ վարակի նոր դեպքեր չեն լինի», ասում է ¶ևորգյանը:

Առաջին ջրատար խողովակաշարը Հայաստանում կառուցվել է դեռ 1911 թվականին: Տասնամյակներ շարունակ ջուրը Հայաստանում համարվել է ազգային արժեք: Հայերը հպարտացել են իրենց ջրով և պատրաստ են եղել վիճաբանել ցանկացած օտարերկրացու հետ, որը կասեր, թե ծորակից ջուր խմելը անվտանգ չէ:

Այժմ մարդիկ ասում են, որ չեն վտանգի իրենց և իրենց երեխաների առողջությունը ծորակի ջուրը խմելով և որ չեն հավատում, որ ջուրը առաջվա նման մաքուր և համեղ կլինի:

Առայժմ ոչ մի պաշտոնատար անձ երաշխիքներ չի տվել, որ նոր վթարներ չեն լինի: Փոխարենն ասում են, որ ջրի համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ:

«ԱրմենիաՆաուն» Հայաստանի սպառողների միության հետ համատեղ ձեռնարկել է ջրի որակի անկախ զննում, որպեսզի պարզի՝ արդյոք Երևանի կենտրոնին մատակարարվող ջուրը վտանգավոր խառնուրդներ է պարունակում: Միության անդամները Երևանի Արաբկիր և Կենտրոն համայնքերից վերցված ջրի նմուշները հանձնել են Առողջապահության ազգային ինստիտուտի անկախ լաբորատորիա:

Արդյունքները ցույց են տալիս, որ »ñÏáõ ѳٳÛÝùÝ»ñÇó í»ñóí³Í ÝÙáõßÝ»ñÝ ¿É ѳٳå³ï³ë˳ÝáõÙ »Ý ÑáïÇ, ѳÙÇ, Ù³ùñáõÃÛ³Ý áõ ùÉáñÇ å³ñáõݳÏáõÃÛ³Ý µáÉáñ ÁݹáõÝí³Í óáõó³ÝÇßÝ»ñÇÝ:


 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.