ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




سÛñ³ù³Õ³ùÁ ѳñëï³ÝáõÙ ¿. ³í»ÉÇ Ýáñ, ³í»ÉÇ Ã³ÝÏ, ³í»ÉÇ áõ ³í»ÉÇ ß³ï Ù»ù»Ý³Ý»ñÁ ºñ¢³ÝÁ ¹³ñÓÝáõÙ »Ý ÙÇ Ù»Í Ï³Û³Ý³ï»Õ


Այս տարվա առաջին երեք եռամսյակում
Երևանում Ýϳïí»É ¿ ·ñ³Ýóí³Í ³íïáÙ»ù»Ý³Ý»ñÇ ù³Ý³ÏÇ ÏïñáõÏ ³× (ÑÇÝ· ï³ñÇ ³é³çí³ óáõó³ÝÇßÝ»ñÇ Ñ³Ù»Ù³ïáõÃÛ³Ùµ):

Համաձայն Երևանի պետավտոտեսչու-
թյան տվյալների 2003 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում գրանցվել է ավելի քան 21 հազար ավտոմեքենա, որոնցից մոտ 18 հազարը՝ անձնական օգտագործման, իսկ մնացածը՝ պետական: Իսկ դեռ 1998 թվականին տարեկան գրանցվում էր 1000-ից էլ պակաս մեքենա:

Երևանի երթևեկության աճման մեջ համոզվելու համար պարզապես պետք է կանգնել որևէ փողոցի անկյունում կամ, ավելի ճիշտ, փորձել կտրել անցնել որևէ մայրուղի:

Մինչ հասարակության ուշադրությունը բևեռվել էր անցյալ շաբաթ տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարի վրա, որի հետևանքով զոհվեցին 6 և վնասվածքներ ստացան 12 հոգի, մարդիկ գիտակցում են, որ մայրաքաղաքի փողոցները պարզապես չափազանց ծանրաբեռնված են մեքենաներով, մասնավորապես՝ այնպիսի մասնավոր մեքենաներով, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլինեին:

Դեռ վերջերս համեստ «Նիվան» (քառահաղորդ ռուսական «Ջիպը») որոշակի բարեկեցության ցուցանիշ էր:

Սակայն այսօր քաղաքը վերածվել է մեքենայամոլների տարաշխարհիկ ու թանկարժեք մեքենաների մի ցուցադրավայրի, ինչը դժվար է համակերպվում անկում ապրող տնտեսության հետ:

1999 թվականին Հայաստանում հիմնադրված «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Դայմլեր-Քրայսլեր» ընկերության գլխավոր ներկայացուցիչն է Հայաստանում, սպառողներին է առաջարկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ցանկացած մոդել՝ երկու տարվա երաշխիքային սպասարկումով:

Ըստ ընկերության գործադիր տնօրեն Լևոն Արևշատյանի ընկերությունը տարեկան Հայաստանում վաճառում է մի քանի տասնյակ նոր մեքենաներ, որոնց գները տատանվում են 70-110 հազար դոլարի սահմաններում:
ä»ï³íïáï»ëãáõÃÛ³Ý ïíÛ³ÉÝ»ñáí ³ÝóÛ³É ï³ñÇ ºñ¢³ÝÇ ÷áÕáóÝ»ñáõÙ ³í»É³ó»É ¿ 21 ѳ½³ñ ³íïáÙ»ù»Ý³

Հաջորդ ամիս հանրապետություն կներկրվի «Մերսեդեսի» առաջին «Մայբախ» բացառիկ մոդելը, որի արժեքը ¶երմանիայում 350-400 հազար դոլար է:

Այդ գումարին ավելացնելով Հայաստանի 32 % մաքսազերծման տուրքը և փոխադրման ծախսերը՝ մեքենայի վաճառքի գինը պետք է լինի շուրջ կես միլիոն դոլար:

Արևշատյանն ասում է, որ մեկ «Մայբախ» արդեն Հայաստան է գալիս, իսկ իրենք ստացել են ևս մի քանիսի պատվերներ:

«Ողջունելի է, որ Հայաստանում նման մեքենայի պահանջարկ կա, - ասում է Արևշատյանը: - Օրինակ՝ հարևան Վրաստանում կա երկու նման մեքենա, որոնք պատկանում են նախագահի ազգականներին: Մեր գնորդը նախագահի ազգականը չէ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում գործարարները կարող են այդպիսի մեքենաներ ձեռք բերել»:

2000 թվականից հետո Արևշատյանի ընկերությունը սպասարկել է մոտ 7000 «Մերսեդես», սակայն տնօրենի հավաստմամբ դրանց հիմնական մասը ներկրել են անհատ ավտովաճառողները, ընդ որում՝ շահագործված վիճակում:
ä³ßïáÝ۳ݻñÇ Ñ³í³ëïٳٵ û¢ »ñâ»ÏáõÃÛáõÝÁ ÇÝï»ÝëÇí³ó»É ¿, ³ÛÝ ¹»é¢ë ϳé³í³ñ»ÉÇ ¿

«Վերջին տարիներին մասնավոր ավտոշուկան արագ տեմպերով է զարգանում Հայաստանում, ինչն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, - ասում է Արևշատյանը: - Ներկրվում են հիմնականում 5-7 տարի շահագործված մեքենաներ, որոնք փոխարինում են հանրապետության շատ ավելի հին ավտոմեքենաներին»:

Բնական է, որ մարդկանց մոտ կարծիք է ստեղծվում, որ մեքենաների քանակի աճումը հանգեցնում է վթարների քանակի աճմանը:

Սակայն տրանսպորտի բնագավառի մասնագետները հավաստիացնում են, որ քաղաքի փողոցներն այսօր ավելի վտանգավոր չեն, քան առաջ:

«Երթևեկության կազմակերպման տեսանկյունից բնականաբար բարդություններ կան, բայց չեմ կարծում, թե դրանք անկառավարելի աստիճանի են հասել», ասում է Երևանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը:

Նրա կարծիքով երթևեկության ինտենսիվությունը դեռ չի հասել այն մտահոգիչ աստիճանին, որը նկատվում է այլ երկրների ավելի խոշոր քաղաքներում:

Նույն կարծիքին է նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը, որը հավաստիացնում է, որ Երևանում նման ինտենսիվությամբ երթևեկել են նաև խորհրդային տարիներին:
ºñ¢³ÝÇ ÙÇ »ñç³ÝÇÏ µÝ³ÏÇã ßáõïáí Ïí³Û»ÉÇ Çñ Ýáñ 500 ѳ½³ñ ¹áɳñ³Ýáó §Ø³Ûµ³ËÁ¦

«Պարզապես Երևանը դարձել է քաղաք-պետություն, և այստեղ կենտրոնացած է ազգաբնակչության մեկ երրորդը», ասում է Պիլտոյանը:

Անկախացմանը հաջորդած տարիների մեծ տարբերությունը նախորդ տարիներից այն է, որ նախկինում խորհրդային սպառողների համար անմատչելի մեքենաներն այժմ փոխարինում են խորհրդային մեքենաներին:

Հայաստանը կատարում է ավտոշուկայի ձևավորման առաջի քայլերը, որոնք պայմանավորված են սպառողի պահանջարկով: Ավտոմեքենաներ են ներկրում ինչպես անհատները, այնպես էլ դիլեր ընկերությունները:

Հայաստանում պաշտոնապես ներկայացված են «Մերսեդես», «ԲեԷմՎե», «Շկոդա», «Պեժո», ինչպես նաև ռուսական մի քանի ընկերություններ: Շուտով դրանց կավելանան «Աուդին» և «Վոլքսվագենը»:

Ավտոմեքենա ներկրող «Արմենիա-Լադա» ՓԲԸ-ի աշխատակից Շահեն Հովհաննիսյանի կարծիքով մասնավոր ներկրողները լուրջ մրցակից են դարձել դիլեր ընկերությունների համար:

«Ճիշտ է, անհատները խմբաքանակով մեքենաներ չեն բերում, բայց ներկրողների թիվը չափազանց մեծ է, - ասում է Հովհաննիսյանը: - Կարծես նոր ավանդույթ է ձևավորվել. յուրաքանչյուր արտասահման մեկնող իր պարտքն է համարում մեքենայով վերադառնալ: ¶րեթե յուրաքանչյուր շենքի բակում մեքենա է կանգնած, որի վրա գրված է՝ «Վաճառվում է»»:

«Արմենիա-Լադան» սպառողին առաջարկում է ամենաէժան մեքենաները՝ ռուսական ավտոընկերությունների շուրջ ութ մակնիշների, որոնց գները տատանվում են 4300- 9100 դոլարի սահմաններում: Այն նաև «Պեժո» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաև ներկրում է «Նիսսան» և հնդկական «Մահարաջո» մակնիշի ավտոմեքենաներ:

Միակ ճանապարհը, որով ավտոմեքենաները բերվում են Հայաստան, անցնում է Վրաստանով: Սակայն և՛ ընկերությունները, և՛ անհատ ներկրողները խիստ հիասթափված են հարևան երկրի հյուրընկալությունից: Ըստ ավտոներկրողների, Վրաստանով անցնելիս հայ վարորդները տառացիորեն թալանվում են: Մաքսային տուրքերը, վճարումները ոստիկանությանը և «ռեկետից պաշտպանության համար» զգալիորեն բարձրացնում են մեքենաների գինը:



 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.