ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




ä³Ûù³ñÇ ¹åñáó. Õ³ñ³µ³ÕÛ³Ý ·ÛáõÕÁ ٻͳñáõÙ ¿ ³ÝϳËáõÃÛ³Ý Ù³ñïÇÏÇÝ



²É»ùë³Ý гÏáµÛ³ÝÁ ¢ ä³ñáõÛñ гÛñÇÏÛ³ÝÁ ø³ß³Ã³ÕÇ ¹åñáóÝ»ñÇó Ù»ÏÇ ³Ýí³Ý³ÏáãáõÃÛ³Ý ³ñ³ñáÕáõÃÛ³Ý Å³Ù³Ý³Ï

«Վախի շրջանակի մեջ եղած հասարակությունը չէր կարող անկախության հույս ունենալ, բայց պետք է հույս ունենալ։ Պայքարի համար անհրաժեշտ է և՛ զոհաբերել, և՛ տանջվել, և՛ տառապել»:

Այս խոսքը հետստալինյան ժամանակաշրջանում Հայաստանի անկախության գաղափարը առաջինը բարձրացրած նկարիչ Հայկազ Խաչատրյանի միակ հարցազրույցից է, որ հրապարակվել է 1989 թվին «Մաշտոց» «սամիզդատում»։ Այս խոսքերի ոգին էր պատճառը, որ ազգային գործիչ-նկարչին մեծարում են այսօր՝ նրա մահվանից 14 տարի անց:

Անցյալ շաբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին, Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղի դպրոցը անվանակոչվեց Հայկազ Խաչատրյանի անունով։

Քաշաթաղը, որն ավելի հայտնի է իր ադրբեջանական «Լաչին» անվանումով, Հայաստանը Ղարաբաղին միացնող միջանցքն է՝ ռազմավարական նշանակություն ունեցող մի տարածք, որտեղ դաժան մարտեր էին ընթանում Ղարաբաղի անկախության համար հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ: Հրադադարից հետո (որը հաստատվել է 1994 թվին) Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները բնակեցնում են միջանցքը: Նոր դպրոցը, որը հաճախում են մոտակա երեք գյուղերի 86 աշակերտ, վերաբնակեցման ծրագրի մի մասն է:

«Սա ևս մի թել է, որ Քաշաթաղը կապում է Հայաստանին, - դպրոցի անվանակոչության արարողության ժամանակ ասաց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը: - Հոգին պտտվում է պատկերների շուրջը, և շատ կարևոր է, որ աշակերտների համար այդ պատկերների մեջ լինի Հայկազ Խաչատրյանը»։

Հայկազ Խաչատրյանն առաջինն էր, որ բարձրացրեց անկախության գաղափարը հետստալինյան ժամանակաշրջանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի Փառքի շքանշանակիր վետերանը պատերազմի ավարտից հետո դառնացած էր Ռուսաստանից, որը, նրա կարծիքով, չէր կատարել Հայաստանի հանդեպ իր պարտքը պատերազմում նրա ցույց տված օգնության դիմաց։ Արդեն միջին տարիքի հասած Խաչատրյանը (նա ծնվել է 1920 թվին) 1960-ականներին ազգային գաղափարների վերածննդի առաջամարտիկներից էր: Նրա համոզմունքները հակասում էին խորհրդային գաղափարախոսությանը, և նրան բանտարկեցին դրանք բարձրաձայն արտահայտելու համար:
ê»ñ·»Û ʳã³ïñÛ³ÝÁ »Õµáñ Ñáõß³ï³Ëï³ÏÁ µ³ó»ÉÇë Á

Մինչ շատ ազգային գործիչներ պայքարում էին հանուն ցեղասպանության ճանաչման և
Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձի, Խաչատրյանն առաջ էր քաշում անկախ պետության գափաղարը:

1966 թվի ապրիլի 24-ին Կոմիտասի անվան պանթեոնում (եղեռնի հուշարձանը դեռ կառուցված չէր) Հայկազ Խաչատրյանը հավաքվածներին հայտարարում է, որ միայն թուրքերը չէ, որ կոտորել են հայերին: Նա վկայակոչել է 37 թվի հետապնդումները և 1949 թվի հայերի աքսորը Ալթայի երկրամաս։

Իր այդ ելույթից հետո ոստիկանի հետ ընդհարվելու համար Խաչատրյանին կալանավորում են 15 օրով: Ապրիլի 24-ի ցույցերի ժամանակ կալանված երիտասարդներին նա բանտում քարոզում է, որ հայերի գլխավոր խնդիրը պետք է լինի անկախությունը: Այդ երիտասարդներից երկուսի հետ ստեղծում է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ)։ Երկու տարի անց Խաչատրյանին իր երկու համախոհների հետ ձերբակալում և դատապարտում են 5 տարվա ազատազրկման:

(Ազատվելուց հինգ տարի հետո՝ 1978 թվին, նրան կրկին դատապարտում են մեկուկես տարվա ազատազրկման հակախորհրդային քարոզչության համար):

Դատավճռում ասված է. «Ամբաստանյալները, մտերմանալով, հաճախակի հանդիպումներ են ունեցել Հայկազ Խաչատրյանի տանը և այն սխալ եզրակացությանն են հանգել, թե իբր Սովետական Հայաստանը իրավահավասար հանրապետություն չէ Սովետական պետության մեջ, թե հայերը հարստահարվում և կողոպտվում են ռուս ժողովրդի կողմից և ընդհանրապես զրկված են անկախությունից ու ազատությունից...»

Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը ձերբակալվել էին Խաչատրյանի հետ: Զատիկյանին գնդակահարեցին 1978 թվին Մոսկվայի մետրոյում պայթյուն կազմակերպելու մեղադրանքով: Հարությունյանն այժմ բնակվում է Լոս Անջելեսում։

Խաչատրյանի մեծարման հանդիսություններին ներկա էր մեկ այլ նախկին քաղբանտարկյալ և ԱՄԿ-ի անդամ:

«Ես Հայկազի զինվորն էի։ ԱՄԿ-ն այնպիսին էր, որ շարքային անդամները ղեկավարին չէին ճանաչում, - ասում է 17 տարի խորհրդային բանտերում անցկացրած Պարույր Հայրիկյանը: - Առաջին անգամ Խաչատրյանին տեսա դատարանում։ Հանգիստ մի մարդ էր, որի կեցվածքը արհամարհանք էր ամբողջ դատավարության նկատմամբ։ Երբ տեսավ, որ հարազատները լալիս են, մի հայտարարություն արեց` «Մե՞ր նման մարդկանց են տարել, ինչի՞ եք լացում»։ Ստեփանն էլ ասաց` «Եթե լաց լինելով էս սրիկաներին ուրախացնելու եք, էլ չգաք դատի»»։

Հետագայում հակախորհրդային գործունեության մեղադրանքով դատապարտվել են ԱՄԿ-ի մոտ 70 անդամներ, որոնց մեջ՝ Հայաստանի ներկա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։

Հայկազյան գյուղի բնակիչները, որ հիմնականում Շիրակից են եկել, չէին լսել Հայկազ Խաչատրյանի անունը ու նոր էին տեղեկանում, թե ինչ մարդու անուն պետք է կրի իրենց դպրոցը։ Դպրոցի անվանակոչությունը նրանց համար մեծ իրադարձություն էր, քանի որ այն միակ տոնն էր գյուղի 7-ամյա պատմության մեջ:

Այստեղ աշխարհի հետ կապը հիմնականում ռադիոյով է, քանի որ գյուղում չկա էլեկտրականություն և, հետևաբար, հեռուստացույց դիտելու հնարավորություն։

«Էդքան էլ կտրված չենք աշխարհից, ամիսը մեկ գյուղից մարդ կերթա քաղաք, - ասում է 4 երեխաների հայր Սմբատ Սերոբյանը: - Բայց որ գոնե մեկ-մեկ թերթ ուղարկեն, շատ լավ կլինի»։

Հայկազ Խաչատրյանը Զատիկյանի տանը հրատարակում է Հայաստանի առաջին «սամիզդատ» §öարոսը» թերթը: Այնտեղ հրատարակվել են «Ելնում են նորերը», «Հայաստանը լծի տակ» և այլ հոդվածներ:

Թերթի տպագրությանն օգնում էր Հայկազի եղբայրը` Սերգեյը:

«¶ործարանից ցինկը բերում էի, վրան Հայկազը նկարում էր տառերը, հետո կլիշե էինք ստանում ու տպում», հիշում է 81-ամյա Սերգեյը։

Սերգեյն էր, որ անցյալ շաբաթ օրը բացեց իր եղբոր հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Սերգեյի աչքերից արցունքներ էին թափվում, երբ նա քաշում էր իր եղբորը մեծարող հուշատախտակի քողը:

«Այսօր ինձ համար շատ ուրախ օր է, - ասաց նա: - Չնայած որոշ մարդիկ դեմ են խոսում անկախությանը, ասում են, որ մեզ պետք չէր, սակայն այսօր երևաց, որ Հայկազի արածը գնահատվում է»։


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.