ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




޳ѻÉáõ ÑáõÛëáí. Ýáñ ûñ»ÝùÇ ÁݹáõÝÙ³Ý Ý³Ëûñ»ÇÝ ÉáïáÝ»ñÇ ï»Ý¹Á Ñ³Ù³Ï»É ¿ ºñ¢³ÝÁ



лñà ϳݷݳÍÝ»ñÇó Ûáõñ³ù³ÝãÛáõñÁ ÑáõÛë áõÝÇ, áñ ÇÝùÝ ¿ ÉÇÝ»Éáõ §Ñ³çáñ¹ ѳçáÕ³ÏÁ¦

Հայաստանում տարածված տարբեր վիճակախաղերի գործունեությունը սահմանափակող նոր օրենքի հեռանկարը ավելի է մեծացրել լոտոների ժողովրդականու-
թյունը, քանի որ դրանց կազմակերպիչները ձգտում են մինչև նոր օրենքի կիրառումը առավելագույն օգուտ քաղելու այս խաղամոլական խելահեղությունից:

Նոյեմբերի 7-ին Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է վիճակախաղերի մասին նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 4 անգամ ավելացնել վիճակախաղերի կազմակերպման տուրքերը (տարեկան 25 միլիոն դրամից հասցնելով100 միլիոն դրամի): Բացի այդ, նոր օրենքը պահանջում է սահմանափակել վիճակախաղերի հեռուստատեսային գովազդի ժամանակը՝ մեկ ժամում 10 րոպեի փոխարեն այն հասցնելով 90 վայրկյանի:

ܳ˳·ÍÇ ³é³çÇÝ ÁÝûñóٳٵ ÁݹáõÝí»Éáõ անմիջական հետևանքն այն է, որ Երևանի փողոցների անկյունները վերածվել են միկրոխաղատների. քանի որ լոտոյատենդը սաստկացել է, պետք է առավելագույն շահույթ պոկել, քանի դեռ ավելի լիբերալ օրենքը չի կորցրել իր ուժը:

Լոտոների հաղթական շքերթը Երևանի կենտրոնական փողոցներով սովորական երևույթ է դարձել: Կարմիր ժապավեններով զարդարված և հատուկ կառուցված հարթակներում կանգնեցված մեծաթիվ մեքենանները գովազդվում են հեռուստատեսությամբ: Օրինակ՝ «Ավտոակնթարթ» հեռուստատեսային վիճակախաղը խաղարկում է 40 ավտոմեքենա, իսկ «Բարի դոմինոն» գայթակղում է խաղամոլներին 54 մեքենայով »ñÏáõ ³Ùëí³ ÁÝóóùáõÙ:

Փողոցի տեսարանները կրկնվում են հեռուստատեսությամբ, գրեթե անդադար գովազդները գայթակղում են մարդկանց քիչ ծախսով մեծ գումարների շահումով:

«Որ ալիքն ուզում ես միացրու, լսում ես այդ «տարան-տարան» կամ «տարոսը ձեզ լինի» արտահայտությունները: Իսկ այդ «Շահող լոտոն» պարզապես խելագարություն է, այդ ինչպե՜ս են հորդորում խաղի ¶անձարան փուլի մասնակիցներին՝ «թալանե՛լ, թալանե՛լ»: Երբ այդ գովազդները սկսվում են, անջատում եմ հեռուստացույցի ձայնը», բողոքում է 45-ամյա Սուսաննա Հարությունյանը:

Խաղամոլության ոգին առանձնապես ուժեղ է մեքենաներ ցուցադրող հարթակների մոտակայքում, որտեղ ներկայացված են «Լադա»-ի Ýáñ մոդելներ՝ 7 հազար դոլար արժողությամբ: Այստեղ առաջանում են հերթեր՝ նոր մեքենայով տուն վերադառնալու հնարավորության համար 300 դրամ վճարելու պատրաստ կամավորներից:

Լոտո խաղացողները 10 դրամանոց մետաղադրամներով խանդավառությամբ ջնջում են պաշտպանիչ շերտը՝ հուսալով, որ կբացվի շահող թիվը:

Աբովյանցի Յուրա Առուշանյանը ջանասիրաբար ստուգում է հենց նոր գնած տոմսերը: Նրան ուշադիր հետևում են 10-ամյա որդին` Արմենը, և կինը` Մարիամը: Նա այնքան կենտրոնացած է ստուգում, որ անգամ հրաժարվում է զրուցել çÝç»Éáõ ųٳݳÏ:
´³½Ù³ÃÇí µ³ÕÓ³ÉÇ §ÜÇí³¦-Ý»ñÇó Ù»ÏÁ, áñÁ ëå³ëáõÙ ¿ Çñ ѳçáÕ³Ï ïÇñáçÁ

«Ամեն օր լոտոյի 10 տոմս եմ գնում: Հավատում եմ, որ մի օր բախտս պիտի բերի, թե չէ չեմ գնի, չնայած երբեք չեմ շահել, շատ շատ՝ 1000 դրամ», ասում է Յուրան:

Նրա լավատեսությունը ընդհատում է մի տարեց կին ու բարկացած ասում. «Մեռա լոտոյի տոմս առնելով, բա ու՞ր է դրանց «Տարոսը ձեզ»-ը: Սո՛ւտ է, սո՛ւտ: Բոլորն էլ խաբում են»:

ԱԺ-Ç պատգամավոր Արտակ Առաքելյանը խորհրդարանի այն անդամներից է, որոնք մտահոգված են բնակչության վրա վիճակախաղերի ազդեցությամբ:

«Եթերում հաղորդումներն ընդհատում ու ցուցադրում են այդ անբովանդակ գովազդները, - ասում է Առաքելյանը: - Նրանցում օգտագործում են երեխաների, ինչը օրենքով հակացուցված է: Ցուցադրում են կիսամերկ աղջիկների, որոնք նստում են խաղարկվող մեքենաների վրա և առաջարկում շահել դրանք: Այս ամենը լրջորեն ազդում է մարդկանց հոգեվիճակի վրա»:

Ըստ Առաքելյանի հնարավոր է, որ ԱԺ-ի պատգամավորները հանդես գան նոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով ավելի կրճատել նոր օրենքի առաջին ընթերցման ընթացքում հավանության արժանացած ժամանակը: Որոշ պատգամավորներ գտնում են, որ անգամ օրական 12 րոպեն (նոր օրենքով թույլատրվող ժամանակը) չափազանց շատ է գովազդի համար:

«Մարդիկ ոգևորվում են այս գովազդներից և ծախսում են իրենց վերջին կոպեկը լոտոների վրա, - ասում է Առաքելյանը: - Պատկերացրեք թոշակառուներին, որոնք գնում են այդ տոմսերը և տանուլ տալիս: Սա հիվանդություն է, ինչպես թմրամոլությունը»:

Իսկ արմավիրցի Արմեն ¶րիգորյանը համոզված է, որ հեռուստատեսային վիճակախաղերի այս իրարանցումը բնորոշ է անցումային շրջանում գտնվող երկրների համար: «Եթե զարգացած երկրներում մարդիկ վիճակախաղերին վերաբերվում են ինչպես խաղի և լոտոների վրա չեն ծախսում իրենց վերջին փողերը, ապա այստեղ հակառակն է: Հաճախ վատնում են վերջին լուման ու ոչինչ չեն շահում»:

«Ընտանեկան լոտո»-ի գրասենյակի տնօրեն Վարդգես Վարդանյանը գոհունակությամբ է վերաբերվում նախատեսվող փոփոխություններին:

«Կկարգավորվի լոտոյի մրցակցային դաշտը և կմնան 2-3 խոշոր վիճակախաղեր», ասում է նա:

Իսկ «Բարի լոտո»-ի գործադիր տնօրեն Երվանդ Մարությանը դժգոհ է պետական տուրքերի բարձրացումից: Նրա հավաստմամբ ծանրանալու է վիճակախաղերով զբաղվող կազմակերպությունների վիճակը: Փոխարենը համաձայն է գովազդի սահմանափակմանը:

Ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լրատվության ծառայության տվյալների վիճակախաղով զբաղվելու իրավունք ունեն 9 կազմակերպություններ, որոնցից 7-ը հեռուստատեսային են:

Արտակ Առաքելյանը պնդում է, որ վիճակախաղերից առաջացած եկամուտների դաշտը և նրա ձևավորման մեխանիզմը անվերահսկելի են դարձել:

«Մարդիկ խաղարկում են էժանագին կենցաղային ապրանքներ, որոնք ներկրում են Հայաստան և լոտոների «ծածկի» տակ ներկայացնում են ավելի մեծ ծախսեր», բացատրում է նա:

Համաձայն գործող օրենքի վաճառվող տոմսերի 50%-ը պետք է շահում ունենա: Ø»Í Ùñó³Ý³ÏÝ ³íïáÙ»ù»Ý³Ý»ñÝ »Ý, ë³Ï³ÛÝ Ï³ñ»ÉÇ ¿ ß³Ñ»É Ý³և Ñ»éáõëï³óáõÛóÝ»ñ, Ñٳϳñ·ÇãÝ»ñ, ÷é»ñ, µçç³ÛÇÝ Ñ»é³ËáëÝ»ñ, í³ñë³ãáñÇãÝ»ñ: Վարդգես Վարդանյանն ասում է, որ իրենք ապահովում են 70-75 % շահում, հակառակ դեպքում մրցակցությանը չեն դիմանա, մինչդեռ պատգամավորները պնդում են, որ դա օրենքի խախտում է:

28-ամյա Արսեն Դուխանյանը արդեն 5 տարի լոտո է վաճառում: Փոքրիկ սեղանի մոտ, որը գտնվում է Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում, նա կանգնում է առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 5-ը: Նա ասում է, որ այդ աշխատանքը օգնում է իրեն պահելու իր ութ հոգիանոց ընտանիքը: Վաճառված յուրաքանչյուր տոմսից նա 20 դրամ է վաստակում:

«Այսօր վաճառել եմ 500 տոմս և վաստակել եմ 10000 դրամ: Մեկ տոմսի մեջ աշխատում եմ 20 դրամ», ասում է նա ու հետո ավելացնում լոտոյատենդի մաղթանքը՝ «Տարոսը ձեզ լինի»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.