ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




Ðݳ·Çï³Ï³Ý å»ÕáõÙÝ»ñ. ѳÛïݳµ»ñí»É ¿ ºñ¢³ÝÇó ß³ï ³í»ÉÇ ÑÇÝ µÝ³Ï³í³Ûñ



¸»é ÙÇÝ㢠ºñ¢³ÝÁ ϳ٠¾ñ»µáõÝÇÝ Ï³ñ ë³

Վերջին 2 տարվա ընթացքում Շենգավիթ համայնքի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է մի բնակավայր, որը տեղացի և արտասահմանյան հնագետների կարծիքով հիմնադրվել է մ.թ.ա. 5-րդ հազարամյակում: ¶իտնականների հավաստմամբ սա ամբողջ կովկասյան տարածաշրջանում հնագիտական առումով ամենահարուստ պեղավայրերից է, և եթե նրա ժամանակաշրջանը ճիշտ է որոշված, ապա դա նշանակում է, որ այս տարածքը բնակեցվել է ուրարտացիների կողմից Երևանի հիմնադրումից գրեթե 4000 տարի առաջ:

¶տնված զարդերը, կանացի կերպարանքով կուռքերը, թրծակավե արձանիկները, կայծքարի գործիքների արհեստանոցները վկայում են մեծ բնակչությամբ, զարգացած բնակավայրի մասին: Հայտնաբերվել են մոտ 50 ձիու ոսկորներ, ինչը հնագետների հավաստմամբ առաջին նման գտածոն է Կովկասում:

Շենգավիթը նոր չի դարձել հնագետների հետաքրքրության առարկաÝ:
Երևանյան լճի մակարդակից մոտ 30 մ բարձր այս անկանոն բլուրը գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել 1936 թվականից, երբ հնագետ Եվգենի Բայբուրդյանը սկսեց երկու տարի տևած իր պեղումները:

1958 թվականին պեղումները շարունակել է Սանդրո Սարդարյանի ղեկավարած արշավախումբը: Սակայն 1985 թվականից հետո այս տարածքը վերածվել է հնագիտական պրակտիկա անցկացնելու փորձադաշտի: Մինչև անցյալ տարի այն ծառայել է որպես հնագիտական լաբորատորիա և դրա հետևանքով տարիների ընթացքում զգալիորեն վնասվել է:

Հնագիտական պեղումները վերսկսվեցին 2000 թվականին, սակայն դրանք պարբերաբար ընդհատվում էին: Բրիտանական դեսպանության ֆինանսավորման շնորհիվ (մոտ 4000 դոլար) սեպտեմբերից հետազոտությունները շարունակվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավարությամբ:

Հնագետների ուշադրության կենտրոնում են հայտնվել երկու հիմնական պեղավայր: Առաջինը մոտ 250 քմ տարածք է, որտեղ հայտնաբերվել են հում աղյուսից և գետաքարից կառուցված պատերի մնացորդներ: Երկրորդ պեղավայրում՝ բնակատեղիի հյուսիսային եզրին, հնագետները հայտնաբերել են քաղաքը շրջապատող պարիսպ:

«Պեղումների արդյունքում հայտնաբերված ստորին շերտի կացարաններն ունեն 2-3 մետր խորություն», ասում է կենտրոնի տնօրեն պատմաբան Հակոբ Սիմոնյանը:

Նրա հավաստմամբ այստեղ տուն են կառուցել հապշտապ, ձեռքի տակ եղած միջոցներով՝ անտեսելով գեղագիտական և սեյսմիկ ամրության պահանջները:

Ի տարբերություն առաջին մակարդակի հասարակ կացարանների, 2 մ խորությամբ 2-րդ շերտում հայտնաբերվել են տարբեր մեծության կլոր, ուղղանկյուն և բազմանկյուն կառույցներ, որոնց համար շինանյութ է ծառայել հում աղյուսը, կավով շաղախված գետաքարն ու ճեղքած բազալտը:

«Շինարարական տեխնիկայի այս բազմազանությունը վկայում է հասարակության սոցիալական և տնտեսական շերտավորման մասին», նշում է Սիմոնյանը:

Հայտնաբերվել են մարմարե, օնիքսե և գրանիտե գուրզեր, ընդ որում, այնպիսի կառույցներում, որոնք զարմացրել են գիտնականներին իրենց գեղագիտական բարձր մակարդակով և սեյսմակայուն տեխնիկայով:

«Սեյսմիկ ցնցումներին դիմակայելու համար այստեղ օգտագործել են հետաքրքիր հնարք. քարերը կապել են միմյանց հեղուկ կավի մեջ թաթախված խսիրով, որը պատերին առաձգականություն է տվել և դրանք պահպանել է ցնցումներից», ասում է Սիմոնյանը:

Բնակավայրում հայտնաբերվել են նաև խոյագլուխ քանդակներով զարդարված բարձրարվեստ սրբարան, մեծ վարպետությամբ պատրաստված քարե գործիքներ և կավանոթներ:

Խոյերի աչքերն ընդելուզված են վանակատի քարերով, ինչն ըստ հնագույն ավանդույթների պահպանիչ խորհուրդ ուներ: «Հայաստանի տարածքում սա առաջին դեպքն է, երբ կենդանու աչքերը զարդարված են քարերով», նշում է հնագետը:

Հայտնաբերվել են նաև հացահատիկի 4 հորեր, որոնք ունեն տանձաձև շտեմարաններ և գլանաձև մուտքեր: 4 մ խորությամբ այս հսկայածավալ հորերը կարող էին ամբարել մոտ 4 տոննա հացահատիկ: Շտեմարանների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ մանգաղներ, կացիններ, աղորիքներ, սանդեր և ծեծիչներ:

Կիրառված քաղաքաշինական և կառուցապատման սկզբունքները հիմք են տալիս ենթադրելու, որ Շենգավիթը ժամանակին քաղաք է եղել:

Հայտնաբերված արհեստանոցը՝ պղնձի ձուլման 9 կավանոթներով, վկայում է բնակավայրում պղնձաձուլական արտադրության մասին: Վաղ բրոնզե դարին պատկանող այս բնակավայրի հայտնաբերումը կասկած չի թողնում հնագետների շրջանում, որ Երևանը կառուցված է ոչ միայն Էրեբունի հինավուրց քաղաքի, այլև ավելի վաղ հիմնադրված այս բնակավայրի հիմքի վրա:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.