ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 14 , 2003 




γñÇù³íáñ ÁÝï³ÝÇùÝ»ñÇ Ñá·ë»ñÁ. áõñ Ï·Ý³Ý »ñ»Ë³Ý»ñÁª ÷áÕáó, û ¹åñáó, ϳËí³Í ¿ û·ÝáõÃÛáõÝÇó



سÛñÇÏÁ, ²ñÃáõñÁ ¢ ¶¢áñÇÏÁ (Ï»ÝïñáÝáõÙ)

11-ամյա Արսենը և նրա 12-ամյա եղբայր Անդրանիկը Փարաքարից
Երևան էին գալիս մուրացկանության, որ ընտանիքի անդամները քաղցած չմնան։ Նրանք 2 տարի դպրոց չէին գնում, քանի որ մայրը առանց ամուսնու հազիվ հասցնում է իր 4 որդիներին սնունդով ապահովելու և երեխաների վրա այլ ծախսեր անելու հնարավորություն չունի։

Սեպտեմբերից 2 եղբայրները կրկին վերականգնվեցին գիշերօթիկ դպրոցում, իսկ երրորդը՝ Արթուրը, սկսեց հաճախել գյուղի դպրոցի առաջին դասարանը (4-րդը՝ ¶ևորիկը, 6 տարեկան է)։ Նրանք դպրոց սկսեցին հաճախել այն բանից հետո, երբ ընտանիքն ընդգրկվեց «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) կազմակերպության «Կանխարգելում» ծրագրի մեջ: Նարինեն երեխաների համար ստացավ հագուստ ու գրենական պիտույքներ, ինչպես նաև կենցաղային այլ պարագաներ։

«Կանխարգելում» ծրագիրը, որն ստեղծվել է 2000 թվին, օգնում է աղքատ ընտանիքներին, որ նրանց երեխաները մուրացկան կամ թափառաշրջիկ չդառնան, և պետությունը նրանց չտեղավորի հատուկ հաստատություններում (տես համապատասխան հոդվածը հոկտեմբերի 24-ի համարում): Այս երեք տարվա ընթացքում ԲԱՍ-ը օգնել է 700 հոգու, իսկ այժմ նրա խնամատարության տակ են 200 երեխաներ՝ հիմնականում
Երևանից և հարակից շրջաններից, որոնք եղել են կամ մուրացկան կամ փողոցում հայտնվելու եզրին։

«Կանխարգելում» ծրագիրը աղքատ ընտանիքներին բժշկական և հոգեբանական աջակցություն է ցույց տալիս։ Այն օգնում է, որ երեխաները դպրոց հաճախեն, աշխատանք է գտնում ծնողների համար, նորոգում է բնակարանները (ընտանիքներից շատերը բնակվում են նկուղներում, խարխուլ շինություններում և íագոններում), ապահովում է կենցաղային պարագաներով:

«Կանխարգելում» ծառայության 6 աշխատակիցները շրջում են փողոցներում և մուրացկան երեխա տեսնելով, ԲԱՍ-ի այցեքարտն են տալիս, որ նրա ծնողը այցելի գրասենյակ։

«Անդրանիկը փող էր մուրում Վերնիսաժում: Երբ ուզեցի մոտենալ, նա վախեցավ, կարծեց ոստիկան եմ: Հետո որ զրուցեցի, վերցրեց այցեքարտը», պատմում է ԲԱՍ-ի սոցիալական աշխատող Ռոման Հարությունյանը։

Անդրանիկին մի խումբ երեխաների հետ քաղաք է տարել գյուղի մի բնակչուհի։ Կինը կանգնում էր հեռվում, մինչ երեխաներն աշխատում էին, և ժամանակ առ ժամանակ մոտենում և վերցնում էր նրանցից փողի մի մասը: «Ամեն անգամ 1000 դրամ հավաքում էինք, մեզ համար «պեռաշկի» էինք առնում ուտում, մնացածը՝ բերում մամային», պատմում է Անդրանիկը։

Նարինեն վերջերս է իմացել, որ որդիները մուրացկանությամբ են զբաղվել. «Ինձ խաբում ասում էին, թե «ալյումին ենք հավաքում հանձնում»: Ես ի՞նչ իմանայի, որ հասնում են Երևան ու մուրացկանություն անում», ասում է նա։

Նարինեն ընտանիքով բնակվել է Հրազդանում ամուսնու հարազատների տանը, մինչև ընտանեկան վեճի պատճառով տունը վաճառեցին: Նարինեն ամուսնու ու երեխաների հետ տեղափոխվում է Ղարաբաղի Քաշաթաղի շրջան (Լաչին), որտեղ ծնվում է նրանց չորրորդ որդին։

«Սոված էինք մնում, ամուսինս ուղղակի չէր ուզում աշխատել, ոչ մի բանի նկատմամբ սեր չուներ»։
²Ý¹ñ³ÝÇÏÁ (Ó³ËÇó) ¢ ²ñë»ÝÁ ö³ñ³ù³ñÇó ѳëÝáõÙ ¿ÇÝ ºñ¢³Ý, áñå»ë½Ç Ùáõñ³óϳÝáõÃÛ³Ùµ ÷áÕ í³ëï³Ï»ÇÝ Çñ»Ýó ÑÇÝ· Ñá·Ç³Ýáó ÁÝï³ÝÇùÁ ëáí³Ù³Ñ ÉÇÝ»Éáõó ÷ñÏ»Éáõ ѳٳñ

Ամուսինը գողություն անելու համար դատապարտվում է երեք տարվա ազատազրկման։ Նարինեն չորս որդիների հետ վերադառնում է Լաչինից, տարբեր տանիքների տակ բնակվում, մինչև որ ստանում է այժմյան բնակարանը՝ նախկին գոմը, որ գտնվում է Փարաքարի Ճտանոց կոչվող նախկին ռեստորանի տարածքում։

«Էնքան մաքրեցինք, որ անասունի հոտը վերանա, հիմա հոտ չկա, չէ՞», ասում է Նարինեն։ Ընդարձակ սենյակը կահավորված է միայն մի փոքրիկ սեղանով և երկու մահճակալով, որոնց վրա քնում է ամբողջ ընտանիքը։

Նարինեն փող է աշխատում բնակարաններ մաքրելով, որը մշտական աշխատանք չի: «Այստեղ մարդիկ սեզոնով են տները մաքրում։ Մեկի տունը մաքրում ես, մեկ էլ 5 ամիս հետո էլի կուզի մաքրել»։ Այս պահին նա ոչ մի աշխատանք չունի և չգիտի, արդյոք մի քանի շաբաթ անց որևէ մեկը կցանկանա իր տունը մաքրել։ Ընտանիքի միակ խնդիրը սնունդ հայթայթելն է։

Ավագ որդիները հաճախում էին մտավոր թերզարգացածների դպրոցը։ Երկուսն էլ մտավոր թերություն չունեն, սակայն մայրը նրանց այդ դպրոցն է ուղարկել, քանի որ այնտեղ կերակրում են և երեխաներից փող չեն հավաքում։

«Էստեղի դպրոց չեմ կարա տամ, ամեն օր փող են հավաքում` ավելի, վարագույրի։ Ես չեմ կարա տամ, ուրիշի էրեխեքը տան, իմոնք՝ չտան, վրաները կծիծաղեն»։

Երկու տարի առաջ Նարինեն նույնիսկ երեխաներին գիշերօթիկ ուղարկելու հնարավորություն չի ունեցել. «Ո՛չ կոշիկ ունեին, ո՛չ՝ շոր, ու էդպես էլ դպրոց չգնացին»։

Հետո Անդրանիկը հանդիպեց ԲԱՍ-ի աշխատակցին: Նարինեն ասում է. «²Ý¹ñ³ÝÇÏÁ ïí»ó ´²ê-Ç ³Ûó»ù³ñïÁ, µ³Ûó »ëդա լուրջ չընդունեցի։ Միշտ ինձ ասել են՝ 4 երեխա ունես, գնա էստեղ, էնտեղ, բայց ես չեմ հավատացել ոչ մեկին։ Էս անգամ մայրս եկավ ու ստիպեց, որ գնամ «Բժիշկներ առանց սահմանի»: Նրանք ինձ մեծ օգնություն ցույց տվեցին, երեխաներս սկսեցին էլի դպրոց գնալ»։

ԲԱՍ-ի աշխատակիցները պիտի բնակարանը նախապատրաստեն ձմռանը՝ պատուհանը նորոգեն և անցքերը փակեն, որ սենյակը չցրտի։ Հնարավոր է, որ օգնեն նաև վառելափայտով:

«Էնքան կենցաղային խնդիրներ ունեին, հիմնականում՝ սննդի, որ ուրիշ ոչ մի բան չէին արել՝ բուժհիմնարկում գրանցվել, դպրոց և այլն, - ասում է ԲԱՍ-ի աշխատակից Ռոման Հարությունյանը, որ Խաչատրյանների խնամակալն է: - Այս կնոջը միայն մի փոքր հենարան էր պետք, որ երեխաները գոնե դպրոց սկսեն հաճախել»։

Նարինեն այս տարիների ընթացքում որևէ պետական օգնություն չի ստացել։ Իշխանությունները նրան մերժում են ընդգրկել «Փարոս» ծրագրի մեջ, քանի որ ամուսնուց պաշտոնապես բաժանված չէ։

Ամուսինը ազատվելուց հետո լքել է ընտանիքը։ Վերջին տեղեկությունը նրանից բերում է Անդրանիկը մեկ տարի առաջ, երբ «¶ՈՒՄ»-ի մոտ փող մուրալիս պատահական տեսնում է նրան։ Հայրը որդուն 3 հազար դրամ ու մթերք է տալիս ու ժամադրում, որ երկու օր հետո կրկին հանդիպեն։ Սակայն Անդրանիկը ժամադրավայրում չի գտնում հորը։

«Ասում են՝ ամուսնուց բաժանման թուղթ պիտի բերես։ Ես ամուսին որտեղի՞ց գտնեմ։ Վեց ամիս ընկնեմ մարդուս հետևից, հետո վեց ամիս սպասեմ, մինչև բաժանե՞ն։ Հիմա էրեխես սոված մեռնի, ինչ ա, §öարոս¦ չեն տալի՞ս»։

ԲԱՍ-ի շնորհիվ երկու տարվա ընդմիջումից հետո երեխաները կրկին սկսել են դպրոց հաճախել:

ԲԱՍ-ի խնամատարության տակ գտնվող ընտանիքների միայն 55 տոկոսն է օգտվում «Փարոս» ծրագրից և 10000 դրամ նպաստ ստանում։ ԲԱՍ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ հինգ անձ ունեցող ընտանիքը միայն հացի վրա ծախսում է 15 հազար դրամ (մոտ 26 դոլար)։

Սակայն Նարինեի ընտանիքի նման դեպքերում «Փարոսից» օգնություն ստանալն անհնար է, քանի որ ծրագիրը պաշտոնական գրանցում է պահանջում: Իսկ ԲԱՍ-ից օգնություն ստացողների մի մասը չունի անձնագիր, ծննդյան վկայական կամ բնակության մշտական վայր:

Նույնիսկ «Փարոսից» օգնություն ստացող ընտանիքներն էլ չեն կարողանում ամենաանհրաժեշտ խնդիրները լուծել, որ երեխաները չհայտնվեն փողոցում, իսկ հետո՝ «վտանգավոր» երեխաների հաստատություններում:

«Այս օգնության ձևը ավելի քիչ ծախս է պահանջում, քան երեխաներին հաստատություններում պահելը, - ասում է ԲԱՍ-ի առաքելության ղեկավար Սամուել Անրիոն: - Երեխային հաստատությունում պահելը պետության վրա օրական 1500 դրամ է նստում (մոտ 2,5 դոլար), 4 երեխայի համար դա կազմում է ամսական 300 դոլար։ Իսկ եթե դրա փոխարեն մայրը 50 հազար դրամ (մոտ 88 դոլար) նպաստ ստանա, հանգիստ կապրի չորս երեխայի հետ։

2000 թվի մայիսից ԲԱՍ-ի աշխատակիցները Երևանի փողոցներում հանդիպել են մոտ 300 մուրացկան երեխաների (ծրագիրը միայն Երևանում է գործում), որոնցից մոտ 100-ը պարբերաբար էին զբաղվում մուրացկանությամբ։ Այդ 100-ը ընդգրկվել են «Կանխարգելում» ծրագրի մեջ:

Այժմ նրանցից 90-ը այլևս փող չի մուրում և այլևս ընդգրկված չէ ծրագրում։ Հաջորդ ամռանը ԲԱՍ-ը մտադիր է դադարեցնելու անապաստան երեխաների ծրագիրը և զբաղվել այլ հարցերով: Սակայն հույս ունի, որ
որևէ այլ կազմակերպություն կշարունակի իր սկսած գործը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Suing Over Sewage: Dashnaks encourage residents to file legal complaints over water problems

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 
 

Defense Spending: Relief organization announces initiative against HIV/AIDs

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Smoking Barrels?

Russia's Minister of Defense, Sergei Ivanov (smoking left) and Armenia's Minister of Defense Serzh Sargsyan (smoking right) blew smoke together this week during a visit to the Genocide Monument.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.