ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 7 , 2003 




Ø»ÏÝáÕÝ»ñÇ Ñ³ñó³½ñáõÛóÝ»ñÁ. Ññ³å³ñ³ÏáõÙÁ µ³ó³Ñ³ÛïáõÙ ¿ ³ñï³·³ÕÃÇ å³ï׳éÝ»ñÝ áõ ѻÝùÝ»ñÁ


²½·³µ³Ý Ðñ³Ýáõß Ê³é³ïÛ³ÝÁ ϳñÍáõÙ ¿, áñ ³ñï³·³ÕÃÇ å³ï׳éÝ»ñÇó ¿ §÷³ÏáõÕáõÙ¦ ÉÇÝ»Éáõ ½·³óáõÙÁ

Այս տարվա մարտին հրապարակված մի գիրք հաստատում է, որ Հայաստանը լքելու հիմնական պատճառներն են աղքատությունը և հոռետեսությունն ապագայի նկատմամբ:

«¶ոյություն ունի մի կարծիք, որ արտագաղթը ժամանակավոր տնտեսական լուծում է, քանի որ Հայաստանում աշխատաշուկան զարգացած չէ», ասում է Ազգաբանական հետազոտությունների «Հազարաշեն» հայկական կենտրոնի նախագահ Հրանուշ Խառատյանը:

Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսավորմամբ իրականացված հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել ավելի քան 100 հոգու հետ, և այդ պատմություններից 10-ը հրապարակվել են «Արտագաղթը Հայաստանից» գրքում:

Հետազոտությունները կատարվել են մի շարք մարզերում՝ ¶եղարքունիքում՝ որպես բարձր լեռնային և ժամանակավոր աշխատանքային արտագաղթի հին ավանդույթներ ունեցող տարածքում, Շիրակում և Լոռիում՝ որպես «աղետի գոտում», Սյունիքում՝ որպես մայրաքաղաքից ամենահեռու մարզերից մեկում, և Երևանում:

Եվ թեև համատարած աղքատությունը շատերին է ստիպում լքել իրենց հայրենիքը, հետազոտությունը պարզել է, որ արտագաղթի արմատները նաև ընդհանուր դժգոհության մեջ են:

«¶նացողների մեջ մեծ թիվ են կազմում աշխատող մարդիկ, որոնք Հայաստանի համար միջին կենսամակարդակ ունեն, քիչ թե շատ հեռանկարներ, - ասում է Խառատյանը: - Պատճառները, բացի աշխատանքի բացակայությունից, ավելի խորն են՝ անվստահությունը, շուկայական նոր սոցիալ-տնտեսական պայմաններին ընտելանալու հետ կապված պրոբլեմները, իրավական անարդարությունը, անպաշտպանությունը, հուսահատությունը և «փակուղու» զգացումը»:

Բնորոշ է երևանցի մի մտավորականի տեսակետը. նա ասել է, որ անկախացումից հետո ավելի լավ է ապրել, քան խորհրդային տարիներին, բայց հիմա պատրաստվում է գնալու, քանի որ չի հավատում երկրի անկախությանն ու ժողովրդավարությանը:

Ցեմենտի վաճառքով զբաղվող մի երիտասարդ ձեռներեց Արարատի մարզից ասում է, որ եթե ինքն արտագաղթի, ապա պատճառը պաշտոնյաների հետապնդումները կլինեն:

«Տասն օրը մեկ հարկայինից գալիս են, - նշել է նա, - ամեն անգամ բացատրում եմ, որ հարկը մուծել եմ, փաստաթուղթն ունեմ, ինչու՞ պիտի փող տամ: Հենց սովածանում են, գալիս են, որ պատիվ տանք, բայց ինչի՞ համար: Էն, որ մենք երկու ամսում ենք ծախսում, նրանք ծախսում են երկու ժամում»:

«Շարքային քաղաքացին, որը մեծ դժվարությամբ է կայացել որպես տնտեսվարող սուբյեկտ, անընդհատ խնդիրներ է ունենում հարկային տեսչության և անօրինական հարաբերությունների հետ, որոնք էլ ստիպում են նրան արտագաղթել Հայաստանից», ասում է Խառատյանը:

Կենտրոնի հետազոտությունները պարզել են նաև, որ արտագաղթի պատճառներից մեկն էլ կրթությունն է:

«Դրսում երեխաները լավ էլ դպրոց են գնում ու լավ կրթություն ստանում: Այստեղ որ մնում են, ո՛չ կարգին դպրոց են գնում, ո՛չ էլ դպրոցի ծախսերն ենք կարողանում անել, - ասում է մի կին ¶եղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից: - Ավարտելուց հետո էլ որտե՞ղ գնան սովորելու: Այստեղից Երևան երեխա չես պահի: Դրա համար էլ դրսում դրամ աշխատողները, եթե մի քիչ հիմնավորվում են, գալիս ու տանում են իրենց ընտանիքները՝ ընդմիշտ»:

Կապանի բնակիչներից մեկն էլ նշում է, որ շատերը հեռացել են Սյունիքից դպրոցի պատճառով. «ՈՒսուցիչների մեծ մասը գերադասում է հավ պահել, հող մշակել, քան թե դպրոց գնալ. աշխատավարձ չկա: Հետո էլ, եթե դպրոցը ավարտում են, ու՞ր գնան սովորելու, որտե՞ղ և ինչո՞վ ապրեն: Մի Երևան է մնացել, բոլորս չենք կարող Երևանում տեղավորվել»:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանը արտագաղթի երեք հիմնական շրջան է ապրել: Առաջին ալիքը 1992-93 թվականներին էր և հիմնականում կապված էր անցման շրջանի դժվարությունների հետ, այդ թվում՝ էներգետիկական ճգնաժամի հետ: Այդ ժամանակ գնացածների մեծ մասը Երևանից էին և հիմնականում մեկնում էին Ռուսաստան: Արտագաղթի երկրորդ ալիքը 1995-96 թվականներին էր՝ նախագահական և խորհրդարանական երկրորդ ընտրություններից անմիջապես հետո:

«Դա մեզ զարմացրեց, բայց երբ հետազոտությունների ընթացքում խոսեցինք մարդկանց հետ, հասկացանք, որ նրանց սպասումները չեն արդարացել: Ընտրությունների շրջանում տրված խոստումները հույսեր են արթնացրել մարդկանց մեջ, և երբ դրանք չեն իրականացել, նրանք մեծ հիասթափություն են ապրել», ասում է Խառատյանը:

Շիրակի մարզի մարզպետարանի աշխատակիցներից մեկը պատմում է, որ ¶յումրիում արտագաղթի նոր ալիք բարձրացավ, երբ շաքարի գործարանի վերագործարկման խոստումները կրկին չկատարվեցÇն:

Մեկ այլ գյումրեցի ասում է. «Խոսակցություն կար, որ կուզեին տեքստիլի գործարանը աշխատի, էն էլ չեղավ: Էնքան են սուտ խոսել, որ ժողովուրդը չի հավատում: Մարդիկ կարծում են, թե ով էլ ղեկավար լինի՝ մեկ ա, ոչինչ չի փոխվի, ու էլ հույս չկա»:

Ըստ կենտրոնի հետազոտությունների արտագաղթի երրորդ ալիքը 1998-1999 թվականներին էր՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից, դրան հաջորդած Ռոբերտ Քոչարյանի ընտրությունից և 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո:

Խառատյանն ասում է, որ արտագաղթողների մեջ են արհեստ և կրթություն ունեցող երիտասարդներ՝ մարդիկ, որոնք կարող էին նպաստել Հայաստանի ամրապնդմանը:

Հետազոտությունները պարզել են, որ շատերն այն կարծիքին են, որ արտագաղթը ձեռնտու է իշխանություններին, քանի որ նվազում է ակտիվ ընդդիմությունը: Բացի այդ, արտագաղթի աճման հետ նվազում է մրցակցությունը աշխատատեղերի համար:

Խառատյանն ասում է, որ դրսից ուղարկված գումարները որոշակի ազդեցություն են թողնում երկրի տնտեսական իրավիճակի վրա: Շատ ընտանիքներ լուծում են իրենց գոյության խնդիրները արտագնա աշխատողների կամ արտագաղթած հարազատների օգնության հաշվին:

«Սակայն արտագաղթի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա նկատելի է: Արտագաղթածների մեջ մեծ թիվ են կազմում կամային հատկանիշներով մարդիկ, որոնք կարող էին հաջողակ գործարարներ լինել երկրի ներսում և, ընդգրկվելով մրցակցային դաշտում, թուլացնել տնտեսության մենաշնորհացումը»:

Ըստ կենտրոնի նախագահի դրսում հաջողության հասած գործարարները աստիճանաբար խզում են կապերը Հայաստանի հետ և իրենց հետագա ծրագրերը կապում են այն երկրի հետ, որտեղ ապրում են:


 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Water Worries: Portions of Yerevan still taking extreme measures resulting from broken pipes

Full story

 

 

We, children of October: A reflection on an (almost) forgotten holiday

Full story

 
 
 
 

Outbreak: Schools shut down to curb spread of mumps

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holy Land

The blessing of the territory for a new church in Masis took place this week. It will be the first dominical temple in this town (for years it has been populated by Azerbaijanis) and the second biggest after the St. Grigor Lusavorich in Yerevan. The construction is estimated at $1 million and is sponsored by "Vardanyan Family" foundation.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.