ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 7 , 2003 




سѳóáõ µ³ËáõÙ. ·»ñÉóí³Í ÙÇÏñá³íïáµáõëÁ í»ó ٳѻñÇ å³ï×³é ¿ ¹³éÝáõÙ


²Ûë §Ù³ñßñáõïϳݦ ¹³ñÓ»É ¿ лñ³óÇ ÷áÕáóÇ íñ³ í»ñçÇÝ ³ÙÇëÝ»ñÇÝ ï»ÕÇ áõÝ»ó³Í ãáññáñ¹ íóñÇ å³ï׳éÁ ¢ ½áÑÁ

Այս շաբաթ
Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարը բևեռեց հասարակության ուշադրությունը գերլցված միկրոավտոբուսների, տրանսպորտային խցանումների, ինչպես նաև նման վթարները հնարավոր դարձնող տրանսպորտային համակարգի խրոնիկական պրոբլեմների վրա:

Երկուշաբթի օրը ցերեկը տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվեցին հինգ հոգի: Վնացվածքներ ստացած 13 հոգի տեղափոխվեցին հիվանդանոց: Չորեքշաբթի օրը զոհերի թիվն ավելացավ մեկով, երբ ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացավ երթուղային տաքսու վարորդ 45-ամյա Դավիթ Մանուկյանը: Նրա վարած համար 81 երթուղային տաքսին, որն Ավանից հասնում է Էրեբունի, Հերացու փողոցով իջնելիս շուռ է եկել և բախվել Կորյունի փողոցում կայանված չորս մարդատար մեքենաների:

Սկզբում հայտարարվեց, որ վթարի պատճառը արգելակների խափանումն է եղել: Սակայն վարորդ Մանուկյանի մահից հետո պաշտոնական վարկածն այժմ այն է, որ վարորդը պարզապես կորցրել է վերահսկողությունը մեքենայի նկատմամբ՝ վերջինիս գերլցված լինելու պատճառով:

14 մարդու համար նախատեսված «ՌԱՖ» մակնիշի միկրոավտոբուսը (որը հայտնի է այստեղ իր ռուսական «մարշրուտկա» անվանումով) 17 ուղևոր էր տեղափոխում: Թեև ոստիկանությունը քննադատում է Մանուկյանին թույլատրվածից ավելի ուղևոր փոխադրելու համար, բոլորն էլ գիտեն, որ ընդամենը երեք ավելորդ ուղևորն ավելի քիչ է, քան սովորաբար տանում են երթուղայինները:

Երկուշաբթի օրվա վթարը այդ նույն փողոցում վերջին ամիսների երթուղային տաքսիների չորրորդ վթարն է, որը մարդկային կյանքեր է խլում:
ì»ó Ñá·Ç ½áÑí»É »Ý ¢ 12-Á íݳëí³Íù »Ý ëï³ó»É ³Ûë íóñÇ Ñ»ï¢³Ýùáí

Անկախացումից հետո մայրաքաղաքում երթևեկող միկրոավտոբուսների քանակը 200-ից հասել է ավելի քան 2000-ի: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հավաստմամբ բազմաթիվ այլ միկրոավտոբուսներ գործում են ապօրինի, այսինքն՝ կա՛մ արտոնագիր չունեն, կա՛մ էլ վարորդները վարորդական վկայական չունեն:

Վեց կյանք խլած վթարի պատճառը ապօրինի կերպով երթուղի դուրս եկած միկրոավտոբուսն է եղել. վարորդը երթուղով երթևեկելու համար արտոնագիր չի ունեցել:

Վթարի կապակցությամբ ձերբակալվել է համար 81 երթուղին շահագործելու իրավունք ստացած «Ջ. Ֆիդանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ջիվան Ֆիդանյանը՝ թույլ տված խախտումների համար:

Միջադեպից հետո ոստիկանությունը սկսել է ստուգել միկրաովտբուսները: Երկուշաբթի օրվա վթարից հետո գերլցված միկրոավտոբուսները կանգնեցնում են, առգրավում են վարորդական վկայականները կամ էլ մեքենան տանում են տուգանային հրապարակ:

Միկրոավտոբուսների վարորդները գանգատվում են, որ իրենք ստիպված են լցնել իրենց մեքենաները հնարավորին չափ շատ ուղևորներով, որպեսզի ծածկեն իրենց ծախսերը: Օրինակ՝ ամսական հարկը մոտ 50 դոլար է (երթուղային տաքսու փոխադրավարձը 100 դրամ է՝ մոտ 16 սենթ):
ºñ¢³ÝÇ ÷áÕáóÝ»ñáõÙ ã³÷Çó ³í»ÉÇ ß³ï »Ý ÙÇÏñá³íïáµáõëÝ»ñÁ

«Պատճառն այն է, որ մենք ուզում ենք քիչ թե շատ նորմալ ապրել, - ասում է 37-ամյա վարորդ Կարեն Սերոբյանը: - Բացի պետական հարկերից վճարում ենք մեքենայի վարձակալության համար, նաև՝ երթուղագծի տիրոջը, դիսպետչերին, արդյունքում մեզ համարյա ոչինչ չի մնում: Դրան ավելացրած, որ մեքենայի անսարքության դեպքում մեր գրպանից ենք վճարում նորոգման համար»:

Վարորդներն ասում են, որ երեքշաբթի օրվանից ոստիկանության ձեռնարկած խիստ միջոցառումները ձևական բնույթ են կրում:

Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Սայաթ Շիրինյանն ասում է, որ իրենք միշտ պայքարում են գերլցված երթուղային տաքսիների դեմ:

Շիրինյանը նաև ասում է, որ տրանսպորտային երթևեկության ընդհանուր աճման հետ (այդ թվում՝ երթուղային տաքսիների) աճել է նաև երկուշաբթի օրվա վթարի նման մի քանի մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը: Նրա հավաստմամբ դա մասամբ բացատրվում է վերջին շրջանում քաղաքի փողոցների վերակառուցմամբ:

«Ստացվում է, որ ճանապարհները նորոգվեցին, որպեսզի վերականգնվի նորմալ երթևեկությունը, բայց դա էլ խթան հանդիսացավ վթարների քանակի աճմանը», ասում է նա՝ ավելացնելով, որ փողոցների նորոգումից հետո վարորդներն ավելի արագ են քշում:

2003 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում տեղի է ունեցել 695 ճանապարհատրանսպորտային պատահար, որի ընթացքում մահացել են 174 հոգի, իսկ 884-ը ստացել են մարմնական վնասվածքներ:



 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Water Worries: Portions of Yerevan still taking extreme measures resulting from broken pipes

Full story

 

 

We, children of October: A reflection on an (almost) forgotten holiday

Full story

 
 
 
 

Outbreak: Schools shut down to curb spread of mumps

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holy Land

The blessing of the territory for a new church in Masis took place this week. It will be the first dominical temple in this town (for years it has been populated by Azerbaijanis) and the second biggest after the St. Grigor Lusavorich in Yerevan. The construction is estimated at $1 million and is sponsored by "Vardanyan Family" foundation.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.