ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 7 , 2003 




¶Ýáñ¹Ý»°ñ, ½·á°Ý »Õ»ù. ùÇã ëå³éáÕÝ»ñ ·Çï»Ý Çñ»Ýó Çñ³íáõÝù»ñÁ, ¢ ùÇã »Ý ¹ñ³Ýù å³ßïå³ÝáÕ ûñ»ÝùÝ»ñÁ



²µ·³ñ ºÕáÛ³ÝÇ Ñ³Ùá½Ù³Ùµ ëå³éáÕÝ»ñÁ å³ëÇí »Ý å³ßïå³ÝáõÙ Çñ»Ýó Çñ³íáõÝùÝ»ñÁ

Երբ Երևանի բնակչուհի Անահիտ Սողոմոնյանը թթված կաթի տուփը ձեռքին վերադարձավ մթերային խանութ և իր գումարը հետ պահանջեց, վաճառողները պատասխանեցին. «Երեք հարյուր դրամի համար արժե՞ այդքան աղմուկ բարձրացնել,
տիկի՛ն: Ավելի լավ է թարմը գնեք, նոր ենք ստացել»:

«Սկզբում ես պահանջեցի, որ կանչեն տնօրենին, սակայն վաճառողները անտարբեր քչքփչում ու իմ կողմն էին նայում: Նրանք այդպես էլ չհասկացան, որ պատճառը ոչ թե 300 դրամն է, այլ խաբված լինելու վիրավորանքն ու իմ շահերի պաշտպանությունը, - ասում է Սողոմոնյանը: - Ինձնից պահանջվեց մոտ երկուս ու կես ժամ, որ կարողանամ գոնե իմ գումարը հետ վերցնել, դա էլ պատահեց միայն այն պատճառով, որ վաճառողները հոգնել էին իմ ներկայությունից»:

Սպառողների շահերի միության նախագահ Արմեն Պողոսյանը համոզված է, որ եթե, մի կողմից, սպառողների իրավունքները Հայաստանում հաճախ են ոտնահարվում, ապա, մյուս կողմից, սպառողները պասիվ են սեփական իրավունքները պաշտպանելիս:

Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցն ասում է, որ իրենք անընդհատ հորդորում են մարդկանց ուշադիր լինել սննդամթերք գնելիս, սակայն իրենց խոսքերը մնում են օդում կախված:

«¶ետնին դրված անհայտ ծագում ունեցող պանիր ու միս են վաճառում, և մարդիկ գնում են, քանի որ իրազեկված չեն, պատկերացում չունեն, թե ինչ են գնում, ինչ ընտրություն են կատարում, - ասում է Դավիդյանցը: - Տուբերկուլյոզ, սիբիրախտ, բրուցելյոզ ու էլ ինչով ասես կարող են հիվանդանալ, բայց էլի նույն տեղից գնումներ են անում: Շատերն ասում են՝ սոցիալական վատ պայմաններից է, որ մարդիկ էժանագին ու անորակ մթերք են գնում, սակայն մարդկանց գիտակցությունը պետք է այնքան բարձր լինի, որ հասկանան, թե 50 դրամի (մոտ 90 սենթ) պատճառով ինչ վնաս կարող են հասցնել իրենց առողջությանը»:

«Մի կողմ թողնենք սոցիալական գործոնը, սպառողն այսօր չգիտե իր իրավունքները, - ասում է Պողոսյանը: - Մթերք գնելիս շատ քչերն են նայում պիտանության ժամկետին, բաղադրությանը, արտադրողի տվյալներին»:

Պողոսյանը հավաստում է, որ պարբերաբար իրականացվող հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն:

«Ուսումնասիրում ենք հիմնականում էժան խանութներում վաճառվող մթերքները, քանի որ դրանց անորակությունն ու վտանգավորությունն առավել հավանական են, - ասում է Պողոսյանը: - Ուսումնասիրության արդյունքում ապրանքների 70 տոկոսից ավելիի մոտ հայտնաբերվել են զանազան տիպի վտանգավոր շեղումներ՝ սխալ մականշումներ, պահպանման սխալ պայմաններ, անցած ժամկետներ: Սակայն այդ մթերքները կան ու մնում են, և սպառողներն էլ ամեն անգամ զգալի վնաս են հասցնում իրենց առողջությանը»:

Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ ժամկետանց մթերքները սովորական երևույթ են Հայաստանի խանութներում:

«Վերջերս մտա մի խանութ, որտեղ տուփով «վիետնամական նախաճաշ» կոչվող մթերք էր վաճառվում, որի ժամկետը երկու տարի առաջ էր անցել, - ասում է Եղոյանը: - Բայց չէ՞ որ այդ մթերքը կարող է գնել անտեղյակ մի երեխա, և արդյունքը կարող է աղետալի լինել»:
¾Å³Ý ˳ÝáõÃÝ»ñáõÙ í³×³éíáÕ ³åñ³ÝùÝ»ñÇ 70 ïáÏáëÇó ³í»ÉÇÝ Å³ÙÏ»ï³Ýó ¿ ¢ ï³ñµ»ñ ï»ë³ÏÇ íï³Ý·³íáñ ß»ÕáõÙÝ»ñ áõÝÇ

Աբգար Եղոյանի հավաստմամբ Հայաստան ներմուծվող մթերքների մի զգալի մասը չի համապատասխա-
նում աÝíï³Ý·áõթյան չափորոշիչներին և սպառնալիք է ներկայացնում հասարակության առողջության համար:

Եղոյանն ասում է, որ այս տարվա ապրիլին սպառողների շահերի պաշտպանության հինգ կազմակերպություններ միավորվել են և պարբերաբար մոնիտորինգ են անցկացնում Երևանում, Լոռու և Վայոց Ձորի մարզերում:

«Մոնիտորինգի արդյունքում հետազոտված 34 ապրանքներից 19-ի մեջ հայտնաբերեցինք աղիքային ցուպիկներ, - ասում է Եղոյանը: - Այդ միկրոբներն իրենք չեն առաջանում մթերքի մեջ, դրանք հայտնվում են արտադրության ընթացքում սանիտարահիգիենիկ պայմանները չապահովելու հետևանքով»:

Եղոյանը հավաստում է, որ այդ ապրանքների գերակշիռ մասը ներկրվել է Թուրքիայից և Իրանից:

«Այդ ծագման ապրանքների մեջ դրանց հայտնվելը միտումնավոր արված բան է, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել, սակայն, որ իրենցից մեծ վտանգ են ներկայացնում և ամեն օր վնասում են բազմաթիվ մարդկանց՝ հաստատ է», ասում է Եղոյանը:

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետները հավաստում են, որ սննդամթերքի որակի նկատմամբ թույլ վերահսկողության հիմնական պատճառներից մեկը օրենսդրության անկատարությունն է: Նման ապրանքների գերակշիռ մասը Հայաստան է ներմուծվում Բագրատաշենի և Մեղրու սահմանամերձ շուկաներով՝ առանց ստուգման, քանի որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս, որ մինչև 50 կգ քաշով, 500 դոլար արժողությամբ ապրանքները Հայաստան ներկրվեն առանց ստուգման վկայականի:

Եղոյանն ասում է, որ եթե լիներ համապատասխանության ë»ñïÇýÇϳï, հնարավոր կլիներ գտնել այն ներկրողին, որը ներմուծում է այդ բոլոր վտանգավոր ապրանքները: Դրա միջոցով նաև հնարավոր կլիներ հայտնաբերել Ý»ñÏñáղին և պաշտպանական միջոցներ ձեռնարկել:

Սակայն ըստ նրա, Հայաստանում նույնիսկ գոյություն չունի վտանգավոր և ժամկետանց մթերքների բռնագրավման կարգ:

Եվ եթե կազմակերպությունը կամ նույնիսկ պետությունը որևէ վտանգավոր բան է հայտնաբերում, ոչինչ հնարավոր չէ անել, և ամեն ինչ հիմնականում մնում է իր տեղում: Լավագույն դեպքում անորակ մթերք վաճառողին կարող են տուգանել կամ էլ ասել՝ այստեղ մի վաճառիր, որից հետո այդ ապրանքը կվաճառվի մեկ այլ վայրում, և վերջ: Նման պարագայում պարզվում է, որ շահում են այն մարդիկ, ովքեր էժան ժամկետանց ապրանք են ներկրում և այստեղ անարգել իրացնում են դրանք կարգին գներով:

«Նման դեպքերում պետությունը ոչինչ անել չի կարող և ցանկություն էլ չունի անելու: Հաճախ տեսնում ենք, թե ինչ հպարտությամբ են հարկային ծառայությունները ոչնչացնում առանց ակցիզի մի քանի տուփ ծխախոտը, կամ էլ ջարդում օղու շշերը, իսկ անորակ սննդամթերքի վրա, որը կարող է զգալի վնաս հասցնել, դա չի տարածվում»,- ասում է Եղոյանը:

«Ես չգիտեմ իմ իրավունքները, - ասում է Երևանի բնակչուհի Լաուրա Հարությունյանը, - չգիտեմ, թե ինչ կարող եմ անել, որ պաշտպանված լինեմ և պաշտպանեմ իմ ընտանիքի անդամներին: Չգիտեմ, թե ապրանք ընտրելիս ինչին ուշադրություն դարձնեմ, որ այն անորակ կամ էլ կեղծված չլինի: ՈՒմի՞ց պահանջեմ իմ իրավունքները»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Water Worries: Portions of Yerevan still taking extreme measures resulting from broken pipes

Full story

 

 

We, children of October: A reflection on an (almost) forgotten holiday

Full story

 
 
 
 

Outbreak: Schools shut down to curb spread of mumps

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holy Land

The blessing of the territory for a new church in Masis took place this week. It will be the first dominical temple in this town (for years it has been populated by Azerbaijanis) and the second biggest after the St. Grigor Lusavorich in Yerevan. The construction is estimated at $1 million and is sponsored by "Vardanyan Family" foundation.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.