ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 7 , 2003 





²ÕÙáõÏÇ ³ñí»±ëï. í³ëï³Ï³íáñ ÝϳñãÇÝ ³ñ·»ÉáõÙ »Ý ³ß˳ï»É Çñ ³ñí»ëï³ÝáóáõÙ



Տիգրան Թոքմաջյանի 80-ամյակը և ստեղծագործական գործունեության գրեթե նույնքան պատկառելի տարեդարձը Նկարիչների միության կողմից նշվելուց երկու ամիս անց տեղական իշխանություններն արգելեցին վաստակավոր նկարչին օգտվելու Կոմիտասի պողոտայում գտնվող իր արվեստանոցից:

Պետության կողմից շնորհված «Հայաստանի վաստակավոր նկարիչ» տիտղոսը կրող Թոքմաջյանին, ինչպես հետևում է Արաբկիր համայնքի թաղապետ Լևոն Հարությունյանի ստորագրած գրությունից, «արգելվում է Կոմիտասի պող., 19, բն. 40 հասցեով բնակարանում փայտամշակմամբ զբաղվել, օֆորտի (գրավյուրա) հաստոց աշխատեցնել և նման անթույլատրելի գործերով զբաղվել»:

Հոկտեմբերի 6-ից նկարչին արգելել են աշխատել իր արվեստանոցում:

Արվեստանոցից օգտվում են Թոքմաջյանն ու իր դուստր Արփին, որը նույնպես նկարիչ է: Նրանցից ոչ մեկը փայտամշակմամբ չի զբաղվում, սակայն հարևաններից մեկի բողոքները համոզել են Հարությունյանին հակառակում, չնայած արվեստանոց ուղարկված տեսուչը այնտեղ փայտամշակման սարքավորումներ չի հայտնաբերել:

Նկարչի իրավաբան հարևանուհի Ջուլիա Հարությունյանը (թաղապետի հետ ազգակցական կապ չունի) իր գրած զրպարտչական նամակներում պնդում է, որ «անկիրթ հարևաններն իրեն հանգիստ չեն տալիս՝ պարբերաբար աղմկելով, փայտի մշակման հաստոց օգտագործելով և բնակարանը փայտամշակման ցեխ դարձնելով»:

Հարությունյանը սկսել է հեղեղել թաղապետարանն իր բողոքի նամակներով, երբ չորս տարի առաջ Թոքմաջյանները բացել են իրենց արվեստանոցը:

Մի քանի անգամ, բողոքներին արձագանքելով՝ արվեստանոց են այցելել տեսուչները, սակայն նրանցից և ոչ մեկը չի արձանագրել փայտամշակման որևէ սարքավորում. միայն՝ վրձիններ, նկարակալներ և օֆորտի ձեռքի (ոչ էլեկտրական) հաստոց:

Արփի Թոքմաջյանի հավաստմամբ, եթե արվեստանոցից ինչ-որ աղմուկ է գալիս, ապա դա կտավը ենթաշրջանակի վրա քաշելուց է կամ էլ, երբեմն, նկար կախելու համար պատին մեխ խփելուց:
г۳ëï³ÝÇ í³ëï³Ï³íáñ ÝϳñÇãÁ ³Ý³ËáñÅáõÃÛáõÝÝ»ñ áõÝÇ ï»Õ³Ï³Ý Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇ §ëï»Õͳ·áñͦ Ùáï»óÙ³Ý å³ï׳éáí

«Ցանկացած տան մեջ պատին մեխ խփում են, բայց բավական է ամբողջ մուտքում մեկը բարձր խոսի կամ աղմկի, ամեն ինչ վերագրվում է մեզ», ասում է Արփին:

Թաղապետարանի աշխատակից Հայկազ Կարապետյանը, որին հանձնարարել են զննել արվեստանոցը, հավաստում է, որ ինքը նստել է Հարությունյանի բնակարանում և անհանգստացնող աղմուկ է լսել Թոքմաջյանի արվեստանոցից: Կարապետյանը հայտնում է, որ արվեստանոցում հայտնաբերել է «գործիքներ»՝ վրձիններ և նկարակալներ:

Շարունակելով՝ թաղապետարանի իրավաբանական ծառայության աշխատակից Կարապետյանը հայտարարում է, որ «վաստակավոր նկարիչը» «մալյար է էլի, նույն մալյարը ոնց ա պատին քսում, ներկում, նկարիչն էլ է դա, էլի»:

Թաղապետարանում Լևոն Հարությունյանի աշխատակիցներից մեկն ասաց, որ Թոքմաջյանին թույլ կտան օգտվել իր արվեստանոցից, եթե նա խոստանա աղմուկ չանել:

Արփի Թոքմաջյանն ասում է, որ, նախ, ոչ մի աղմուկ էլ չկա, և որ ինքը կասկածում է, որ, փակելով արվեստանոցը, թաղապետարանի պաշտոնյաները փորձում են լավ հարաբերություններ հաստատել Ջուլիա Հարությունյանի հետ, որի փեսան ինչ-որ պաշտոն է զբաղեցնում վճռաբեկ դատարանում (որի ծառայությունների կարիքը այդ պաշտոնյաները կարող են մի օր ունենալ):

«Տպավորությունն այնպիսին է, որ մենք մեր սեփական բնակարանում ոչ թե նկարում ենք, այլ հանցագործություն ենք կատարում կամ հասարակաց տուն ենք բացել, թաղապետարանն էլ մեր հետևից ընկած արձանագրություններ է գրում», ասում է Արփի Թոքմաջյանը:

Ի դեպ, հայտնի է, որ այդ նույն համայնքում Լևոն Հարությունյանը արդեն 6 ամիս է իր բնակարանն է վերանորոգում: Հարևանները բողոքում են իրար մշտական աղմուկից և բարձրաձայն զարմանում են, թե ինչու են փակել Թոքմաջյանի արվեստանոցը:

Արաբկիրի թաղապետի տեղակալին խնդրեցինք մեկնաբանել այս ակնհայտ անհամապատասխանությունը աղմուկի դեմ ձեռնարկված պայքարի միջոցների մեջ:

Թաղապետը «իրավունք ունի անել ամեն ինչ», ասաց Էդուարդ Մուշեղյանը: «Եթե կարող եք, դուք էլ արեք»:

Թոքմաջյանները դիմել են նկարիչների միություն, մշակույթի նախարարություն և փաստաբան են վարձել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Water Worries: Portions of Yerevan still taking extreme measures resulting from broken pipes

Full story

 

 

We, children of October: A reflection on an (almost) forgotten holiday

Full story

 
 
 
 

Outbreak: Schools shut down to curb spread of mumps

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holy Land

The blessing of the territory for a new church in Masis took place this week. It will be the first dominical temple in this town (for years it has been populated by Azerbaijanis) and the second biggest after the St. Grigor Lusavorich in Yerevan. The construction is estimated at $1 million and is sponsored by "Vardanyan Family" foundation.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.