ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 30, 2003 




Սպորտ. Ագասին և Մալեևան շարունակում են իրենց ելույթները Ռոլան Գառոսում


Սարգիս Սարգսյանը պարտության մատնեց 6-րդ ցանվածին, սակայն զիջեց երկրորդ փուլում:

Հինգ տարբեր երկրներ ներկայացնող հինգ հայ թենիսիստներ էին ընդգրկված այս շաբաթ Փարիզում սկսված Ֆրանսիայի բաց առաջնության 128 մասնակիցների թվում: Եվ միայն երկուսը դուրս եկան երրորդ փուլ:

ԱՄՆ-ը ներկայացնող Անդրե Ագասին, որը ցանված է 2-րդ համարի տակ, հեշտությամբ հաղթեց Կարոլ Բեկին Սլովակիայից (չցանված)՝ 6-2, 6-3, 6-3: Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանը (8-րդ ցանված) պարտության մատնեց իսպանացի Ալբերտ Մոնտանեսին (չցանված)՝ 6-4, 6-3, 3-6, 7-5:

Սակայն առաջին փուլում հայ թենիսիստներից ամենամեծ հաջողության հասավ Սարգիս Սարգսյանը (չցանված) Երևանից, որը պարտության մատնեց 6 համարի տակ ցանված Էնդի Ռոդիքին ԱՄՆ-ից 6-7 (3), 6-1, 6-2, 6-4:

Երկու հայազգի թենիսիստուհիներ նույնպես դուրս եկան Ռոլան Գառոսի երկրորդ փուլ:

Մարի-Գայանե Միքայելյանը Շվեյցարիայից (չցանված) հաղթեց չցանված Անժելիք Վիդջաջային Ինդոնեզիայից՝ 6-3, 4-6, 7-5, իսկ Մագդալենա Մալեևան Բուլղարիայից, որը ցանված էր 15 համարի տակ, 6-3, 3-6, 6-1 հաշվով հաղթեց չցանված ավստրալուհի Ալիսիա Մոլիկին:

Ագասին շարունակում է հաղթողի տիտղոսի համար իր պայքարը: Երկրորդ փուլի հինգ սեթից բաղկացած խաղում նա պարտության մատնեց չցանված խորվաթ Մարիո Անչիչին՝ 5-7, 1-6, 6-4, 6-2, 7-5:

Երրորդ փուլում Ագասին կխաղա բելգիացի Քսավյե Մալիսի հետ (26-րդ ցանված):

Մալեևան անցել է հաջորդ փուլ պարտության մատնելով չցանված Եվգենիա Կուլիկովսկային Ռուսաստանից՝ 6-3, 6-2:

Երրորդ փուլում Մալեևան կհանդիպի չցանված Ռիտա Գրանդեին Իտալիայից:

Չցանված Նիկոլա Կուտելոն Ֆրանսիային դուրս է մղել Նալբանդյանին՝ 6-3, 6-3, 4-6, 2-6, 6-1: Սարգսյանը զիջել է չցանված Վիկտոր Հանեսկուին Ռումինիայից՝ 3-6, 5-7, 6-3, 2-6:

Նալբանդյանը և Սարգսյանը վաստակել են յուրաքանչյուրը 20800 եվրո և 7 միավոր:

Երկրորդ փուլն անհաջող դասավորվեց նաև Մարի-Գայանե Միքայելյանի համար, քանի որ նա պետք է հանդիպեր ներկայիս ուժեղագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին ԱՄՆ-ից: Ուիլյամսի հաղթանակը կանխատեսելի էր՝ 6-3, 6-2:

Առանց Ֆրանսիայի բաց առաջնության արդյունքների հաշվարկի Ագասին 372 միավորով շարունակում է գլխավորել ՊԹԱ-ի աղյուսակը: Նրան հաջորդում է Ռոժե Ֆեդերերը 311 միավորով: Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 17-րդ տեղը 134 միավորով, իսկ Սարգիս Սարգսյանը 44-րդն է 74 միավորով:

ԿԹԱ-ի աղյուսակում Մագդալենա Մալեևան 1600 միավորով զբաղեցնում 15-րդ տեղը, իսկ Մարի-Գայանե Միքայելյանը գտնվում է 38-րդ տեղում 880 միավորով:

Հունա-հռոմեական ըմբշամարտ (Եվրոպայի առաջնություն)

Անցյալ շաբաթվա վերջում հայ ըմբիշները երկու արծաթե մեդալ շահեցին Բելգրադում (Սերբիա և Չեռնոգորիա) կայացած հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 50-րդ առաջնությունում:

Ռոման Ամոյանը մեդալ վաստակեց 55 կգ քաշային կարգում, իսկ Լևոն Գեղամյանը՝ 84 կգ քաշային կարգում:

Նրանք ընդգրկված էին Հայաստանի վեց հոգանոց թիմում, որը մրցում էր 6 քաշային կարգերում պայքարի դուրս եկած 144 ըմբիշների հետ եվրոպական 30 երկրներից: Սակայն դրանք առաջնությունում հայ մարզիկների շահած միակ մրցանակները չէին:

Բուլղարիան ներկայացնող Արմեն Նազարյանը ոսկե մեդալ շահեց 60 կգ քաշային կարգում: Իսկ Ուկրաինայի թիմում հանդես եկող Սուրեն Գևորգյանը (60 կգ) և Արմեն Վարդանյանը (66 կգ) արժանացան արծաթե մեդալների:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Lower Turnout, Fewer Violations: International observers report on parliamentary elections

Full story

 
 
 
 

Referendum Chika: Voters say "no" to president's constitutional changes

Full story

 
 
 
 

No Sale: Yerevan stores ban book over sexually explicit and crude language

Full story

 

  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  No More Dirty Politics?

 
 

Compared to the past presidential elections, the OSCE and other foreign observers said last Sunday's parliamentary election in places like Polling Station No. 0384 showed signs of cleaning up the messy voting system in Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.