ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 30, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Կան մտքեր, որոնք արտահայտելու համար շատ բառեր չեն պահանջվում...

Երկուշաբթի օրը ես էլեկտրոնային նամակ ստացա մի աղջնակից, որում նա հարցնում էր, կարող է արդյոք որևէ գործ անել «ԱրմենիաՆաուի» համար, որպեսզի 500 դոլար ստանա: Դա այն գումարն է, որը պահանջում են դպրոցում գերազանցությամբ ատեստատ տալու համար: Ավելի քիչ գումարի դեպքում նա հինգեր չի ստանա, անկախ նրանից, թե որքան լավ կհանձնի քննությունները: Աղջիկը գերազանցիկ աշակերտ է, այնքան լավ է սովորում, որ ԱՄՆ-ում սովորելու թոշակ է շահել:

Աղջկա ծնողները չեն կարող այդպիսի գումար տալ, որովհետև նրա եղբայրը զորակոչվել է բանակ, և ընտանիքն իր ունեցած դրամը ծախսում է սպաների կաշառքների վրա, որպեսզի տղային Ղարաբաղ չուղարկեն:

Երեքշաբթի օրը ես տեսա, թե ինչպես է մի մարդ ուտում փողոցի աղբամանից: Ոչ թե փորփրում է աղբը և ուտելիք է հավաքում, այլ տառացիորեն ուտում է գտած ուտելիքի մնացորդները:

Հինգշաբթի օրը մեր գրասենյակ էր եկել մի կին մի փոքրիկ աղջկա հետ: Նա ասաց, որ աղջիկն իր թոռն է, որի մայրը տուբերկուլյոզով ընկել է հիվանդանոց, իսկ ընտանիքը փող չունի: Նա հարցրեց, արդյո՞ք ես չեմ կարող աղջկա համար ուտելիք գնել:

Ուրբաթ օրը ես կարդացի այսօրվա «ԱրմենիաՆաուի» առաջնորդող հոդվածը, որտեղ նշվում է, որ խորհրդարանի նորընտիր անդամների կեսը Հայաստանի առավել հարուստ՝ հետևաբար, առավել զորեղ քաղաքացիների թվում են:

Արդար չէր լինի ենթադրել, թե երկուշաբթին, երեքշաբթին և հինգշաբթին ինչ-որ կերպ կապված են ուրբաթ օրվա հետ: Սակայն ի՞նչ կապ ունի արդարությունն ընդհանրապես որևէ բանի հետ:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Lower Turnout, Fewer Violations: International observers report on parliamentary elections

Full story

 
 
 
 

Referendum Chika: Voters say "no" to president's constitutional changes

Full story

 
 
 
 

No Sale: Yerevan stores ban book over sexually explicit and crude language

Full story

 

  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  No More Dirty Politics?

 
 

Compared to the past presidential elections, the OSCE and other foreign observers said last Sunday's parliamentary election in places like Polling Station No. 0384 showed signs of cleaning up the messy voting system in Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.