ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 30, 2003 




Ծխով պարուրված. առողջապահության մասնագետները հուսով են կանգնեցնել մտահոգիչ միտումը


Հայաստանում ծխում է ամեն երկրորդ չափահաս:

Առողջապահության նախարարության այս և նման այլ տեղեկությունները վկայում են այն մասին, որ մոտ ապագայում շնչուղիների հիվանդությունները հանրապետությունում լայն տարածում են ստանալու:

Ամեն երկրորդ հայաստանցի ծխող է:

Վիճակագրության համաձայն, հանրապետությունում ծխող կանանց թիվը վերջին տարիներին աճել է ավելի քան 35 տոկոսով: Սա մտահոգիչ միտում է, սակայն ավելի մտահոգիչ է ցուցանիշների գրեթե նույն աճը 12-17 տարեկան անչափահասների շրջանում: Առողջապահության մասնագետների հավաստմամբ, արձանագրվում են նաև դեպքեր, երբ ծխողը մինչև 12 տարեկան երեխա է:

Այս և նման տվյալների վրա է հիմնվում Հայաստանում ծխելու դեմ ուղղված պայքարը, որի դրսևորումներից մեկը մասնակցությունն է վաղը՝ մայիսի 31-ին, կայանալիք չծխելու համաշխարհային օրվան:

Հարություն Մինասյանը 17 տարեկան է և արդեն 3 տարի է, ինչ ծխում է:

«Ես չգիտեմ, թե ինչից սկսվեց հետաքրքրությունս ծխախոտի հանդեպ, - մոխրամանում հերթական ծխախոտի մնացորդը մարելով ասում է երիտասարդը: - Իմ շրջապատում գրեթե բոլորը ծխում են, և՛ ծնողներս, և՛ ընկերներս, միգուցե դա էլ է ինչ-որ ազդեցություն թողել է իմ ընտրության վրա»:

Հոգեբանների հավաստմամբ, ծխելու կամ չծխելու ընտրության վրա մեծ ազդեցություն է թողնում շրջապատը: Իսկ այստեղ, որտեղ միայն վերջերս են սահմանափակումներ մտցվել գովազդի հանդեպ, ծխելու ցանկությունը խրախուսվում է:

«Գովազդները և հասարակությունը համոզում են, որ տղամարդը պետք է ծխի իր տղամարդկությունն ապացուցելու համար, իսկ կինը՝ խորհրդավոր երևալու համար, - ասում է հոգեբան Սոնա Մարկոսյանը: - Ինչ խոսք, այս ամենը մեծ ազդեցություն է ունենում հատկապես երիտասարդների վրա, որի արդյունքը մենք բոլորս ենք տեսնում»:

Անցյալ տարվա օգոստոսին ընդունված նոր օրենսդրությունը լուրջ սահմանափակումներ է դնում ծխախոտի հեռուստա և ռադիոգովազդի ոլորտում: Այն նաև արգելում է նման գովազդը թերթերի և ամսագրերի շապիկների վրա:

Ծխախոտ արտադրող ձեռնարկությունները լրացրեցին գովազդի պակասը փողոցային գովազդային վահանակներով:

Ալեքսանդր Բազարջյանը համակարգում է առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագիրը և ասում է, որ գովազդատուներն օրենքը շրջանցելու ուղիներ են գտնում: «Երբեմն լինում են դեպքեր, երբ հեռուստատեսությամբ ինչ-որ կերպ թաքնված ծխախոտի գովազդ է հեռարձակվում», - ասում է նա՝ ավելացնելով, որ պատժամիջոցներ կիրառելն արդեն հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և օրինապահ մարմինների գործն է:

Չնայած վիճակագրական տվյալներին, մասնագետները հավաստում են, որ ծխելու դեմ վերջին քարոզարշավները տվել են իրենց արդյունքը: Որոշ ծխողներ թողնում են այդ սովորությունը, իսկ դեռահասներին սովորեցնում են չսկսել ծխել:

«Ինչ խոսք, ոչ մի հակածխախոտային ծրագիր չի կարող մեկ տարում իրականացվել, - ասում է Ալեքսանդր Բազարջյանը, - սակայն աշխատանքները կատարվում են, և փոփոխություններն ակնհայտ կդառնան ժամանակի հետ»:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Lower Turnout, Fewer Violations: International observers report on parliamentary elections

Full story

 
 
 
 

Referendum Chika: Voters say "no" to president's constitutional changes

Full story

 
 
 
 

No Sale: Yerevan stores ban book over sexually explicit and crude language

Full story

 

  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  No More Dirty Politics?

 
 

Compared to the past presidential elections, the OSCE and other foreign observers said last Sunday's parliamentary election in places like Polling Station No. 0384 showed signs of cleaning up the messy voting system in Armenia.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.