ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 30, 2003 




Վաճառք չկա. երևանյան գրախանութները մերժում են գիրքը բացահայտ սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով


Քսանչորսամյա գրողը դարձել է փոքրիկ սկանդալի հեղինակ:

Կարեն Ղարսլյանն իր «X կադր/վայրկյան» վեպի հրատարակման հետ կապված խնդիրներ ուներ (տես՝ «Թարմ հայացք ուսանողական կյանքին» հոդվածը մայիսի 9-ի համարում): Այժմ կան խնդիրներ կապված վաճառքի հետ:

Մայիսի սկզբին Երևանի հինգ գրախանութներ ընդունել են գիրքը վաճառքի համար, երկու շաբաթ անց 2 գրախանութ դադարեցրել են վաճառքը գրքի բացահայտ սեռական նկարագրությունների պատճառով: Առաջին անգամ Հայաստանի գրախանութներում հայ գրողի գիրքը սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվ բառապաշարի պատճառով մերժել են վաճառքի հանել:

Ղարսլյանը մտել է «Նորք» գրախանութ և տեսնելով, որ դարակներում իր գիրքը չկա, ուրախացել է՝ կարծելով, թե վաճառվել է:

Սակայն մոտեցել է վաճառողը, հարցրել է, արդյոք ինքն է հեղինակը, վերադարձրել է գրքերը և ասել է. - «Դուք կարդացե՞լ եք, թե ինչ եք գրել»։

«Եթե կինս կամ աղջիկս կարդային, ես շատ վատ կզգայի, - ասում է «Նորք» գրախանութի տնօրեն Կարեն Հակոբյանը: - Նորմալ մարդը էսպիսի վուլգար բան կգրի՞»։

Երևանի գրախանութներում վաճառվում են ռուսերեն գրքեր, որոնցում նույնպես կան ոչ ցենզուրային արտահայտություններ և սեռական բաց նկարագրություններ, սակայն դեռևս որևէ բողոք այդ գրքերը չեն առաջացրել։

«Ռուսները մեծ ազգ են, կարող են իրենց թույլ տալ, - ասում է Հակոբյանը։ - Հայերը իրավունք չունեն, քանի որ փոքր ժողովուրդ ենք ու կորչելու վտանգ ունենք»:

Հակոբյանը ցույց է տալիս վեպի իր կարծիքով անպարկեշտ հատվածներից հետևյալը.

«Տռփացող հումանիստը, այնուամենայնիվ, լույսը վառելու ցանկություն հայտնեց, ձեռքը մթության մեջ խարխափելով տարավ լույսի անջատիչին։ Կարծելով, թե գտել է, նա մատներով շոշափեց քանդած վարդակը։ 220 վոլտ հոսանք խփեց։ Հումանիստի բախտը բերեց այնքանով, որ իր առնանդամն ալարկոտությունից աղջկա մեջն էր թողել․ լույսի արագությամբ անցավ հոսանքն աղջկան։ Մինչ հաղորդիչ հումանիստը կհաջողացներ ձեռքը հետ քաշել վարդակից, աղջիկն էլեկտրական հոսանքի ցնցումների տակ ցռեց ուղիղ հումանիստի բաց դոշին։ Աղջիկը հրաշքով ողջ մնաց»։

Գիրքը դեռ կարելի է գնել Մաշտոցի պողոտայի և «Արտբրիջ» գրախանութներում:

Աբովյան փողոցի գրախանութում, որտեղ գիրքը նույնպես հանվել էր վաճառքից, վաճառողն այդքան բարի չէր. - «Ինքներդ վաճառեք ու ամբողջ թուքումուրը դուք կերեք»։

Աբովյան փողոցի վրա գտնվող հնագույն գրախանութներից մեկի տնօրենի տեղակալ տիկին Սեդան ասում է, որ «X կադր/վայրկյան» գիրքը հանվել է վաճառքից հաճախորդների բողոքներից հետո:

«Գիրքը չի համապատասխանում բարոյական նորմերին։ Էսքան գիրք ենք կարդացել, բայց այսպիսի բան չէինք կարդացել։ Անբարոյականությունը հասել է գագաթնակետին: Պուշկինի և Թումանյանի կողքին այս գիրքը չի կարելի դնել»։

Նա գրախանութով մեկ գոռալով անիծում էր Ղարսլյանին, ասում, որ նա պետք է ծնված չլիներ։

Բողոքող հաճախորդներից մեկը եղել է Հայաստանի գրողների միության քարտուղարը։ Ոմանց զայրացրել է Ղարսլյանի «Պոետի կարդիոգրամա» ստեղծագործությունը։

Մի հատված. «... Պոեզիա կսրսկվե՞ք Պոեզիա կլափե՞ք Պոեզիա կշռե՞ք Պոեզիա կկռվե՞ք Պոեզիա կծակվե՞ք Պոեզիա կբմբմլե՞ք Պոեզիա կպաչվե՞ք Պոեզիա կհեղափոխե՞ք Պոեզիա կմերկանա՞ք Պոեզիա ոռնա՛ ոռնա՛ Պոեզիա ծիծաղի՛ Պոեզիային քունեք կընգնեք Ես ընգել եմ Պոեզիա հռհռա՛ Պոեզիա կգնդակահարե՞ք ... Պոեզիայի անհամար թշերը կչափալախե՞ք Պոեզիա կղժժժա՞ք Պոեզիա կճվճվա՞ք Պոեզիա կշորթե՞ք Պոեզիա բառաչելով կմորթե՞ք Պոեզիա կհաչա՞ք Պոեզիա քսի կտա՞ք Պոեզիա արածողների վրա Պոեզիա կքաքե՞ք Պոեզիա կկակազե՞ք Պոեզիա տնքա՜ Պոեզիա կսանրե՞ք Պոեզիա կգողանա՞ք Պոեզիա կաճացնե՞ք Պոեզիա կհանդիպե՞ք Պոեզիա կզոդե՞ք... Պոեզիաքամ եմ լինում Պոեզիա կկախարդե՞ք Պոեզիա կջրիկանա՞ք Պոեզիային կգրգռե՞ք Պոեզիա կզոհաբերե՞ք Պոեզիա կասֆալտապատե՞ք Պոեզիա կբետոնապատե՞ք Պոեզիա կստրկացնե՞ք Պոեզիա կթռցնե՞ք Պոեզիա կկզցնե՞ք POP-Պոեզիա շնանալ կլրով & շնանալ պոեզիայով Պոեզիա՛ հե՛նց հիմա՛ Պոե՛զիա հե՛նց՛ հիմա՛ Պոեզիան մարգարեության համար նույնն է ինչ կուռքը Ճշմարտության Պոեզիայի հետ հարբե՛նք ... Պոեզիայի մեջ կթափե՞ք տեխնոկրատ Պոեզիա Պոեզիան կբռնաբարի Պոեզիան կթքի՞ Պոեզիա կականազերծե՞ք Պոեզիային կնախանձե՞ք Պոեզիայից հայտնի կլինե՞ք Պոեզիա կվիրահատե՞ք Պոեզիա Պոեզիա կխորխե՞ք Պոեզիա կքոքե՞ք Պոեզիային պոզեր կդնե՞ք Պոեզիա կբխկա՞ք Պոեզիա կմաշկե՞ք Պոեզիա ժաժ կտա՞ք Պոեզիա»։

«Ի՞նչ իրավունք ունի պոեզիան այսպես պիտակավորելու», - ասում է Աբովյան փողոցի գրախանութի աշխատակից Գոհարը:

«Ինչպես երկրի ղեկավարներն են ամեն կերպ պարտադրում իրենց իշխանությունը, այնպես էլ հասարակության մեջ շատերը ամեն կերպ փորձում են պարտադրել բարոյական նորմերը, - ասում է «Բնագրի» համախմբագիր Վիոլետ Գրիգորյանը: - Այս երկու դիկտատուրաներն էլ հիմնված են կեղծիքի վրա (կեղծված ընտրություններ ու կեղծված գրականություն), երկուսից էլ մարդիկ փախչում են երկրից, որ ընտրեն ում ուզում են և կարդան, ինչ ուզում են։ Երկուսն էլ խոչընդոտում են մարդկանց ազատությունները ու երկրի զարգացմանը։

«Այս առումով «Բնագիրը», որ ցենզուրա չունեցող միակ գրական հանդեսն է, ակամա ընդդիմություն է դառնում պարտադրված արգելքներին։ Ընդդիմադրի դերը մենք հաճույքով վերցնում ենք»։


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Lower Turnout, Fewer Violations: International observers report on parliamentary elections

Full story

 
 
 
 

Referendum Chika: Voters say "no" to president's constitutional changes

Full story

 
 
 
 

No Sale: Yerevan stores ban book over sexually explicit and crude language

Full story

 

  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  No More Dirty Politics?

 
 

Compared to the past presidential elections, the OSCE and other foreign observers said last Sunday's parliamentary election in places like Polling Station No. 0384 showed signs of cleaning up the messy voting system in Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2018. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.