ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 16, 2003 




Մարզական ակնարկ.


Թենիս

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա

Դավիթ Նալբանդյանը Գերմանիայում ավելի հաջող ելույթ ունեցավ, քան Իտալիայում:

Մայիսի 5-11-ն Իտալիայում կայացած «Մասթերզ» մրցաշարում իր անհաջող ելույթից հետո, Դավիթ Նալբանդյանը բարելավեց իր խաղը Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող «Մասթերզ» մրցաշարում, որն ավարտվելու է կիրակի օրը:

Ութերորդ համարի տակ ցանված Նալբանդյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով 9-րդ համարի տակ ցանված գերմանացի Ռայներ Շուտլերին՝ 7-6 (3), 6-2:

Շուտլերից առաջ Նալբանդյանն առաջին փուլում պարտության էր մատնել ֆրանսիացի Ժան-Ռենե Լիսնարին (6-3, 6-3), իսկ երկրորդ փուլում՝ Ֆրանսիայի մեկ այլ ներկայացուցիչ Անտուան Դյուպուիին (5-7, 6-2, 6-3):

Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը պետք է հանդիպի 15-րդ համարի տակ ցանված չիլիացի Ֆերնանդո Գոնզալեսին, որը հաղթել է մրցաշարի ֆավորիտ Լլեյթոն Հյուիթին:

Մինչդեռ Սարգիս Սարգսյանին Համբուրգի կավե ծածկույթը հաջողություն չբերեց: Առաջին փուլում նա դժվարությամբ՝ 6-7 (4), 6-4, 6-4 հաշվով հաղթեց Դոմինիկ Հրբատիին Սլովակիայից, սակայն երկրորդ փուլում զիջեց շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին՝ 1-6, 1-6:

ՊԹԱ աղյուսակը 372 միավորով գլխավորում է Աղասին, որին 307 միավորով կրնկակոխ հետապնդում է իսպանացի Խուան Կառլոս Ֆերերոն:

Նալբանդյանը 89 միավորով զբաղեցնում է 30-րդ տեղը, իսկ Սարգսյանը 64 միավորով՝ 48-րդ տեղը:

Կանանց թենիսի ասոցիացիա

Հռոմում ընթացող ԿԹԱ մրցաշարի առաջին փուլում Շվեյցարիան ներկայացնող Մարի-Գայանե Միքայելյանը 3-6, 2-6 հաշվով զիջեց Սվետլանա Կուզնեցովային Ռուսաստանից:

Ի տարբերություն Միքայելյանի, բուլղարուհի Մագդալենա Մալեևվա-Բերբերյանն առաջին փուլում հաղթանակ տարավ իտալուհի Սիլվիա Ֆարինա Էլիայի նկատմամբ՝ 6-4, 6-4, սակայն երկրորդ փուլում զիջեց սլովենուհի Թինա Պիսնիկին:

ԿԹԱ աղյուսակում Մարի-Գայանե Միքայելյանը 871 միավորով 35-րդ տեղից իջավ 36-րդը:

Մագդալենա Մալեևվա-Բերբերյանը 1624 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

Ֆուտբոլ (Հայաստանի գավաթ)

«Շիրակը» դարձավ Հայաստանի գավաթակիր՝ մայիսի 11-ին 2-1 հաշվով պարտության մատնելով անցյալ տարվա չեմպիոն «Փյունիկին»:

«Փյունիկը» հաշվի մեջ առաջ անցավ, երբ 10-րդ րոպեին Կարլ Լոմբեն խփեց առաջին գնդակը:

Այդ հաշիվը պահպանվեց մինչև խաղի 75-րդ րոպեն, երբ շիրակցի Տիգրան Դավթյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց Երվանդ Հակոբյանը խփեց հաղթական գոլը:

Սա «Շիրակի» երրորդ հաղթանակն էր գավաթի խաղարկությունում, որն ի չիք դարձրեց երրորդ տարին անընդմեջ գավաթակիր դառնալու «Փյունիկի» հույսերը:


  Inside
 

Sour Forecast: Seventy percent of fruit crops lost to rage of winter; concern rises for winemakers

Full story

 
 
 
 

Doubly Deadly: Cancer patients say treatment at state hospitals is short on compassion

Full story

 
 
 
 

High Notes: Armenian youngsters earn praise and prizes in international piano competition

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
 

Dr. Lord George

He is already a Lord, and Secretary General of the North Atlantic Treaty Organization. And as of Wednesday George Robertson adds an honorary doctorate from the French University of Armenia. Following ceremonies at the university Lord Robertson spoke with students and media.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.