ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 16, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Իմ գործընկեր Ժաննա Ալեքսանյանը թարգմանչին բերում է իմ աշխատասենյակ և նրա օգնությամբ ասում է. - «Այլևս նման հոդված չեմ գրելու: Չափազանց հուսահատեցնող է»:

Կարդացեք «Ու՞մ հաշվին» հոդվածը և թերևս համաձայնեք:

Երբեմն մենք վիճում ենք՝ Ժաննան և ես: Նա լրագրողական մի դպրոցից է, որն ասում է, որ լրագրողները պետք է ձեռնարկեն գործողություններ: Իմ դպրոցն ասում է, որ լրագրողները պետք է ոգեշնչեն գործողությունների: Նա ուզում է վարչակարգեր տապալել, իսկ ես խորհուրդ եմ տալիս նրան գրել այնպիսի հոդվածներ, որոնք կստեղծեն նորերը:

Սակայն մի բանում մենք համամիտ ենք՝ լրագրողի լավագույն ռեսուրսը նրա սիրտն է: Ժաննան, մեր աշխատակազմի որոշ լրագրողների նման, գրում է սրտով:

Այս շաբաթ նրա գրած հոդվածի նման հոդվածները խոցում են: Սակայն եթե այդ ողբերգությունն այնքան ուժեղ է, որ հուզում է օտարներին, ինչպե՞ս են Լիդա և Ժորա Բալագյոզյանների նման մարդիկ դիմանում այն ահավոր բաներին, որ այս երկիրը երբեմն անում է իր ժողովրդի հետ:

Նրանց որդին պետք է սովորեր կոնսերվատորիայում: Դրա փոխարեն նրան զոռով տարել են Ղարաբաղի դիրքեր, որտեղ մեկ այլ դժկամ զինակոչիկ ավտոմատի կրակոցով սպանել է նրան: Նրանք վիճել են, թե ով պետք է լվանա ափսեները:

Առաջին անգամ չէ, որ մենք գրում ենք այն մասին, որ հայ զինակոչիկները սպանում են իրար: Դա այնքան հաճախ է պատահում, որ չի կարող անտեսվել, և այնքան հաճախ, որ երբեմն անտեսվում է: Քանակը նվազում է: Սակայն ո՞ր թիվը կարող է ընդունելի համարվել:

Ես կարծում եմ, որ Հովհաննես Բալագյոզյանի ծնողները և Արտյոմ Սարգսյանի ծնողները և Արթուր Մկրչյանի ծնողները (սրանք այն զոհերն են, որոնց մասին գիտեմ նույնիսկ ես) և, թերևս, անգամ նրանց որդիներին սպանողների ծնողները կասեն «զրո»:

Անցյալ տարի ամբողջ հանրապետությունում գրանցվել է 69 սպանություն, իսկ բանակում գրանցվել է 62 մահվան դեպք: Պաշտոնական անձինք չասացին, թե նրանցից քանիսն են սպանվել: Պաշտպանության նախարարությունը չի հայտնում զինվորների քանակը, այնպես որ դժվար է որոշել հարաբերությունը: Սակայն համեմատության համար նշենք, որ երբ երեք տարի առաջ մի ամերիկացի զինվոր սպանել էր մեկ այլ ամերիկացի զինվորի, ըստ այն ժամանակ հրապարակված տվյալների, ԱՄՆ-ի մոտ 460 հազարանոց զինված ուժերում տարեկան կատարվում էր միջին հաշվով 8 նման հանցագործություն:

Լիդա Բալագյոզյանի նման մայրերը սարսափելիորեն հիմնավորված պատճառներ ունեն անհագստանալու, երբ նրանց որդիները հասնում են զինակոչային տարիքի:

Հաջողակները փող են տալիս սպաներին կամ պաշտոնյաներին իրենց որդիներին ծառայությունից ազատելու համար: Նրանք հավանաբար արդարացնում են դա նրանով, որ կամ պետք է կաշառք տան, կամ էլ վճարեն սեփական որդու թաղման համար:

Լիդա Բալագյոզյանի արվեստագետ որդին մահացավ զինվորի մահով՝ անմեղ, բայց ոչ հերոսական մահով: Դա մի հերթական հանցագործություն էր: Եվս մի բանակային սպանություն, որը կմտցվի ընդհանուր թվի մեջ, որը, բարեբախտաբար, նվազում է: Բայց ոչ այնքան, որ ուրախությունը վերադառնա Բալագյոզյանների տուն:

Դա ճիշտ արձագանք է, երբ լրագրողը սրտի ցավ է զգում իր երկրի անիմաստ սիստեմատիկ հիվանդության համար:

Ճիշտ լինի դա, թե՝ սխալ, մենք ավելի խորն ենք ողբում Բալագյոզյանների կորուստը, որովհետև Հովհաննեսը շնորհալի երաժիշտ էր: Դա պետք է նշանակություն չունենա: Սակայն անտեսել, որ դա նշանակություն չունի, նշանակում է հաշվի չառնել մարդկային բնությունը:

Ղարաբաղի մի հեռավոր անկյունում սպանված տղան արվեստագետ էր: Նա երաժշտություն էր գրում և դաշնամուր էր նվագում իր հայրենիքի ամենահանրահայտ կոմպոզիտորի անունը կրող դահլիճում: Նրա սեփական ուսուցիչները ծափահարում էին նրան, մինչ նրա մայրը՝ ամաչելով իր ծագումից, մի կողմ քաշված նայում էր:

Հուսամ, ինչ-որ մեկը նկարահանել է նրա մենահամերգը:


  Inside
 

Sour Forecast: Seventy percent of fruit crops lost to rage of winter; concern rises for winemakers

Full story

 
 
 
 

Doubly Deadly: Cancer patients say treatment at state hospitals is short on compassion

Full story

 
 
 
 

High Notes: Armenian youngsters earn praise and prizes in international piano competition

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
 

Dr. Lord George

He is already a Lord, and Secretary General of the North Atlantic Treaty Organization. And as of Wednesday George Robertson adds an honorary doctorate from the French University of Armenia. Following ceremonies at the university Lord Robertson spoke with students and media.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.