ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Փայլփլուն ցուցահանդես. շաբաթավերջին կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էին ոսկե, ադամանդե և թանկարժեք քարերից պատրաստված իրեր


Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից:

Երեկ՝ մայիսի 8-ին, կառավարության նիստերի դալիճի նախասրահում տեղի ունեցավ «Ոսկեգործություն-2003» վեցերորդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացումը: Ավանդույթի համաձայն այդ 4-օրյա միջոցառման բացման ժապավենը կտրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի կողմից հանրապետության կառավարության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ընկերություններ և անհատ ձեռներեցներ 8 երկրներից:

Ներկայացված էին թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական իրեր, յուրահատուկ զարդեր, ադամանդներ, ժամացույցներ, հուշանվերներ, արհեստագործական իրեր, սարքավորումներ և գործիքներ, անվտանգության համակարգեր:

Ցուցահանդեսի բազմաթիվ այցելուներից մեկը հիանում է ներկայացված ցուցանմուշներով:

Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի մամլո քարտուղար Վոլոդյա Կիրակոսյանը նշեց, որ ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի ավելի ակտիվ էին փոքր և միջին ձեռնարկությունները: Ներկայացվել էին շատ հայտեր, սակայն սրահի փոքրության պատճառով հնարավոր չէր ընդգրկել բոլորին:

«Նպատակը մեր գործարարներին ներկայացնելն է: Այս տարի բավականին շատ այցելուներ կային, - ասում է Կիրակոսյանը: - Ակնկալում ենք գտնել համագործակցության նոր եզրեր և հնարավորություններ, պայմանագրեր կնքել առևտրային կազմակերպությունների հետ: Մեր խնդիրը ցուցահանդեսն ազատ առևտրային գոտի դարձնելն է՝ մի վայր, որտեղ կկնքվեն նոր գործարքներ»:

«Արփեգ» հայ-կանադական ընկերությունը երկրորդ անգամ է մասնակցում ցուցահանդեսին: Նրա գործադիր տնօրեն Արմեն Հովեյանն ասում է. - «Այս տարի ցուցադրում ենք նոր հավաքածու՝ էմալով ավանդական գործեր, նոր դիզայնով մոդելներ սպիտակ ոսկուց, մարգարիտից և բնական կաշվից: Նպատակը մեր աշխատանքը ներկայացնելն է, նոր պատվերներ ստանալը, նոր գործընկերներ գտնելը»:

Ցուցահանդեսը մեկ ու կես ժամ դիտելուց հետո, Քոչարյանն ասաց լրագրողներին.

«Ոսկերչությունը, ադամանդագործությունը տնտեսական ոլորտում համարել ենք գերակայություն և ամեն ինչ արել ենք, որ օրենսդրական դաշտն այս ճյուղի զարգացման համար բարենպաստ լինի: Այսօր արդեն տեսնում ենք արդյունքը»:

Բացմանը ներկա էր նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նախագահի, Ազգային ժողովը նախատեսում է սեպտեմբերին ընդունել առևտրի վերաբերյալ նոր օրենք, որով լուծում կստանան ազատ առևտրային գոտու հետ կապված բոլոր խնդիրները: Նա կարևորեց ավելի խոշոր առևտրային կազմակերպությունների ձևավորումը, որոնք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին կկապեն արտաքին շուկաների հետ:

«Մեր արտադրանքի իրացման համար հարկավոր է ավելի շատ աշխատել այլ երկրներում, և Համաշխարհային առևտրի կազմակերպությանն անդամակցելն այսօր այդ ուղղությամբ աշխատելու ավելի մեծ հնարավորություն է տալիս»:

Նախագահն ասաց, որ գնումներ չի կատարել և ոչ էլ ընդունել է ցուցահանդեսի թանկարժեք նվերները: Սակայն ասաց, որ ընդունել է ուսանողական տաղավարի կողմից մատուցած բնական քարերից պատրաստված համեստ վզնոցը:

«Սակայն կան արհեստավորներ, որոնց հետ համագործակցում ենք, և պաշտոնական այցելությունների ժամանակ, երբ նվերներ ենք փոխանակում, սովորաբար գնումներ կատարում ենք մեր ոսկերիչներից», - ասաց նախագահը:


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.