ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Մարզական ակնարկ.


Ֆուտբոլ (բարձրագույն խումբ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի երրորդ փուլն ավարտվեց՝ աղյուսակում առաջ բերելով մի շարք փոփոխություններ:

 
«Շիրակը» հաղթում է «Բանանցին» աղյուսակի միջնամասում գտնվող թիմերի պայքարում:

Ապրիլի 27-ին երկու տուրից հետո առաջատար դարձած «Միկան» հանդիպեց երկրորդ տեղում ընթացող «Կոտայքի» հետ:

«Կոտայքը» տպավորիչ խաղ ցուցադրեց և ավարտից հինգ րոպե առաջ Վահան Թադևոսյանը խփեց խաղի միակ գոլը, որը «Կոտայքին» դարձրեց առաջատար՝ չորրորդ տեղն իջեցնելով «Միկային»:

Նույն օրը «Փյունիկը» ջախջախիչ պարտության մատնեց վերջին տեղում ընթացող «Արաքսին»՝ 11-0: Այդ հաղթանակը լիգայի կրկնակի չեմպիոնին դուրս բերեց երկրորդ տեղ:

Մի դարպասի վրա ընթացած այդ խաղում Լևոն Փաչաջյանը դարձավ երեք, իսկ Իսսա Տրաորեն՝ երկու գոլի հեղինակ: Մյուս գոլերը խփեցին Էդուարդ Պարծիկյանը, Աղվան Մկրտչյանը, Մամադու Դիավարան, Կառլ Լոմբեն, Տիգրան Դավթյանը և Էդգար Մանուչարյանը:

Դրանից մեկ օր առաջ չորս այլ թիմեր խաղացել էին երրորդ փուլի իրենց խաղերը: «Լեռնագործը» հաղթեց Երևանի «Դինամո 2000»-ին՝ 3-1, իսկ «Շիրակը» հաղթեց «Բանանցին»՝ 1-0:

Ակումբներ Խաղ Հաղթ. Ոչ ոքի Պարտ. Խփած գնդակներ Բաց թողած գնդակներ Միավ. Զբաղեցրած տեղը
«Կոտայք» 3 3 0 0 4 0 9 1
«Փյունիկ» 3 2 1 0 13 0 7 2
«Լեռնագործ» 3 2 0 1 7 3 6 3
«Միկա» 3 2 0 1 5 2 6 4
«Շիրակ» 3 2 0 1 2 2 6 5
«Բանանց» 3 0 1 2 0 3 1 6
«Դինամո» 3 0 0 3 1 5 0 7
«Արաքս» 3 0 0 3 1 18 0 8

Ազատ ոճի ըմբշամարտ (Եվրոպայի առաջնություն)

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Ռիգա (Լատվիա), որտեղ երեկ սկսվեցին Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի և կանանց ըմբշամարտի առաջնությունները: Դրանք կավարտվեն երկուշաբթի օրը:

Հայ ըմբիշները հանդես կգան հինգ քաշային կարգերում: Դրանք են՝ Մարտին Բերբերյանը (55 կգ) և աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը (60 կգ) Երևանից, Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) և Արեգ Ղումաշյանը (84 կգ) Վանաձորից և աշխահի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանը (74 կգ) Արտաշատից: Հավաքականի մարզիչն է Հրանտ Ենոքյանը:

Կանանց առաջնությունում Հայաստանից մասնակիցներ չկան:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.