ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Հյուրասիրության բիզնես. գյուղերում ծավալվում է «B&B»-ի ցանցը


Նշանը ցույց է տալիս ճանապարհը դեպի Հայաստանի համար նոր պանդոկը:

Կեսգիշերն անց է, և պարզվում է, որ Գորիսի միակ հյուրանոցում տաք ջուր չկա: Դրսում հորդառատ անձրև է, և չկա մեկը, որ ասի, թե որտեղ կարելի է սենյակ գտնել գիշերելու համար: Մեքենայից դուրս գալը մեծ սխալ էր: Ոտքից գլուխ թրջված ու մրսած՝ միակ բանը, որ ուզում ես, տաք ցնցուղն է:

Զարմանքով պարզում եմ, որ Գորիսն այնքան էլ անհույս չէ: Հյուրանոցի որոնումները պսակվում են նույնիսկ տաք լոգանքով: Նեղլիկ չսալարկված ճանապարհը տանում է դեպի եռահարկ տունը՝ փոքրիկ «B&B» ցուցանակով: Մեծ ժպիտը դեպքին մի մարդ բացում է դարպասը և «համեցեք» ասելով՝ փակում մեքենայի հետևից:

«Սա ինչ է, իսկապե՞ս, «Bed and Breakfast» է (մահճակալ և նախաճաշ)», - մտածում եմ տարակուսանքով և, մինչ դարպասը բացած մարդը կանչում է իր կնոջը, որպեսզի դիմավորի հյուրերին, ուշադրությունս գրավում են պատին փակցված երկու վկայականները, որոնք փաստում են, որ Կարինե և Խաչիկ Միրաքյանները հաճախել են «B&B»-ի վերապատրաստման դասընթացները և այժմ ինքնուրույն վարում են իրենց գործը:

Նրանց ունեցած միակ կապիտալն իրենց տունն էր, և 40-ամյա Խաչիկը (նկարիչ և նախկին դասախոս) ու նրա 31-ամյա կինը՝ Կարինեն, մտածեցին, որ գյուղական տուրիզմը չյուրացված ոլորտ է և իրենք պետք է փորձեն եկամուտ քաղել դրանից:

Տունը, որտեղ ապրում են նաև Խաչիկի ծնողները և Միրաքյանների երկու երեխաները, բավականաչափ մեծ է հյուրեր ընդունելու համար: Այն ունի վեց սենյակ, որոնցից չորսը, ավտոտնակի և պարտեզի հետ, հատկացված են «B&B» ծրագրին: Իրենց գործը սկսելուց առաջ Խաչիկն ու Կարինեն սենյակներից հանեցին ամբողջ ավելորդ կահույքը, համեստ վերանորոգում արեցին, գնեցին նոր հեռուստացույց, սրբիչներ և անկողնային սպիտակեղեն:

Խաչիկը և Կարինեն իրենց գործն են բացել Գորիսում:

«Ես երկար ժամանակ մտածում էի սեփական տուրիստական գործ բացելու մասին, սակայն գումար չունեի, - ասում է Խաչիկը: - Ես էլ որոշեցի օգտագործել այն, ինչ ունեմ՝ իմ տուն և իմ ընտանիքի աշխատանքը»:

Աշխատանք ասելով՝ Խաչիկը նկատի ունի կնոջն ու իրեն: Կարինեն հավաքում է, լվացք է անում և եփում է, իսկ Խաչիկը վարում է իրենց գործը՝ զբաղվում է գովազդով, ընդունում է հյուրերին, բանակցում է գների մասին և ապագայի ծրագրեր է կազմում:

Իսկ այսօր Հայաստանում «B&B» գովազդելը նույնը չէ, ինչ, ասենք, անվադող գովազդելը: Պետք է ջանք ու եռանդ ներդնես, որ բացատրես, թե ինչ է իրենից ներկայացնում «B&B»-ն: Միրաքյան ամուսիններն ասում են, որ մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին, երբ առաջին անգամ տեսան «B&B»-ի ցուցանակը: «Ոմանք նույնիսկ կարծեցին, թե Խաչիկի մայրը, որը ակնաբույժ է, ակնաբուժական կենտրոն է բացել և անունը դրել է «B&B»», - ծիծաղում է Կարինեն:

Սակայն Խաչիկին և Կարինեին իրենց նույնպես ժամանակ պետք եկավ, որպեսզի պատկերացնեն, թե ինչպես է աշխատում «B&B»-ն: Նրանք երկուսն էլ հաճախել են «B&B»-ի մի քանի սեմինարների, որոնք Կրթական զարգացման ակադեմիայի ֆինանսական օժանդակությամբ կազմակերպել էր Հայաստանում Էստոնիայի պատվավոր հյուպատոսը: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի Մեյն նահանգի ամերիկացի մի զույգի հետ, որոնք ավելի քան 15 տարի զբաղվում են նման բիզնեսով:

«Ամենակարևոր բանը, որ սովորել ենք «B&B»-ից, այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ են ուզում մեր հաճախորդները, և այնպես անենք, որ նրանք իրենց լավ զգան»:

Սովորական հյուրանոցից «B&B»-ն տարբերվում է իր տնական միջավայրով: Ինչպես Միրաքյաններն են ասում, «այն թույլ է տալիս քեզ զգալ տանը, երբ տանը չես»:

Թարմ կաթը մտնում է Միրաքյանների «B&B» պանդոկի առաջարկած ծառայությունների մեջ:

Սակայն Միրաքյանները միակը չեն, որ Հայաստանում զբաղվում են «B&B»-ի բիզնեսով: Հայաստանում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը փորձում է «B&B»-ի մի ամբողջ ցանց հիմնել: Նա ինքն այցելել է գյուղական շրջաններում բիզնեսի զարգացման դասընթացներ Իսրայելում և եկել է այն համոզման, որ ցանկացած զբոսաշրջիկի նախ և առաջ հետաքրքրում են օթևանը և ուտելիքը:

«Իմանալով, թե Հայաստանն ինչ գեղեցիկ է և որքան զբոսաշրջիկներ կարող է հրապուրել, ես որոշեցի ներդրում անել «B&B»-ի բիզնեսում և ինչ-որ բան անել գյուղացիների համար: Իմ նպատակն էր ցույց տալ նրանց, թե ինչպես կարող են օգտագործել իրենց սեփական կապիտալը՝ իրենց տները»:

Ղուկասյանը սկսել է այս ծրագիրը 2001 թվականին՝ անցկացնելով մարքեթինգային հետազոտություն: Նա պարզել է, որ գյուղական տուրիզմը նախընտրող զբոսաշրջիկների 70 տոկոսը տեղացիներ են, և միայն մնացած 30 տոկոսն են օտարերկրացիներ, ինչը նրան բերել է այն եզրահանգման, որ իր հաճախորդներն ի վիճակի չեն մեծ գումարներ վճարել օթևանի և ուտելիքի համար:

Երևանյան մի խորհրդատվական ընկերության հետ նա սկսել է սեմինարներ անցկացնել, և շուտով հավաքվել են «B&B»-ի 60 պոտենցիալ օպերատորներ: Նա տուն է գնել Սիսիանում և վերածել է այն «B&B»-ի օրինակելի մոդելի սեմինարի մասնակիցների համար:

Գները տատանվում են 10-ից 30 դոլարի սահմաններում՝ կախված ծառայությունների որակից, որոնք ներառում են հենց այն, ինչ «B&B»-ն ներկայացնում է իրենից՝ օթևան, նախաճաշ և ապահովություն:

Ավետիքը, որը նախատեսում է այս զբոսաշրջանը սկսել 10 գործող պանդոկներով, ասում է, որ իր երազանքն է, որ ամեն գյուղում առնվազն երկու «B&B» պանդոկ լինի:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.