ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Սպորտ. Հայաստանի հավաքականը 6-րդ խմբի խաղում ընդունում է Հյուսիսային Իռլանդիայի թիմին


The Northern Irish visit Armenia Saturday.Իռլանդացիների խաղից հրաժարվելու մասին լուրերը խիստ չափազանցված էին:

Անցյալ շաբաթ «ԱրմենիաՆաուն» մեջբերում էր արել ռուսական ինտերնետային մի ամսագրից, որտեղ ասված էր, որ Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականը հրաժարվել է Հայաստանի հետ կայանալիք խաղից՝ իրաքյան պատերազմի պատճառով:

Դա այդպես չէ: Իռլանդացիները Հայաստան ժամանեցին գիշերը, և «ԵՎՐՈ-2004»-ի որակավորման խաղը կկայանա շաբաթ օրը Հանրապետական մարզադաշտում:

Դա կլինի թիմերի երրորդ խաղը 6-րդ խմբում, որում ընդգրկված են նաև Իսպանիան, Ուկրաինան և Հունաստանը:

Երկու թիմերն էլ ցույց են տվել նույն արդյունքը՝ 0-1-1:

Հայաստանը խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ իռլանդացիները՝ վերջինը, քանի որ խաղերից ոչ մեկում գոլ չեն խփել (մինչդեռ Հայաստանը խփել է երկու գոլ):

Թե՛ Հայաստանի, թե՛ Հյուսիսային Իռլանդիայի հաղթանակը (3 միավոր) հնարավորություն կտա հաղթողին շրջանցել Հունաստանին և խմբում զբաղեցնել երրորդ տեղը:

Չնայած ցույց տված արդյունքներին՝ Իռլանդիայի թիմն ուժեղ է, քանի որ նրա կազմում ընդգրկված են ֆուտբոլիստներ այնպիսի ֆուտբոլային ակումբներից, ինչպես «Մանչեսթեր յունայթիդը», «Ֆուլհամը», «Սանդերլենդը», «Նյուքասլը» և այլն:

Ըստ www.irishfa.com ինտերնետային էջի, իռլանդացիները կորցրել են երկու խաղացող: Ինտերնետային էջում գրված է, որ Ջորջ ՄաքՔարթնին («Սանդերլենդ») և Քեվին Հորլոքը («Մանչեսթեր սիթի») անձնական պատճառներով չեն մասնակցելու Հայաստանի և Հունաստանի հետ խաղերին:

Շաբաթ օրվա խաղը կլինի առաջինը Հայաստանի նոր մարզիչ ռումինացի Միհայ Ստոյկիցայի համար, որը երեք տարվա պայմանագիր է կնքել հունվարին Օսկար Լոպեսի հեռանալուց հետո: Ինչպես և Լոպեսը, Ստոյկիցան կմարզի նաև «Փյունիկ» ակումբը:

Նախկինում Ստոյկիցան եղել է Պանամայի հավաքականի, «Լիտեքս լովեչ», «Դինամո Բուքուրեշտի», «Նեշոնալ Բուքուրեշտի», «Ստյաուա Բուքուրեշտի», «Անկարագուչու» և «Շերիֆ Տիրասպոլ» ակումբների մարզիչը:

Հայաստանը հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 2-ին դրսում՝ Իսպանիայի հետ:

Շաբաթ օրը կհանդիպեն նաև Ուկրաինայի և 6-րդ խմբի առաջատար՝ Իսպանիայի թիմերը:

 
6-րդ խումբ Խաղ Հաղթ. Ոչ ոքի Պարտ. Խփած գնդակներ Բաց թողած գնդակներ Միավ.
Իսպանիա 2 2 0 0 5 0 6
Ուկրաինա 3 1 2 0 4 2 5
Հունաստան 3 1 0 2 2 4 3
Հայաստան 2 0 1 1 2 4 1
Հ. Իռլանդիա 2 0 1 1 0 3 1


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.