ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Մեծարանք Հայաստանին. երաժշտական համույթն արժանանում է միջազգային մրցանակի


«Շողակն» երաժշտական համույթն արժանացել է Անկախ երաժշտության ասոցիացիայի (ԱԵԱ) և Ձայնագրող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ՁԸԱԱ) սահմանած Ավանդական երաժշտության աշխարհի լավագույն ձայնագրության մրցանակին՝ իր «Հայաստան անթոլոգիա» կոմպակտ սկավառակի համար:

Հայկական համույթը հաղթող է համարվել մարտի 18-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում անցկացված մրցանակաբաշխությունում, որտեղ ԱԵԱ-ն մրցանակներ է շնորհել 38 կատեգորիաներում:

Սկավառակում ընդգրկված են 19 երգեր, որոնք ձայնագրել է Նյու Յորքի «Traditional Crossroads» ընկերությունը (www.traditionalcrossroads.com):

(Սեղմեք այստեղ՝ օգոստոսի 2, համույթին նվիրված հոդվածը կարդալու համար)

«Ես շատ հուզված եմ այս անսպասելի հաջողությամբ և շատ ցավում եմ, որ արտասահմանում մեր սկավառակը շատ հայտնի է, իսկ Հայաստանում այն նույնիսկ չի ներկայացվել», - ասաց խմբի մենակատար Հասմիկ Հարությունյանը:

«Traditional Crossroads» ընկերությունն արդեն չորրորդ անգամ է արժանանում ԱԵԱ-ի մրցանակներին, որը դիտվում է որպես Գրեմի մրցանակաբաշխություն ավելի փոքր ընկերությունների համար:

Անցյալ հուլիսին «Շողակնը» մասնակցել է Վաշինգտոնում Սմիթսոնյան հաստատության հովանավորությամբ անցկացված համաշխարհային փառատոնին: Համույթը (www.roadtoarmenia.com) նախատեսում է հաջորդ տարի հյուրախաղերով հանդես գալ ԱՄՆ-ում:


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.