ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Բրոնզե արձանը ժպիտ է առաջ բերում. ծաղրածուն՝ աշունը սրտում


Կրկեսային արվեստի մի քանի գործիչներ մարտի 15-ին ծաղիկներով այցելեցին Երևանի կրկեսի շենքի առջև տեղադրված Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ ծաղրածուին: Այդ օրը լրանում էր նրա ծննդյան 68-րդ տարեդարձը, սակայն նա հեռացավ հանդիսականից 37 տարեկանում:

«Նա այնպիսի անձնավորություն էր, որ լույս էր ճառագում, նա ուսուցիչ էր ոչ միայն ծաղրածուների, այլև բոլոր արվեստագետների ու մարդկանց համար», - ասում է ռուս դերասան, ռեժիսոր Վյաչեսլավ Պոլունինը:

«Շողակն» երաժշտական համույթԻր հետևում թողնելով ծանր վարագույրները, բազմերանգ լույսերով լուսավորված բեմ է դուրս գալիս մի ծաղրածու: Նրա շրթունքները ներկված են, իսկ ոտքերին լխլխկում են չապլինյան մեծ կոշիկները: Նրան դիմավորում է ծիծաղի տարափը: Հնարավոր է, որ Լեոնիդ Ենգիբարյանը՝ «աշունը սրտում» ծաղրածուն, հենց այդ պատճառով էր միշտ հետը կրում իր ծակ հովանոցը:

Նա դուրս էր գալիս բեմ և իր ճկուն շարժումներով ու տխուր աչքերով պատմում էր իր պատմությունը, որով, կարծես, կոչ էր անում հանդիսատեսին. «Մի՛ վնասեք միմյանց, մի՛ վիրավորեք միմյանց»: Նա ասում էր մարդկանց, որ այս կյանքում ամենակարևորն աստիճաններն են, և ոչ թե աստիճանավանդակը: Աստիճանները, որ սկզբից գնում են վեր, իսկ հետո՝ վար: Եվ մարդ չպետք է վիրավորի նաև այդ աստիճանները:

Երեխայի պես պարզ ու անմիջական, և միաժամանակ փիլիսոփայի նման բարդ ու հակասական, միմոս Լեոնիդ Ենգիբարյանը զվարճացնում և ծիծաղեցնում էր բոլորին: Սակայն ինքը միշտ մնում էր տխուր՝ իր մեծ և զարմանալիորեն պարզ ու թախծող աչքերով:

«Ես հաճախ եմ թաղծոտ լինում: Գուցե պատճառն այն է, որ իմ ամբողջ ուրախությունը տալիս եմ հանդիսականին, և ինձ մնում են միայն թախիծն ու մենությունը», - գրել է նա իր հիշողություններում:

«Լյոնյան ոչ միայն իր վրա էր վերցնում մարդկանց թախիծը, այլև, ինչպես ինձ էր թվում, կրում էր իր մեջ բոլոր ժամանակների ու մարդկանց վիշտը», - ասում է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նատալյա Կամբուրովան:

Ուրախ ու թաղծոտ ծաղրածուն կրկես եկավ 22 տարեկանում: Նա գրում է, որ փորձել է շատ մասնագիտություններ: Եղել է ըմբշամարտիկ և այդ ժամանակ է հասկացել, որ «մյուս այտը դեմ տալու» սկզբունքը սխալ է:

Եղել է նաև սցենարիստ:

«Ոչ մի սցենարիստ չէր ուզում աշխատել ինձ հետ: Այդ հանգամանքը ստիպեց, որ ինքս սցենարներ գրեմ, - գրում է նա, - Եվ դա ինձ դուր եկավ»: Նա ստեղծեց իր յուրահատուկ կրկեսը, որտեղ ինքը դերասան էր, բեմադրող ու սցենարիստ:

«Նրան շատ էին նմանակում, շատեր էին փորձում բեմադրել նրա գրած սցենարները, սակայն ոչ ոչ դրանց վրա չէր ծիծաղում», - ասում է պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը:

Նա ներկայացնում էր պարոդիաներ և պատմում էր փիլիսոփայական պատմություններ առանց խոսքի: Նա արժանացավ առաջին մրցանակին Պրահայում՝ Ծաղրածուների միջազգային մրցույթում:

«Սակայն Ենգիբարյանին կոչումները չէին հետաքրքրում, - ասում է Ենգիբարյանի հետ տարիներ շարունակ աշխատած ակրոբատ Ալբերտ Մինասյանը, - Միակ բանը, որ կարող էր ուրախացնել նրան, դա այն էր, որ մարդիկ հավանում էին նրա ներկայացումները և մի քիչ ավելի բարի էին դառնում դրանցից հետո»:

Ենգիբարյանի բարությունն անսահման էր, նա կարծում էր, որ բարությունը հաջողության հասնելու միակ ուղին է:

«Նրան բոլորն էլ շատ բարձր էին գնահատում, - ասում է Մինասյանը, - Հիշում եմ, մի անգամ ներկայացումից հետո Լյոնային խնդրեցին նորից բեմ դուրս գալ: Նա մի կերպ դուրս եկավ և տեսավ իր առջև խոնարհված Ժան Մարեին: Վերջինս հիացած էր նրա աներևակայելի տաղանդով, մտքի թռիչքով ու ճկունությամբ»:

Մեկ այլ կինոաստղ՝ Միլի Դելարը, մի առիթով ասել է, որ եթե Ենգիբարյանը գնար Փարիզ, բոլոր վարդերը նրա ոտքերի տակ կլինեին:

Նա չկարողացավ գնալ Փարիզ և արժանանալ այդ վարդերին: Նա ընդամենը 37 տարեկան էր, երբ քնեց՝ ժպիտը դեմքին, և չարթնացավ առավոտյան: Ոչ ոք չգիտի, թե ինչու: Միգուցե, հոգնել էր և ուզում էր հանգստանալ:

Աշխարհում շատ չեն ծաղրածուների արձանները: Իսկ Լյոնյան իր պատվանդի վրա կանգնած սրտաբուխ զրույցներ է ունենում մարդկանց հետ: Նա նորից պատմում է մարդկանց իր համր պատմությունները և հրաժեշտի խոսքեր է ասում նրանց: «Նա իմ մանկության կախարդական հեքիաթն էր, - ասում է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, - Ես վերականգնել եմ նրա կյանքը, ստեղծել եմ ոչ թե օբյեկտիվ Ենգիբարյանին, այլ նրա հոգին, բնավորությունը, պլաստիկան և նրա թախիծը: Ինքն իրեն գրկած տխուր ու թաղծոտ ծաղրածուի բրոնզե քանդակը, որը նայում է վարդին, արտահայտում է նրա ամբողջ մենությունը:

«Նա իմ հիշողության մեջ տպավորվել է հենց այս դիրքով, - ասում է արձանի հեղինակը, - Մի անգամ կրկեսում ես նստած տեղից նրան վարդ նետեցի: Ներկայացումից հետո տեսա նրան կուլիսների հետևում՝ վարդը կրծքին ամրացրած: Նա նայում էր այդ վարդին և լցնում էր հանդիսականի առաջ դատարկված իր հոգին այդ վարդի բույրով»:

Բրոնզե արձանն արդեն յոթ տարի է, կանգնած է Երևանի կրկեսի մոտ՝ վերակենդանացնելով սիրված ծաղրածուի հույզերը:

Տպավորությունն այնպիսին է, որ նա պարզելու է թևերը և թռչելու է երկինք: Նա անընդհատ ասում էր. «Ուզում եմ ճախրել թռչնի նման ու դառնալ աշնան տերև»:


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.