ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Մարզական տեսություն


Բռնցքամարտ

Երևանցի Արթուր Պետրոսյանը շարունակում է իր ելույթները երկրորդ կիսամիջին քաշային կարգում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Պետրոսյանը տարել է 10 հաղթանակ, կրել է 4 պարտություն և 1 մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

Այս ամսվա սկզբին Պետրոսյանը հասավ մի շատ տպավորիչ հաղթանակի: Երկրորդ ռաունդում հակառակորդի հարվածը նրան գետին տապալեց, սակայն չնայած դրան, Պետրոսյանը հաղթեց Ֆրանսիսկո Կորալեսին տեխնիկական նոկաուտով (9-2), երբ վերջին՝ 8-րդ, ռաունդի ավարտին մնացել էր ընդամենը 18 վայրկյան:

Ֆուտբոլ (Եվրո-2004)

Ըստ www.sport-express.ru ինտերնետային էջի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պաշտոնական նամակ է ստացել Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, որտեղ ասվում է, որ Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականը Հայաստան չի ժամանի, եթե Իրաքում պատերազմ սկսվի:

Իռլանդացիները պետք է հանդիպեն Հայաստանի ազգային հավաքականի հետ մարտի 29-ին՝ Եվրոպայի 2004 թ. առաջնության նախնական փուլի խաղում:

Հյուսիսային Իռլանդիան նամակ է ուղարկել էր նաև ՈՒԵՖԱ-ին, սակայն վերջինիս ղեկավարությունը պնդել է, որ իրաքյան դեպքերի պատճառով խաղեր չհետաձգվեն: Այս դեպքում հնարավոր է, որ Հայաստանի օգտին գրանցվի 3-0 հաշվով հաղթանակ՝ հակառակորդի խաղին չներկայանալու պատճառով:

Ֆուտբոլ (Հայաստանի բարձրագույն խումբ)

Մարտի 12-ին «Արարատը» վերադարձավ Ադլերից, որտեղ երկշաբաթյա մարզումներ էր անցկացնում:

«Արարատի» ղեկավարությունը շարունակում է պնդել, որ ՀՖՖ-ի ընդունած որոշումն ակումբի որակազրկման մասին անօրինական է:

«Արարատը» տեղեկացնում է, որ ՀՖՖ-ն ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերին, և որ ՀՖՖ-ի ու ակումբի միջև ոչ մի իրավական փաստաթուղթ չի ստորագրվել: Այդ պատճառով ՀՖՖ-ն ակումբը որակազրկելու իրավական հիմք չունի:

Չնայած արգելքին՝ «Արարատը» պատրաստվում է կազմակերպել իր սեփական մրցաշարը:

«Արարատը» նաև պատրաստվում է շարունակել իր մարզումները և ընկերական խաղեր անցկացնել արտասահմանում: Ակումբը նախատեսում է կազմակերպել գավաթի իր սեփական պրոֆեսիոնալ լիգան:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.