ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ես չեմ պատրաստվում ինձ պատերազմի զոհ հայտարարել, սակայն պետք է ասեմ, որ այն ամենն, ինչ կատարվում է Իրաքում, արդեն կողմնակի հոգեբանական վնաս է հասցնում ինձ:

Եթե դուք ուշադիր եք եղել անցյալ շաբաթվա սույն էջում ներկայացված աշխարհագրության դասին, ուրեմն գիտեք, որ Հայաստանն ավելի մոտ է Իրաքին, քան Սպիտակը տունն իր սեփական արտաքնոցին:

Եվ երեկ երեկոյան, երբ այստեղից ոչ շատ հեռու հրթիռները էին թռչում, ես մտա իմ կիբեռ-փոստարկղը, որտեղ ինձ սպասող ուղերձ կար՝ «Պահապան» մակագրությամբ (բառախաղ է, warden բառն ունի նաև «բանտապան» իմաստը):

Մենք բոլորս էլ անցյալ ունենք, չէ՞: Այն չէ, ինչ անցնում է ձեր մտքով, բայց իմը «պահապան» բառի հետ կապված տհաճ ասոցիացիաներ ունի:

Եթե կարճ ասեմ՝ ինչպես «հարկային ոստիկանություն» կամ «ճիճվի անալիզի արդյունքներ» արտահայտությունները: Էկրանին հայտնված քիչ բան կարող էր ինձ ավելի քիչ ուրախացնել, մինչ ես նավարկում էի Յահուով մոտավորապես այն տարածաշրջանում, որտեղ Ջորջ դաբլյուն (Բուշը) նավարկում էր իր սկադներով:

(Եվ, քանի դեռ այս թեմայի վրա ենք՝ վերջերս Հայաստանում իրականացվել է չափավոր հայտնի մի անձի սպանություն՝ մեկ միակ գնդակով և ինչպես ենթադրում են, 50000 դոլարով: Ի հակադրություն, Բուշի վարչակազմը 40 միլիոն դոլար ծախսեց անհամար հրթիռներ արձակելով մի շինության վրա, որտեղ, ինչպես իրենք էին «կարծում», հաճելի ժամանակ էր անցկացնում աշխարհի ամենատխրահռչակ և ճանաչելի մարդը, և այդուհանդերձ վրիպեց: Հետևություն՝ տվեք հային մի ատրճանակ և շահագրգռեք նրան, և շատ չանցած Սադդամ Հուսեյնն այլևս չի լինի այն հակամարտության առանցքը, որը ստիպում է ամերիկացիներին գետը լցնել ֆրանսիական գինին և արգելք դնել ֆրանսիական համբույրի վրա (վերջինս դեռ սպասվում է): Եվ բոլորն էլ ավելի էժան կպրծնեն:)

Ինչևէ՝ պահապան:

Պարզվում է, որ ես պահապան ունեմ: Երևի Հայաստանում ապրող բոլոր ամերիկացիներն էլ ունեն: Ուրախ եմ հայտնել, որ տվյալ դեպքում սույն բառն ավելի շուտ նշանակում է «հոգացող», «խնամող», այլ ոչ թե «բանտապան»: Պահապանն այն մարդն է, որը վերցնում է հեռախոսը կամ կապվում է ինտերնետով և բղավում է «վազի՛ր», երբ տագնապի գունակոդավորված վահանակը թույլ դեղնից հասնում է մուգ կարմրի, որը կարծես ասում է՝ հիմա չե՞ս զղջում, որ տեղափախվել ես այստեղ:

Ինձ թվում է, որ այս «պահապաններն» ԱՄՆ պետդեպարտամենտի մշակած ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է ինձ նմաններին դուրս հանել նման վայրերից, երբ խաղահրապարակի վատ տղաները սկսում են սպառնալ Ամերիկյան ապրելակերպին, անկախ նրանից, թե Ամերիկայից որքան հեռու դա կարող է լինել: (Իրականում, ոչ այնքան ինձ նմաններին, որքան ինձ այն նմաններին, որոնք «Լեքսուսի» կարգի ամերիկյան փողեր են աշխատում «Լադայի» կարգի հայկական դրամային տնտեսությունում:)

Իմ պահապանն ուզում էր տեղեկացնել ինձ, որ թեև դոկտոր Սթրեյնջլավի Երկրի ներքին ապահովության սպառնալիքի մակարդակը հասել է նարնջագույնի (ինչ էլ որ դա նշանակի), այստեղ՝ Սկադավանից 800 կիլոմետրի վրա, ամեն ինչ խաղաղ է:

Այս ուղերձի պատճառն «ինչ-որ կոնկրետ սպառնալիքներ չեն Հայաստանում բնակվող ամերիկացիների համար: Այն պարզապես կոչ է զգույշ լինել...»:

Եվ հենց այդ օրը՝ ուշ երեկոյան, երբ դուրս էի գալիս Երևանում բնակվող ամերիկացիների սիրած սրճարաններից մեկից՝ հայկական 3 դոլարանոց գինով լիքը փորով, աստիճաններով բարձրանալիս ես լրացուցիչ զգուշություն ցուցաբերեցի: Իմ պահապանը կարող էր հպարտանալ ինձնով:

Այդ օրն ավելի ուշ ես էլնամակ ստացա Հյուսիսային Ամերիկայում ապրող մի ընկերուհուց, որը հարցնում էր, արդյոք ես իմ պատուհանից լսում եմ այն, ինչ նա տեսնում է իր հեռուստացույցով՝ Մարտյան հրթիռները:

Ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ լսում իմ հակագազի դիմակի միջից: Սա այնպիսի մի պատասխան է, որ կարող ես քեզ թույլ տալ, երբ ապրում ես մի վայրում, որի մասին մարդիկ պատկերացում են կազմում, միայն երբ այն հայտնվում է պաշտպանության նախարարության քարտեզների վրա: Կամ էլ երբ լսում են, թե ինչպես են կամուֆլյաժավորված ու մազերի փոխարեն այտամորուս պահող տղաներն ասում. «Մեր հետախուզությունը հայտնել է մեզ...», երբ իրականում պիտի ասեին. «Անցյալը օրը լսեցի «ՍիԷնԷն»-ով...»: Արդյունքում՝ նման վայրերին վերագրվում է շահարկումների ենթակա էկզոտիկ բնութագիր, որին դրանք բոլորովին արժանի չեն:

Իրաքի դեպքերին առնչվող իմ ամենասիրած հիպեր-սարսափը հետևյալն է.

Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել մյուս շաբաթ Երևանում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղին: Հյուսիսային Իռլանդիան մի երկիր է, որտեղ գինետներ են պայթում, որտեղ փոստարկղերի մեջ սիրում են ռումբեր դնել, և ահա այդ երկրի մարզիկները վախենում են գալ Հայաստան, որովհետև այն չափազանց մոտ է այն երկրին, որը ռմբակոծվում է (հիմնականում) գերճշգրիտ զենքերով:

Ամերիկացի իմ ընկերներից մեկն ասաց ինձ, որ իրենց կազմակերպությունը հետաձգել է մայիսին Հայաստան այցելելու ծրագրերը: Այ սա ես, իսկապես, չեմ հասկանում:

Մանավանդ, որ ես ասացի, որ կլինեմ իրենց պահապանը:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.