ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Բողոքի ճամբար. բողոքավորները «վրան են խփել» ԿԸՀ-ի հարևանությամբ


Երբ նախագահական թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները հանրահավաքներ կազմակերպեցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի վերընտրության, նրանց առաջնորդները կոչ արեցին ընդդիմությանը որպես բողոքի նշան «վրանների քաղաք» խփել Երևանում:

Ոմանք հետևեցին այդ կոչին, քանի որ արդեն երկուշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շրջակայքում կարելի էր տեսնել վրանների խմբեր:

Դրոշներով ու պաստառներով՝ հանրապետության տարբեր մարզերի բնակիչները միախմբվել էին երկու ճամբարներում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աջ ու ձախ ափերում՝ փշալարերի դիմաց:

Հրազդանից, Գավառից, Աբովյանից, Կոտայքից, Աշտարակից, Երևանից, Գյումրիից, Արարատից, Էջմիածնից, Մարտունուց եկած մարդիկ գիշեր-ցերեկ հերթապահում էին, քանի որ գարնանային առաջին օրերը մի փոքր ավելի մեղմ էին նման միջոցառման համար, քան դրանց նախորդած ձմռան ցրտերը:

Ժամանակ առ ժամանակ «Դեմիրճյան՝ նախագահ», «Քոչարյան, հեռացի՛ր» և այլ արտահայտություններ վանկարկելուց հետո, մասնակիցները զրուցում էին միմյանց հետ: Կիսում էին իրենց հոգսերը, երեկոյան խարույկ էին վառում, և ուտում կողքի շենքերի և այլ թաղամասերի բնակիչների բերած ուտելիքը:

Երեք երեխայի մայր Հասմիկ Նահապետյանը գրեթե բղավում էր՝ պատմելով արտագաղթի հսկայական չափերի, հայրենիքը լքած իր երեխաների, մենակության և արդարության մասին:

«Մենք տեղակայվել ենք այստեղ, որպեսզի ԿԸՀ-ն սթափվի, բացի քվեատուփերն ու արդար հաշվարկ կատարի, - ասում է Վիկա Կարապետյանը, - Մեզ հետ է ժողովուրդը: Մինչև արդարություն չլինի, մենք մեր ակցիան չեն դադարեցնի»:

Մյուսները նույնպես խոստանում էին շարունակել մինչև վերջ:

Սակայն «վրանների քաղաքի» համար ամեն ինչ վերջացավ սկսվելուց երեք օր հետո: Հինգշաբթի օրվա դրությամբ, բողոքավորները վերադարձել էին իրենց տները՝ ոմանք խոստանալով ակցիա կազմակերպել Սահմանադրական դատարանի մոտ, երբ Ստեփան Դեմիրճյանը պաշտոնապես ներկայացնի իր հայցը՝ բողոքելով ընտրություններն իրենից գողանալու դեմ:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.