ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Սպորտ. հայազգի թենիսիստների հաջողություններն ու անհաջողությունները


ՊԹԱ մրցաշարի հերթական շաբաթը հայազգի թենիսիստներին բերեց ինչպես հաջողություններ, այնպես էլ անհաջողություններ:

Ամերիկահայ Անդրե Ագասին Միջազգային սերիայի «Ֆրանքլին Թեմփլթոն» մրցաշարի առաջին փուլում պարտվեց շվեդ Թոմաս Էնկվիստին՝ 7-6 (6), 4-6, 1-6:

Ագասին, որն այս տարի տարել էր 12 հաղթանակ և ոչ մ ի պարտություն չէր կրել, իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդիպել էր Էնկվիստի հետ 8 անգամ և միշտ հաղթել էր նրան: Այս անգամ համար 1 թենիսիստը զիջեց համար 100 թենիսիստին:

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը ցանված է 3-րդ համարի տակ, շարունակում է իր ելույթները ՊԹԱ մրցաշարում:

Խաղալով կոշտ ծածկույթի վրա Սքոթսդեյլում (Արիզոնայի նահանգ)՝ նա առաջին փուլում հաղթեց իր համերկրացի Ագուստին Կալյերիին (15-րդ տեղ)՝ 7-6, 6-3, և հաջորդ փուլում մրցելու է մեկ այլ արգենտինացու՝ Ֆրանկո Սկուիլարիի հետ (74-րդ տեղ):

Երևանցի Սարգիս Սարգսյանը Ֆլորիդա նահանգի Դելրեյ Բիչի մրցաշարի առաջին փուլում հաղթանակ տարավ 2-րդ համարի տակ ցանված արգենտինացի Գիլյերմո Կորիայի նկատմամբ՝ 7-5, 6-2:

Երկրորդ փուլում Սարգսյանը խաղալու է Վլադիմիր Վոլչկովի հետ Բելառուսից (57-րդ տեղ):


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.