ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




à±õÙ ¿ å³ïϳÝáõÙ »Ã»ñÁ. §Áݹ¹ÇÙáõÃ۳ݦ íñ³ ¹ñí³Í »ññáñ¹ ³ñ·»ÉùÁ ùÝݳ¹³ïáõÃÛáõÝ ¿ ³é³ç µ»ñáõÙ


гÝÓݳÅáÕáíÇ ³Ý¹³ÙÝ»ñÁ ϳ۳óÝáõÙ »Ý Çñ»Ýó áñáßáõÙÁ ¢ ³é³ç »Ý µ»ñáõÙ ÙÇç³½·³ÛÇÝ Ï³½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ íñ¹áíÙáõÝùÁ г۳ëï³ÝáõÙ ËáëùÇ ³½³ïáõÃÛ³Ý Ï³å³ÏóáõÃÛ³Ùµ:

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցյալ շաբաթ ընդունած որոշումն արժանացավ խոսքի ազատության ջատագովների և միջազգային կազմակերպություն-
ների սուր քննադատությանը, որոնց կարծիքով նման քայլերը չեն նպաստում ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում:

Վերջին 15 ամսվա ընթացքում երրորդ անգամ հանձնաժողովը մերժեց հեռարձակման արտոնագիր տալ «Ա1+» և «Նոյան տապան» ընկերություններին: Այս երկու ընկերություններն էլ գործել են 1997 թվականից և համարվել են «ընդդիմադիր» կայաններ, այն առումով, որ նրանց հաղորդագրություններում երբեմն քննադատություն է հնչ»É կառավարության հասցեին: 2001 թվականի աշնանը փակվում է «Նոյան տապանը» (ինչպես պնդում են, կառավարության ճնշման տակ): 2002 թվականի ապրիլին «Ա1+»-ը զրկվում է իր արտոնագրից:

«Ա1+»-ը շատերի կողմից համարվում է «հակաքոչարյանական»: Հանձնաժողովի անդամները նշանակվում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, և երբ «Ա1+»-ը զրկվեց եթերից, շատերը դա համարեցին այս տարվա փետրվարին կայացած նախագահական ընտրություններից առաջ մամուլի վրա վերահսկողություն սահմանելու Քոչարյանի առաջին քայլը:

Հանձնաժողովի առաջին որոշումն առաջ բերեց զանգվածային ցույցեր և դրդեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանին դիմել դատարան: ¶ործը լսվել է առաջին ատյանի դատարանում, հետո երկու անգամ բողոքարկվել է և վերջնական վճիռ է կայացվել հօգուտ հանձնաժողովի որոշման: Դրանից հետո Մովսիսյանը հայցով դիմել է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան, որտեղ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները կարող են բողոքարկել իրենց երկրում կայացված վճիռները: ¶ործն այժմ գտնվում է դատարանի վարույթում:

Քաղաքական բանավեճի երկու կողմերն էլ համամիտ էին, որ «Ա1+»-ը կայացած լրատվության աղբյուր է, սակայն հանձնաժողովի որոշմամբ եթերարձակման արտոնագիրը շնորհվեց «Շարմ» ընկերությանը, որը գովազդային և զվարճալի ծրագրերի գործակալություն էր՝ առանց լրագրողների անձնակազմի կամ լրատվական փորձի: Հետագայում «Շարմը» վաճառեց իր արտոնագիրը մի պատգամավորի:

Անցած ամիսների ընթացքում հասարակայնության բողոքները հանդարտվել են, նվազել է անգամ իշխանավորների դեմ պայքարելու Մովսիսյանի վճռականությունը: Նա այդ որոշումն անվանում է «անձնական վրեժխնդրություն»:

«Դատարան դիմելն անիմաստ է, - ասաց նա: - Դատավորները «լակեյի» կարգավիճակում են, և ես համարում եմ, որ Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի երրորդ իշխանություն: Քանի դեռ երկրում այս ղեկավարն է և ազգային հանձնաժողովի տվյալ կազմը, «Ա1+»-ը չի ստանա կապուղի»:

Մովսիսյանն ասում է, որ պատրաստվում է միջազգային փորձագետներ հրավիրել արտոնագրման գործընթացի հետ ծանոթանալու համար:

Սակայն նման հրավերի կարիք, կարծես, չի լինի: Արձագանքն անցյալ շաբաթ օրվա որոշմանը արագ և դատապարտող էր:
гÝÓݳÅáÕáíÇ Ý³Ë³·³Ñ ¶ñÇ·áñ ²Ù³ÉÛ³ÝÁ ùí»³ñÏáõÙ ¿:

Չորեքշաբթի օրը Ստրասբուրգում տեղակայված իր գրասենյակից հանձնաժողովի որոշման կապակցությամբ իր «հիասթափությունն ու մտահոգությունը» հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

¶լխավոր քարտուղարն ասաց, որ Հայաստանը չի կարող «շարունակել ինտեգրացվել Եվրոպային», քանի դեռ երկրի ղեկավարությունը «բազմակարծության հանդեպ բավարար հարգանք չունի»:

Վիենայից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մամուլի ազատության գծով պատասխանատու Ֆրայմուտ Դյուվեն հայտարարել է, որ հանձնաժողովի որոշումը ցույց է տալիս, որ «խոսքի ազատությունը Հայաստանում շարունակվում է սահմանափակվել»:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ¶րիգոր Ամալյանը հիմնավորեց ընդունված որոշումը նրանով, որ «Ա1+»-ի և «Նոյան տապանի» հայտերը չեն բավարարել չորս չափանիշներից մեկը և մերժվել են «անբավարար տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների պատճառով»:

Խոսելով միջազգային դիտորդների կարծիքների մասին՝ Ամալյանն ասաց, որ եթե այդ կազմակերպություններն «այդքան մտահոգված են, ապա պետք է օգնեն (հեռուստաընկերություններին) հասնելու համապատասխան ֆինանսական և տեխնիկական մակարդակի»:

Սակայն Շվիմերի և պատգամավորների հայտարարություններից հետո Ամալյանը, կարծես, մեղմացրել է իր դիրքորոշումն այս հարցում:

«Եթե համարում են, որ հանձնաժողովը ճիշտ չէ, թող Ազգային ժողովը հանդես գա նախաձեռնությամբ՝ այս երկու հեռուստաընկերություններին կապուղի հատկացնել առանց մրցույթի, օրենքով», - ասել է Ամալյանը:

Երկրի ներսում արձագանքը նույնպես կոշտ էր:

Խորհրդարանի վերընտրված փոխնախագահ և Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը շեշտեց «Ա1+»-ի մասնագիտական գերազանցությունը և քննադատության ենթարկեց հանձնաժողովի գործունեությունը:

«Հանձնաժողովը չի կարողանա բացատրություն տալ, թե ինչու է «Ա1+»-ը զրկվել եթերից, - ասաց Թորոսյանը: - Սա բարոյական ճնշման դեպք է: Հասարակայնությունը դժգոհ է որոշումից, և եթե իշխանավորների մեծ մասը դժգոհ է այս որոշումից, ապա ես կարծում եմ, որ հանձնաժողովը պետք է մտածի, թե ում համար է այն աշխատում, եթե ոչ հասարակության»:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.