ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




޳ѳñÏáõÙÝ»ñ, û± Çñ³Ï³Ý ³é³çÁÝóó. Ù³ÙáõÉÇ Ñ»ï³ùñùñáõÃÛáõÝÁ µ³Ý³í»× ¿ ëÏëáõ٠ѳÛ-Ãáõñù³Ï³Ý ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ Ù³ëÇÝ.



ì»ñÉáõͳµ³Ý êáõñ»Ý ´³Õ¹³ë³ñÛ³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ ë³ÑÙ³ÝÝ»ñÇ µ³óáõÙÁ Ïѳݷ»óÝÇ ³ß˳ñѳù³Õ³ù³Ï³Ý ½·³ÉÇ ÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñÇ:

Անցյալ շաբաթ Հայաստանի և Թուրքիայի Ա¶ նախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը ավելի ակտիվացրեց երկու երկրների հարաբերություններին վերաբերող մամուլի քննարկումներն ու շահարկումները:

Մադրիդում կայացած հանդիպումից հետո Հայաստանի Ա¶ նախարար Վարդան Օսկանյանը և նրա գործընկեր Աբդուլա ¶յուլը հայտնեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց պատրաստակամությունը: Սակայն այն, ինչ նախատեսված էր որպես քաղաքական հռետորութjուն, մամուլում տարածվելուց հետո վերածվեց լուրի:

Անցյալ շաբաթվա ընթացքում, օրինակ, երևանյան թերթերում հայտնվեցին ԱԺ մի պատգամավորի և Հայաստանի ազգային անվտանգության կուսակցության առաջնորդի հարցազրույցները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին մեկնաբանություններով:

«Պետք չէ լինել տնտեսագետ կամ շատ խելացի, որպեսզի հասկանալ, որ հայ-թուրքական սահմանի բացումը էականորեն կբարելավի մեր տնտեսական պայմանները: Վերջ ի վերջո ժամանակն է վերջ տալ բղավելուն, թե մեզ կոտորել են: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները ապրեն զոհի սինդրոմով», - ասաց պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակ» թերթին:

Սակայն ՀԱԱ կուսակցության անդամ ¶առնիկ Իսագուլյանը համարում է, որ եթե սահմանը բացվի, ապա «... թուրքական էժան ապրանքները կհեղեղեն երկիրը, և Հայաստանի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը չեն դիմանա մրցակցությանը»:

«Դրանից օգուտ կքաղի միայն գործարարների մի փոքր խումբ՝ մարդիկ, որոնք տնտեսական մենաշնորհ ունեն և կոչվում են օլիգարխներ: Չի կարելի բացառել, որ սահմանի բացման նպատակահարմարության մասին մամուլում հրապարակված նյութերը կապված են այդ խմբի ազդեցության հետ»:

Հայ դիվանագետներն ասում են, որ հայ-թուրքական հարաբերություններում նշմարվող կամրջի մասին ասեկոսեները խիստ չափազանցված են»:

Օսկանյանն ասել է, որ սահմանի բացումը չի համապատասխանում Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպման տառին:

Նա ասել է, որ երկու կողմերն էլ հարաբերությունները բարելավելու ցանկություն են հայտնել և համաձայնել են սկսել փոքր քայլերից:

Շահարկումներին լրացուցիչ լիցք հաղորդեց ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանի («Օրինաց երկիր» կուսակցություն) հայտարարությունը: Խոսնակը կարևորեց Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների միջև հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը: Այդ առաջարկը գնահատվեց որպես լուրջ տարաձայնություն կառավարական կոալիցիայի ներսում, քանի որ Բաղդասարյանի հայտարարությունը դրական արձագանքի չարժանացավ կոալիցիայի որոշ մասնակիցների կողմից:

Սակայն քանի որ նկատված տարաձայնությունը հայտնվեց ուշադրության կենտրոնում, պատգամավորները հանդես եկան կոալիցիայի ներսում ծագած խնդիրների մասին լուրերի հերքմամբ:

ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը («Դաշնակցություն» կուսակցություն) մեղադրում է ԶԼՄ-ներին իրականության խեղաթյուրման և ԱԺ-ում տիրող տրամադրության վերաբերյալ անհիմն ու ժամանակավրեպ եզրակացություններ անելու մեջ:

«Լրագրողները չափազանցում են ինֆորմացիան, - ասում է նա, - միգուցե նյութի պակասի պատճառով, քանի որ հիմա ամառ է, և նրանք պատրաստ են սենսացիա ստեղծել ոչնչից»: Հովհաննիսյանն ասում է, որ այն, ինչը լրագրողները խնդիր են անվանում կոալիցիայի կողմերի միջև, սովորական գործընթաց է, երբ բանավեճերի միջոցով հասնում են համաձայնության:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանը բացելուն, Հովհաննիսյանի կարծիքով դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար:

«Սահմանի բացումը Հայաստանի համար շահավետ կարող է լինել միայն տարանցիկ շարժման դեպքում, երբ բացվեն նաև Ադրբեջանի և Աբխազիայի երկաթուղիները: Հակառակ դեպքում Հայաստանը կվերածվի Արևելյան Թուրքիայի (որը, ըստ էության, Հայաստանի արևմտյան մասն է) շուկայի կցորդի»:

«Բազում տարիների ընթացքում տարածքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Թուրքիայի ջանքերը, չնայած ներդրումներին, որևէ արդյունք չեն տվել: Այս առումով, սահմանի բացումն ավելի շահավետ կլինի Թուրքիայի, քան Հայաստանի համար»:

Հովհաննիսյանը պնդում է, որ սահմանի բացումը որպես Հայաստանին շնորհ ներկայացնելու Թուրքիայի փորձերը չեն համապատասխանում իրականությանը:
ì³Ñ³Ý ÐáíѳÝÝÇëÛ³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ µ³ó ë³ÑÙ³ÝÝ»ñÇó ÂáõñùÇ³Ý ³í»ÉÇ ß³ï Ïß³ÑÇ, ù³Ý г۳ëï³ÝÁ:

«Թուրքիան իր ատլանտյան գործընկերների ճնշման տակ է, որոնց համար ավելի ու ավելի դժվար է դառնում եվրոպական կառույցներում և ԱՄՆ-ի կոնգրեսում արդարեցնել Թուրքիայի քաղաքականությունը, - ասում է Հովհաննիսյանը: - Առաջ Թուրքիան պետք էր որպես դաշնակից, սակայն նրա դերն այժմ նվազում է, և Արևմուտքի համար դժվար է դառնում անտեսել նրա պատմական հանցագործությունները և հակաժողովրդավարական վարչակարգը: Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակումը չի նպաստում ժողովրդավարական երկրի նրա կերպարին: Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը, որպեսզի գրավիչ դառնա Արևմուտքի իր գործընկերների համար»:

Անկախ նրանից, չափազանցված է արդյոք մամուլում, թե բանավեճերի առարկա է խորհրդարանում, այս խնդրի լուծումը նույնքան բարդ և խճճված է, որքան ինքը խնդիրը: Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի 1915 թվականի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր քարոզարշավը, մինչդեռ Հայաստանի համար ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության գերակայություններից է:

Հայաստանի նախկին Ա¶ նախարար, (ոչ պաշտոնական) հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանն այն կարծիքին է, որ հանձնաժողովը նպաստում է Թուրքիայի հետ կապերի զարգացմանը և հայերի ու թուրքերի միջև ըմբռնման բարելավմանը:

Հանձնաժողովը հիմնադրվել է 2001 թվին օտարերկրյա դիվանագիտական հաստատությունների աջակցությամբ: Այն խիստ քննադատության է ենթարկվել ԶԼՄ-ների կողմից, որոնք հայտարարում էին, որ հանձնաժողովը հակահայկական կողմնորոշում ունի:

Արզումանյանի համար նման մեղադրանքներն անհիմն են: Չնայած հանձնաժողովի գործունեությանը պաշտոնական որևէ արձագանքի բացակայությանը, նրա անդամները հավաքվում են տարին մի քանի անգամ՝ նախաձեռնելով հանդիպումներ հայ և թուրք գործարարների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների միջև:

«Հանձնաժողովի գործունեությունը պետք է գնահատվի նրա արդյունքներով, այլ ոչ թե նրա անվանումով, - ասում է Արզումանյանը: - Անցյալ տարի մենք դիմեցինք Նյու Յորքում տեղակայված Անցումային արդարադատության միջազգային կենտրոնին (ԱԱՄԿ)՝ խնդրելով պարզել, արդյոք Ցեղասպանության ճանաչման և կանխման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան կարող է կիրառվել Հայաստանի ցեղասպանության դեպքում»:

Արզումանյանն ասում է, որ սա առաջին անգամ էր, որ հայերը և թուրքերը միասին դիմեցին միջազգային հաստատությանը ցեղասպանությանը վերաբերող հարցով: ԱԱՄԿ-ը հրապարակեց մի զեկույց այն մասին, որ 1915 թվի Օսմանյան Թուրքիայում կատարված իրադարձությունները, համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի, համարվում են ցեղասպանություն: Արզումանյանն ասում է, որ չնայած դա չանդրադարձավ ներկա իրավիճակի վրա, դա մի հիանալի նվաճում էր և ևս մեկ քայլ դեպի ճանաչում:

Արևելագետ Սուրեն Բաղդասարյանն ասաց, որ չնայած ցեղասպանությունը հայերի համար կարևոր հարց է, Թուրքիան պատրաստ չէ փաստացիորեն ընդունել իր պատմական հանցանքը:

«Մենք չպետք է մոռանանք, որ չնայած հայկական սփյուռքի ցեղասպանության ճանաչմանն ուղղված երկարամյա ջանքերին, այն Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ է ընգրկվել միայն 1998 թվին, - ասում է Բաղդասարյանը: - Ցեղասպանության ճանաչումը կստիպի Թուրքիային վերանայել իր ամբողջ պատմությունը, և այն կկորցնի իր դերը տարածաշրջանում»:

Բաղդասարյանի հավաստմամբ ոչ հասարակական կազմակերպությունների ջանքերը, ոչ էլ երկրների դիվանագետների հազվադեպ հանդիպումները դրական արդյունք չեն ունենա: Նա ասում է, որ սահմանի բացումը միգուցե դրական ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության վրա, սակայն թերահավատ է, որ հայերը հոգեբանորեն պատրաստ են բաց սահման ունենալ իրենց պատմական դահճի հետ:

«Սահմանի բացումը կփոխի ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը, - ասում է նա: - Ոչ միայն Հայաստանը, այլ նաև մյուս երկրները պետք է պատրաստ լինեն դրան: Բացի այդ, սահմանը բացելուց հետո պետք է երաշխավորվի Հայաստանի անվտանգությունը»:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.