ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




Մարզամշակութային հավաք. Համահայկական երիտասարդական հիմնադրամի ճամբարը Դիլիջանում


´³ñÓñ³óÝáõÙ »Ý гٳѳÛϳϳÝÇ ¹ñáßÁ:

Երկուշաբթի օրվանից շուրջ 550 երիտասարդներ Հայաստանից և ëփյուռքից կհավաքվեն Դիլիջանում մասնակցելու Երկրորդ համահայկական երիտասարդական հավաքին:

Ութ օրերի ընթացքում 18-30 տարեկան երիտասարդները բաժանվելով երեք խմբերի (և հագնելով կարմիր, կապույտ áõ նարնջագույն շապիկներ) կմասնակցեն մարզական և ինտելեկտուալ մրցույթների:

«Բազե» երիտասարդական հավաքի կազմակերպիչը Համահայկական երիտասարդական հիմնադրամն է (ՀԵՀ): Վերջին 5 տարիների ընթացքում ՀԵՀ-ը ֆինանսավորել է ծրագրեր, որոնք կոչված են եղել կապեր հաստատել տարբեր բուհերի ուսանողների միջև:

«Այս հավաքն առաջին հերթին երիտասարդությանը տալիս է հայրենասիրական դաստիարակություն և համախմբում նրանց պետության շուրջը, - ասում է ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանը, - և միայն վերջում կարելի է ասել, որ սա նաև հանգիստ և լավ ժամանց է»:

Այս տարվա «բազեների» ճամբարին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի պետական և մի քանի ոչ պետական բուհերի տասնհինգական ուսանողներ:

Անցյալ տարվա «բազեների» հավաքն արժանացավ բարձր գնահատականի, քանի որ այն երիտասարդների միջև հաստատեց կապեր, որոնք պահպանվում են առ այսօր:

Պողոսյանի հավաստմամբ հավաքը չունի քաղաքական ուղղվածություն (թեև անցյալ տարվա հավաքի մասնակիցներն ակտիվորեն մասնակցում էին անցյալ գարնանը կայացած Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրարշավին):

Հավաքի ութ օրերի ամբողջ ծրագրի արժեքը կկազմի մոտ 114000 դոլար, որից 74000 դոլարը (42 միլիոն դրամ) տրամադրվելու է պետական բյուջեից:

Անցյալ տարի հավաքին մասնակցած թիմերը պետք է առնվազն 70 տոկոսով փոխեն իրենց կազմը: Բացի այդ, 15 հոգանոց թիմում պետք է առնվազն հինգ աղջիկ լինի:
²ÝóÛ³É ï³ñí³ Ñ³í³ùÇÝ ¸ÇÉÇç³ÝáõÙ ¿ÇÝ Ñ³í³ùí»É áõë³ÝáÕÝ»ñ ³ÙµáÕç г۳ëï³ÝÇó:.

Սփյուռքը հավաքին ներկայացված է Ֆրանսիայից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից և Ռուսաստանից ժամանած թիմերով, ինչպես նաև ամերիկա-կանադական մեկ համատեղ թիմով: Ըստ ՀԵՀ-ի գործադիր տնօրենի, սփյուռքի երիտասարդները պետք է վճարեն «միայն Հայաստան հասնելու ճանապարհածախսը»:

Պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Էդգար Փայտյանը մասնակցել է հավաքին նաև անցյալ տարի: «Ճամբարում օրերը չափազանց ակտիվ են անցնում, - ասում է նա, - ֆուտբոլ էինք խաղում, հետո լոգանք էինք ընդունում ու վազում շախմատ խաղալու»:

Այս տարի առանձնակի ուշադրություն է դարձվելու հայկական թեմաներով ինտելեկտուալ խաղերին:

Ուսանողները նաև հնարավորություն կունենան շփվելու Հայաստանի քաղաքական և մշակութային գործիչների հետ: Ակնկալվում է, որ նախորդ տարվա նման ճամբար կայցելեն նախագահ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Անցյալ տարվա հավաքից հետո երիտասարդները ակտիվ կապեր էին պահպանում միմյանց հետ, - ասում է Պողոսյանը: - Ոմանք հիմնել են հասարակական կազմակերպություններ և այժմ միջոցառումների ընդհանուր ծրագրեր են կազմում և ներկայացնում մեզ: Հիմնադրամը, լինելով դրամաշնորհային կառույց, փորձում է հնարավորինս աջակցել նրանց»:

Բազեականների հավաքում միայն մարզական, ինտելեկտուալ և հայրենասիրական ոգին չէ, որ ծաղկում է ապրում: Անցած տարին արձանագրել է նաև երեք ամուսնություն, որոնք «բռնկվել» են անցյալ տարվա ճամբարի կայծերից:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.