ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




²ÝïÇåỽdz. ÷áÕáóÇ éÇÃÙÁ ËɳóÝáõÙ ¿ ѳí»ñųϳÝÁ ųٳݳϳÏÇó åá»ïÇ ëï»Õͳ·áñÍáõÃÛáõÝÝ»ñáõÙ


ÄáÕáíñ¹³Ï³Ý µ³Ý³ëï»ÕÍ. Þ»ÏáÛ³ÝÁ Ù³ñï³Ññ³í»ñ ¿ Ý»ïáõÙ å³ÛٳݳϳÝáõÃÛáõÝÝ»ñÇÝ ÷áÕáóÇ Çñ á×áí:

Մինչ ստեղծագործական արտահայտման ազատությունը Հայաստանում իր առաջին քայլերն է անում դեպի հասունություն, փիլիսոփայական բախումներ են լինում ավանդապահների և նրանց միջև, ովքեր մտադրվել են քանդելու արգելապատնեշները:

Բախումը ծանոթի (և հետևաբար ընդունվածի) և անսովոր անսպասելիի միջև իր արտահայտությունն է գտնում արվեստում և գրականությունում. որոշ գրախանութներ դադարեցրել են հայ ժամանակակից մի վեպի վաճառքը, որովհետև այն համարվել է չափազանց բացահայտ:

Պոեզիայի աշխարհում ավանդույթներին մարտահրավեր է նետում Արմեն Շեկոյանը:

Շեկոյանը միակ բանաստեղծն է, որի բանաստեղծությունները տպագրելու համար իրենց էջերը չեն խնայում Հայաստանի օրաթերթերը (նախկինում «Առավոտ», այժմ «Հայկական ժամանակ»)։

Հուլիսի սկզբին լույս է տեսել օրաթերթերում տպագրված նրա բանաստեղծությունների 2-րդ գիրքը` «Երևան հյուրանոցը»։

Եվ եթե նա անսպասելի լսարան է ձեռք բերում օրաթերթերի միջոցով, նա նաև անսպասելի քննադատության է արժանանում գրական շրջանակներում, որոնք նրա գրելաոճը գրականություն չեն համարում:

Հայ մտավորական շրջանակները գործել են իրենց սեփական տիեզերքում, որտեղ գոյության իրավունք են ունեցել միայն գաղափարական ուղղվածության կամ համակերպված բարոյախոսության հավերժական թեմաները: Այստեղ «գրականությունը» պիտի հագեցած լինի հայտնագործված պատկերներով, ձգտի էսթետիկական կատարելության, փնտրի նոր ձևեր ու գրված լինի գրական շրջանակներում ընդունված լեզվով։

Սա մի տիեզերք է, որտեղ էվոլյուցիան տեղ չունի, և պոեզիայի պարագայում ամեն ինչ ավարտվում է նրանով, որ նոր ստեղծագործությունները կարդում են միայն մյուս բանաստեղծները:

Թերթերի շնորհիվ Շեկոյանը դարձել է բացառություն, և այսօր նրան կարդում են հասարակության ամենատարբեր խավերը՝ և՛ գրականության սիրահարները, և՛ մարդիկ, ովքեր դպրոցից հետո բանաստեղծություն չեն կարդացել:

Շեկոյանը չի փնտրում նոր ձևեր, քանի որ բոլոր ձևերը սպառված են, և չի շոշափում հավերժական թեմաներ, քանի որ հավերժությունները նույնպես սպառվող են։

Սակայն նա իր անձնական վերաբերմունքն է դնում ժամանակակակից, արտանձնական խնդիրների և պայմանականությունների մեջ:

«Ես ոչ դաշնակ եմ, ոչ էլ ռևանշիստ, ոչ դեմոկրատ եմ, ոչ էլ ֆաշիստ, բայց մեր էս ընթացքը մեզ էլ է հուզում, զի մարդավարի ապրել ենք ուզում», - գրում է նա:

¶րում է՝ բարձր լեզվին խառնելով խոսակցական, փողոցի լեզուն.

Դեռ խոսում եմ խոհեմաբար

Ձեր ժարգոնով ու ձեր սրտից։

Նրա գրական հնարքը` Åարգոնի ու գրականի, նույնիսկ երբեմն գրաբարի խառնուրդը, հայաստանյան կյանքի անորոշությանն ու անարդարությանը հեգնանք է հաղորդում (բարոյախոսությունը, որ բնորոշ է հայ գրականությանը, խորթ է նրան).

«... ուր Մուկ Վալոդը օպեր դարձավ, Արջ Վալոդը մուրացկան, հարթաթաթն է մարդ դառել ու ԱԺ դեպուտատ, ունի հարուստ ախպար կնիկ ու սոտովի ու մանդատ...»

«Մենք չենք եկել մզզալու մատնությունից մեր եղբոր...»

«... արցունքներս դեռ չռռում են իրենք իրենց սամատյոկ...»

«... գոհանում եմ իմ հեղհեղուկ ճշտով...»

(Բարձր «հեղհեղուկ» և ցածր «ճշտով» բառերը տարբեր խավերի բառապաշարից են, և միայն Շեկոյանն է դրանք իրար կողքի դնում)։

Դարեր շարունակ բանաստեղծներն արժանացել են մեծարանքի և իրենք էլ խրախուսել են դա: Հայ բանաստեղծ Պարույր Սևակը նույնիսկ մի բանաստեղծության մեջ բանաստեղծին, այսինքն իրեն, համարում է «Աստծո քարտուղար»: Եթե արևմտյան երկրներում այս մեծարանքը նվազել է, Հայաստանում բանաստեղծները շարունակում են իրենց Ընտրյալների թվին դասել:

Հայերը վերաբերվում են իրենց բանաստեղծներին որպես աստծո ընտրյալների, ինչին բանաստեղծները և ինքնասիրահարված դիլետանտներն արձագանքել են աստվածային ռիթմերով և տարաշխարհիկ թեմաներով ու լեզվով:

Բայց լավ գիտի Շեկոյանը, որ բոլոր մարդիկ հավասար են, և ինքը հավերժի հետ գործ չունի: Նրա վերաբերմունքը նույնն է, անկախ նրանից, թե ում մասին է գրում՝ փողոցային պոռնիկների, ֆուտբոլի թե քաղաքական ընտրությունների: Եվ այդ բոլորի նկատմամբ նրա վերաբերմունքը հեգնական է:
Þ»ÏáÛ³ÝÁ Ññ³ï³ñ³Ï»É ¿ Çñ §ºñ¢³Ý ÑÛáõñ³Ýáó¦ ·ÇñùÁ ݳ˳å»ë µ³Ý³ëï»ÕÍáõÃÛáõÝÝ»ñÁ ûñûñáõÙ ïå³·ñ»Éáõó Ñ»ïá:

Ամփոփելով Հայաստանի վերջին 10 տարիների պատմությունը՝ նա գրում է.

...Խառոշիներ, որ մտել են Պառլամենտ... Մնացյալը պահանջում է ռեգլամենտ։

Մնացյալը շարված մայթին մոտակա` գործի մեջ է ու կոչվում է պուտանկա։

Մնացյալը` ում վաղուց են կոչում մենթ, նույն այդ մայթին կատարում է մենեջմենթ...

Շեկոյանի սիրած հնարքÁ դասական բանաստեղծությունների տեքստերը ժամանակակից պարոդիաների վերածելն է։ Օրինակ, նախորդ գրքում յոթեի հայտնի «Վարդը» բանաստեղծությանը Շեկոյանը մեր ժամանակի շունչն է հաղորդում.

Փոքրիկ տղան «Շիսսոտ» տեսավ, Տեսավ «Շիսսոտ» մայլի միջին...

Տղան ասաց՝ քեզ կքշեմ, Այ սև «Շիսսոտ» մայլի միջի,

«Շիսսոտն» ասաց՝ քեզ կքաշեմ,

Ես «Շիսսոտն» եմ Կոնդի Բջի։

Նույնպիսի վերաբերմունքի է արժանանում Վահան Տերյանի բանաստեղծության տողը Հայրենիքի հավերժության մասին. «Ասորիքն է եղել մեր թշնամին, ահա դաշտ է տեղը, և չկա քար քարի վրա»։ Շեկոյանը վերցրել այն ու տեղայնացրել է իր մանկության թաղի վրա, որպես թշնամի ընտրելով հարևան Կրիվոյ թաղը, որտեղ վերջերս կառուցվել է ¶րիգոր Լուսավորիչ եկեղեցին. «Կրիվոյն է եղել մեր թշնամին, ահա վանք է տեղը, և չկա քար քարի վրա»։

Իսկ դարասկզբի հայոց ողբերգությանը վերաբերող Տերյանի հայտնի տողը՝ «Միթե՞ վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի», Շեկոյանը վերափոխում է՝ դիմելով երգիչ Թաթային. «Միթե՞ վերջին պոետն ես, Սիմոնյան Թաթա»։ Այսպիսով մտավորականության ատելի ժանրի` ռաբիսի ներկայացուցիչ երգիչ Թաթային «օծում» է բանաստեղծ և ևս մի հարված հասցնում բանաստեղծության իշխող քարացած պատկերացումներին։

Շեկոյանն իր նախորդ գիրքն անվանել է «Անտիպոեզիա», որը բնորոշում է նրա գրական ճաշակը:

Նա 50 տարեկան է և մինչև «անտիպոեզիայի» ոճը որդեգրելը, «պոեզիայի» ոճով գրված ինը գիրք է հրատարակել: Իր վերջին գրքի «Անտիպոեզիա» բանաստեղծության մեջ նա ասում է, որ բանաստեղծություն գրելու իր ընտիր ձիրքը անհետ չքվել է, և «ոչ մի հմուտ լոգոպեդ այն հետ չի բերի»։

Երևանի հայտնի տեղանունների թվարկումը չէր գրավի դասական բանաստեղծների ուշադրությունը, սակայն դրանք հիմք են ծառայել «անտիպոեզիայի» համար: Ոչ էլ Շեկոյանի լեզուն ընդունելություն կգտներ մտավորականության նախասիրած գրական շուկայում:

Անտիպոեզիա է, երբ նա երևանյան բինգո է գնում Պավարոտիի ու Դոմինգոյի հետ, իսկ «դեմի շարքերից բինգո գոռաց մեր կորած ախպերը` Կարերասը»։

Անտիպոեզիա է քաղաքական հեգնանքը, որում բանաստեղծի թիրախն են դառնում նախագահը և վերջին նախագահական ընտրություններում տեղ գտած խարդախությունները. «¶եղամյանին կընտրեի (մեռնեմ իրա մենձ սրտին), բայց հինգ հազար դրամով ձենս տվի Ռոբերտին»:

Անտիպոեզիա է քաղաքական թշնամանքը հեգնելը .«Ես կարող եմ նմանակել Չարենցին ու Մարշակին, բայց չեմ կարող բարիշացնել Վանոյին ու Արշակին» (նախկին իշխանությունների ներկայացուցիչ Վանո Սիրադեղյան և ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյան)։

Եվ ամենամեծ անտիպոեզիան է «Երևան հյուրանոց» պոեմը, որտեղ 846 մարդու անուն կա։ Այստեղ թվարկված բոլոր մարդկանց առանձնահատկությունն այն է, որ «ինձ գիտեն»:

Պեոմը զբաղեցրել է «Հայկական ժամանակ» թերթի 2 էջը: Պոեմի հերոսներից մեկն Արմեն Շեկոյանի համար սեղան ¿ ·ցել, իսկ մի գրող նեղացել է, որ իր անունը չի նշվել պոեմի մեջ: Թերթը ձեռքից ձեռք էր անցնում, քանի որ շատերը, նաև գրական շրջանակների ներկայացուցիչները փնտրում էին այնտեղ իրենց անունները:

Պոեմում Շեկոյանն իրար կողքի է դնում նախկին նախագահին և ռուս պոետին, գողերին ու մտավորականներին, վարորդին ու իր գրքի հովանավորին և այլոց:

Հեղափոխությունների կարգախոսները` ազատություն, եղբայրություն ու հավասարություն, որ կյանքում երբեք չեն իրականացել, իրականանում են «Երևան հյուրանոցում»։ Այս բոլոր մարդիկ իրենց թշնամանքներով, կրոնական, քաղաքական, սոցիալական հակասություններով միայն մի պահ` պոեմն ընթերցելիս` հաշտվել են ու հավասարվել, Շեկոյանի սիրո մեջ եղբայրացել.

«Կսիրեմ Ձեզ ու կյանքն այս, քանի դեռ նախագահը չի դրել վետոն», - գրում է բանաստեղծը։



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.