ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 18 , 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Մի անգամ, երբ ակնարկ էի գրել այն մասին, թե ինչպես եմ ես փորձում հասկանալ Եղեռնը, մի ընթերցող ասաց (թե՞ զգուշացրեց), որ ես «իսկապես վերածվում եմ հայի»: Ենթադրում եմ, որ դա դիտվում էր որպես հաճոյախոսություն: Ամեն դեպքում, դա խոսում էր որոշակի ըմբռնման մասին:

Սակայն եթե այս օտարերկրացու վրա այս երկրի ազդեցության նման գնահատականը ճշմարիտ է, ապա իմ «հայի վերածվելը» ավելի լավ ցուցադրում է հետևյալ անբարենպաստ, սակայն անժխտելի ճշմարտությունը.

Ես ցելոֆանե տոպրակներ եմ հավաքում: Վերջապես ասացի: Դա Անանուն հայերի հավաքույթում ապաքինման առաջին քայլն է՝ «Բարև ձեզ, իմ անունը Հովհաննես է, ես ցելոֆանե տոպրակներ եմ հավաքում»:

Մտեք այս երկրում որևէ խոհանոց և դուք կհասկանաք, որ ազգային դրոշի կարմիր-կապույտ-ոսկեգույնն այնքան խորհրդանշական չ¿ այս ժողովրդի համար, որքան ցածրորակ տոպրակների հիվանդագին կանաչն ու դեղինը: Նայեք և, սովորաբար վերևի դարակում, կամ էլ խոհանոցի դռնից կախված, կտեսնեք տոպրակների կույտը:

Եթե դուք ապրում եք Շրջակա-միջավայրի-առումով-ճիշտ-արևմուտքում՝ մասնավորապես Կալիֆոռնիայում կամ Միացյալ Թագավորության այնպիսի վայրերում, որոնք փորձում են նմանվել Կալիֆոռնիային, բացառությամբ վատ եղանակից, տոպրակների այս հարցը կարող է այդքան տարօրինակ չթվալ:

Դուք դա կկոչեիք «վերամշակման արկղ»: Սակայն այստեղ, եթե տոպրակների այդ տրցակն անուն ունենար, ապա այն ավելի շուտ կկոչվեր «Իրեր տեղափոխելու էժան միջոց»:

¶նացեք որևէ խոշոր օդակայան, կամ երկաթգծի կայարան կամ ավտոբուսների կայան, և եթե հայ եք փնտրում, նախ և առաջ նայեք մարդկանց ձեռքերին: Կա՞ տոպրակ, ուրեմն հայ է: Հատկապես, եթե վրան մի կողմից անգլերեն տառեր են, իսկ մյուս կողմից՝ ֆարսի (Իրանը, ըստ երևույթին, նվաճել է պոլի-վինիլ-քլորիդային ապրանքների ներմուծման հայաստանյան շուկան):

Ես ինքս էլ խոհանոցում տոպրակների տոպրակ ունեմ: Այն շաքարավազի և ելակի մուրաբայի կողքին է և լավ լցոնված բարձ է հիշեցնում: Ես հիշում եմ, որ երբ տեղափոխվեցի այս բնակարան, դա չկար, և չեմ հիշում, թե երբ եմ սկսել գիտակցաբար հավաքել դրանք: Սակայն ինչպես այստեղ սովորում ես ամեն ինչին no problem պատասխանել, այդպես էլ դա մի տեսակ ինքն իրեն ստացվեց:

Եվ քանի որ ես խոստովանելու տրամադրություն ունեմ, պետք է ընդունեմ ևս մի ցավալի փաստ. երբեմն գնումներ անելիս ես ընտրում եմ այն խանութները, որտեղ լավագույն ցելոֆանե տոպրակներն են տալիս (այ, մի խանութում իսկապես գերազանց տոպրակներ են տալիս, այն գտնվում է... Ոչ, չեմ ասի, թե որտեղ):

Երբ ես նոր էի տեղափոխվել այստեղ, ինձ զարմացնում էր այն, որ երբ ես քայլում էի փողոցով՝ նպարեղենով կամ որևէ այլ բանով լի տոպրակներով, անցորդները միշտ ուշադիր նայում էին իմ տոպրակներին: Մի որոշ ժամանակ ես կարծում էի, որ նրանք փորձում են պարզել, թե ինչ է գնել այդ դոդ ամերիկացին: Հիմա ես եկել եմ այն համոզման, որ նրանք փորձում են պարզել տոպրակի որակը:

Սովորական մահականացուի բջջային հեռախոսի նման՝ ցելոֆանե տոպրակի որակը մարդու կարգավիճակի մի տեսակ խորհրդանիշ է:

Առաջին շարքում օդակայանների անմաքս խանութների տոպրակներն են, որոնց կրնկակոխ հետևում են ամերիկյան ծխախոտ կամ ֆրանսիական օծանելիք գովազդող տոպրակները: Սրանք ես պահում եմ իմ տոպրակների տոպրակի ամենախորքում և չեմ հանում ամեն «ախմախ» բան մեջը դնելու համար:

Եթե դուք այստեղ չեք ապրել, ապա երևի կարծում եք, թե ես հնարում եմ այս ամենը: Ի պաշտպանություն մշակութային իմ հիպոթեզի ձեզ եմ ներկայացնում հետևյալը.

Այս շաբաթվա սկզբում գործընկերս և ես գնացինք բանկ, որպեսզի գումար հանենք խմբագրության ամսական ծախսերի համար:

«Պետք է, արդյո՞ք, ցելոֆանե տոպրակ վերցնել դրամի համար», - հարցրեցի ես: Արտասահմանում գնումներ կատարելիս ես երբևէ այսպիսի բան չէի ասել: Սակայն անգամ դա այնքան խոսուն չէ և ակնառու կերպով ցույց չի տալիս տոպրակների ազդեցությունն այս հասարակության վրա, որքան այն, ինչ հետևեց:

¶ործընկերս պատասխանեց. - «Բանկում հավանաբար կտան: Ամեն դեպքում, կարծես մի հատ ունեմ»:

Հենց այդպես: Կարիք կա՞ ասելու, որ նա հայ է:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.

  Inside
 

Prevention and Treatment: International agency joins Armenia's fight against AIDS

Full story

 
 
 
 

Consolidated Governing: Newly finished government building puts seven ministries in one place

Full story

 
 
 

First Family Times Two: Elder son of President has wedding suited for a commoner

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Chillin'

In a village near Tsakhkadzor an Armenian burro finds shelter from the Armenian summer.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.