ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 18 , 2003 




Հեռախոսային պարտքեր. հեռախոսային «ծանոթությունների» ծառայությունն ապացուցում է, որ հեռախոսային զրույցներն էժան հաճույք չեն


Ծանոթանալով հեռախոսային նոր ծառայությանը՝ դեռահասները «կախվում» են հեռախոսներից, իսկ նրանց ծնողները դիմում են դատարան:

Երեք ամիս առաջ տեղական հեռուստատեսությունը սկսեց ցուցադրել գովազդ, որը հրավիրում էր հեռուստադիտողներին համար հավաքելով ընկերներ ձեռք բերել, բախտագուշակից իմանալ սեփական ճակատագիրը և մասնակցել վիկտորինաներին:
Ü»ñϳ۳óí³Í Ñ»é³Ëáë³ÛÇÝ Ñ³ßÇíÝ»ñÁ ϳ½ÙáõÙ »Ý ÙÇçÇÝÁ 862 ¹áɳñ: лéáõëï³ï»ë³ÛÇÝ Í³é³ÛáõÃÛ³Ý Ñ»ï Çñ»Ýó í»×Á ѳñûÉáõ ѳٳñ ÍÝáÕÝ»ñÁ ¹ÇÙ»É »Ý ¹³ï³ñ³Ý :

«Թելեպլաս» ՍՊԸ-ի հեռուստատե-
սային գովազդը ներկայացնում է բիլիարդ խաղացող գրավիչ երիտասարդ աղջիկների, իսկ գայթակղիչ մի ձայն կոչ է անում հաճելի ժամանց փափագող հեռուստադիտողներին հավաքել վեցանիշ հեռախոսահամարը: ¶ովազդային հայտարարություններ տպագրվել են նաև
մամուլում: ¶ովազդն ասում է, որ ծառայությունների արժեքը` կախված ծառայության տեսակից, 15 վայրկյանի համար մոտ 82 դրամ է (մոտ 14 սենթ):

Ռուզաննա Մայիլյանի 16-ամյա որդին` Վլադիմիրը, գովազդի արդյունավետության ապացույցն է: Ռուզաննան համոզվեց դրա արդյունավետության մեջ, երբ ստացավ վերջին հեռախոսային հաշիվները:

«Ես խոսելու ունակությունս կորցրի, երբ ձեռքս տվեցին հաշիվն ու պահանջեցին վճարել 723000 դրամ (մոտ 1250 դոլար), - ասում է Ռուզաննան: - Պարզվեց, որ որդիս տնից իմ բացակայության ընթացքում օգտվել է «Թելեպլասի» ծառայությունից, և ահա ընկել ենք այսպիսի պատուհասի մեջ»:

Նման պատմություններից շատերը փորձում են դուրս գալ դատի դալով «Թելեպլասին». նրանք պնդում են, որ գովազդը մոլորության մեջ է գցում անչափահասներին:

Դատարան դիմած 14 քաղաքացիներից առաջինը (մինչդեռ սպառողների գործակալությանն են դիմել ավելի քան 300 քաղաքացիÝ»ñ ) տնային տնտեսուհի Քրիստինե Տերյանն է, որի 13-ամյա որդին՝ Արամը, մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսով «զրուցել» է 647000 դրամի (մոտ 1115 դոլար): Դատարան դիմած ծնողներին ներկայացված հեռախոսային հաշիվները միջին հաշվով կազմում են 862 դոլար:

«Ես չեմ գտնում, որ թերացել եմ ծնողական պարտավորություններիս մեջ և լավ չեմ հետևել տղայիս, - ասում է Քրիստինեն: - Դրա ապացույցն է, որ նա շատ լավ սովորում է, և ոչ ոք չի բողոքել նրա վարքից: Այս գովազդը պարզապես նրան մոլորության մեջ է գցել, նա մի քանի վայրկյանում չէր կարող հաշվել, որ եթե 15 վայրկյանի համար պահանջում են վճարել 82 դրամ, ապա 10 րոպեն կամ 1 ժամն արդեն կլոր մի գումար է կազմելու»:

Տերյանների շահերը դատարանում ներկայացնում էր Դավիթ Սանդուխչյանը, որը պնդում էր, որ «Թելեպլասի» գովազդն անբարեխիղճ է, «քանզի ընկերությունը պետք է նախատեսեր, որ ծառայությունից կարող է օգտվել անչափահասը և դա կանխելու միջոցներ պետք է ձեռնարկեր, ինչը չի արվել»: Փաստաբանը նաև բողոքել է, որ գովազդում օգտագործվում են «աղջիկներ» և «տղաներ» բառերը, որոնցով դիմում են միայն անչափահասներին»:

«Թելեպլաս» ընկերության շահերի ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանն ասաց, որ տեխնիկապես հնարավոր չէ կանխել անչափահասների մուտքը, և բացի այդ, ոչ մի իրավական ակտ Հայաստանում չի արգելում անչափահասներին օգտվել նման ծառայություններից:

«Եթե մենք գովազդի մեջ նշեինք, որ մինչև 18 տարեկաÝների մուտքն արգելվում է, միթե ձեր կարծիքով անչափահասը չէր զանգելու, - ասաց Խաչատրյանը: - Ընդակառակը, նրա մեջ ավելի մեծ հետաքրքրություն կառաջանար, քանզի արգելված պտուղը միշտ էլ ավելի գայթակղիչ է: Բացի այդ, սա հեռախոսային սեքս չէ, սա պարզապես ծանոթությունների ակումբ է, որից բոլորը կարող են օգտվել»:
ö³ëï³µ³Ý ʳã³ïñÛ³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ ³ÝÑݳñ ¿ ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇÝ Ñ»éáõ å³Ñ»É ³é³ç³ñÏíáÕ Í³é³ÛáõÃÛáõÝÝ»ñÇó :

Խաչատրյանը նաև նշեց, որ հեռախոսային զրույցն ընդհատվում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ` հիշեցնելով զանգահարողին, որ ծառայության համար պետք է վճարել:

«Մեզ մոտ հաշիվներ կան, որոնցում օրվա մեջ 20 անգամ զանգել են, - ասաց Խաչատրյանը: - Դա նշանակում է, որ զանգողը ոչ թե մոլորության մեջ է, այլ գիտակցում է, թե ինչ է անում և թե որքան պետք է վճարի»:


Մի քանի բողոքներ են ներկայացվել Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպություններից: Անցյալ ամիս «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» հրավիրեց մամլո ասուլիս, որպեսզի տեղյակ պահի բաժանորդներին այդ ծառայության մասին: Ասոցիացիայի փոխնախագահի հավաստմամբ, դեռ մայիս ամսին իրենք ստացել են 100-ից ավելի բողոքներ:

Ասոցիացիան պատրաստել է հայցադիմումի ձև, որով տուժածները կարող են դիմել դատարան, նաև կարողացել է հասնել այն բանին, որ «ԱրմենՏելը» միացնի «Թելեպլասից» օգտվելու հետևանքով առաջացած պարտքերի պատճառով անջատված բոլոր հեռախոսագծերը:

Դատարան դիմած որոշ հայցվորներ լավատեսորեն չեն տրամադրված դատավճռի կապակցությամբ:

«Այս աղետի դեմ հարկավոր է ազգովին պայքարել, և ոչ թե անհատապես դիմել դատարան և պարտվել», - ասում է հայցվորներից մեկը` Սուսաննա Միրիջանյանը:

Ռուզաննա Մայիլյանի խոսքերով իր որդին դարձել ¿ այս ծառայության զոհը, նա անընդհատ ցանկանում է խոսել մի հոգեբանի հետ, որի հետ ծանոթացել է հեռախոսազրույցներից մեկի ժամանակ: Ռուզաննայի հավաստմամբ, «Թելեպլասի» հեռ առնչվելու հետևանքով իր որդին տարօրինակ վարք է ձեռք բերել:

Մոր կարծիքով «Թելեպլասն» ավելի վատ է, քան կազինոները, որովհետև կազինո մտնելու համար գոնե պետք է կանխիկ գումար ունենաս: Իսկ հեռախոսային այս ծառայությունից օգտվելիս, անակնկալ պարտքերը քեզ հետո են գտնում:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.

  Inside
 

Prevention and Treatment: International agency joins Armenia's fight against AIDS

Full story

 
 
 
 

Consolidated Governing: Newly finished government building puts seven ministries in one place

Full story

 
 
 

First Family Times Two: Elder son of President has wedding suited for a commoner

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Chillin'

In a village near Tsakhkadzor an Armenian burro finds shelter from the Armenian summer.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.