ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 18 , 2003 




Էքստրեմալ Հայաստան. մարզական միջոցառում հանուն մրցության և ժողովրդականացման


Հուլիսի 13-ի կիրակի օրը Հայաստանում ավարտվեցին արկածային սպորտի մրցումները, որոնց մասնակցում էին 13 թիմեր Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:

Միջոցառման նպատակը ոչ միայն ուժերի չափումն էր, այլև արկածային սպորտի տարածումը Հայաստանում:

Մրցույթը սկսվեց Երևան-Արագած լեռ հեծանվային մրցարշավով: Հետո մասնակիցները ավտոբուսով մեկնեցին Սևանա լիճ, որտեղ անցկացվեց 23 կիլոմետրանոց մրցարշավ կանոեներով: Դրան հետևեցին վազքի և մարզական կողմնորոշման մրցումները: Ապա 30 կմ կտրեցին ձիերով և եզրափակեցին միջոցառումը ժայռամագլցման մրցումներով ¶եղարդի մոտ:

Èավագույն պրոֆեսիոնալներÇ Ùրցանակին տիրացաí üñ³ÝëdzÛÇ ÃÇÙÁ, ÇëÏ É³í³·áõÛÝ սիրողներÇ Ùñó³Ý³ÏÇݪ г۳ëï³ÝÇ ýñ³ÝëÇ³Ï³Ý Ñ³Ù³Éë³ñ³ÝÇ ÃÇÙÁ:

Միջոցառման հովանավորներից էր «Հայաստան ծառատունկ» ծրագիրը, որի տարածաշրջանային տնօրեն Սյուզան Յակուբյան Քլայնը ասաց. - «Մենք հետաքրքրված ենք արկածային տուրիզմով: Այստեղ են եկել օտարերկրացիներ Հայաստանը բացահայտելու համար, և նրանց դրական տպավորությունները մեզ համար արդեն մեծ նվաճում են»:
äñáý»ëÇáݳÉÝ»ñÇ Ùñó³ß³ñáõ٠ѳÕûó üñ³ÝëdzÛÇ ÃÇÙÁ, ÇëÏ ëÇñáÕÝ»ñÇ Ùñó³ß³ñáõÙª г۳ëï³ÝáõÙ ýñ³ÝëÇ³Ï³Ý Ñ³Ù³Éë³ñ³ÝÇ ÃÇÙÁ:

Մասնակից Առնոլդո Չաքերիանն ասում է, որ իրեն անչափ դուր եկավ իր հոր հայրենիքը: «Ես հիմա հասկացա, թե ինչու են այս երկիրն այդքան սիրում ամբողջ աշխարհում: Իսկ ամենից շատ մեզ դուր եկավ հայ ընտանիքների ³նկեղծ հյուրընկալությունը»:

Ժան-ՊիեռÁ ֆրանսիական Ալպերից է և առաջին անգամ է Հայաստանում:

«Հայերի հետ կապը բավական հետաքրքիր եմ գտնում: Ինձ համար կարևոր է, որ մրցաշարի միջոցով տարբեր ազգերի ներկայացուցիչներ շփման մեջ են մտնում: Ձեռք եմ բերել հիանալի նոր ընկերներ», - ասում է նա:

Միջոցառման գլխավոր կազմակերպիչը էքստրեմալ սպորտի փորձառու վարպետ Կլոդ Աբիտբոլն է Փարիզի համալսարանից: Նա ղեկավարում է աշխաï³նքային մի խումբ, որն ամեն տարի հրատարակում է աշխարհի տարբեր երկրներում անցկացվող նման միջոցառումներին նվիրված մի գիրք:

Արդեն երկրորդ տարին է, որ նա մրցույթ է կազմակերպում Հայաստանում, և ասում է, որ աշնանը որոշում է կայացվելու հաջորդ տարի ևս մրցաշար անցկացնելու մասին: Եթե այդպիսի որոշում կայացվի, ապա էլ ավելի մեծ տեղ կհատկացվի էքստրեմալ տուրիզմին:

«Ես ինքս Հայաստանը լավ չեմ ճանաչում: Լավ գիտեմ միայն այն հատվածը, որտեղով անցավ երթուղին: Փոքրիկ, բայց հիանալի երկիր է: Հետաքրքիր կլինի ուսումնասիրել նրա բոլոր անկյունները», - ասաց Աբիտբոլը:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.

  Inside
 

Prevention and Treatment: International agency joins Armenia's fight against AIDS

Full story

 
 
 
 

Consolidated Governing: Newly finished government building puts seven ministries in one place

Full story

 
 
 

First Family Times Two: Elder son of President has wedding suited for a commoner

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Chillin'

In a village near Tsakhkadzor an Armenian burro finds shelter from the Armenian summer.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.