ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 18 , 2003 




Սպառողական հոգսեր. ակտիվիստները պնդում են, որ վատ պայմանները և անարդյունավետ օրենքները վտանգում են սպառողների առողջությունը


â˳µí»ù ÷³Ã»Ã³íáñٳٵª "Lepton"-Á ϳñáÕ ¿ "Lipton" ãÉÇÝ»É:

Հայաստանում վաճառվող սննդամթերքի ավելի քան 60 տոկոսը ժամկետանց է, իսկ դրանց մի մասը սպառնալիք է ներկայացնում սպառողների առողջությանը՝ ասվում է Սպառողների
շահերի պաշտպանության հայաստանյան միության վերջին հետազոտության մեջ:

Միության նախագահ Աբգար Եղոյանի հավաստմամբ Հայաստան ներմուծված մթերքների մի զգալի մասը չի համապատասխանում ապահովության չափորոշիչներին և սպառնալիք է ներկայացնում հասարակության առողջության համար:

Արտասահմանյան արտադրության շատ մթերքների վրա, օրինակ, տեղեկությունները տրված են միայն արտադրող երկրի լեզվով:

Հայաստանում արտադրված որոշ մթերքների վրա, այդ թվում՝ կաթնամթերքների, նշված չէ արտադրության ժամկետը:

«Հայաստանում՝ չնայած 2002 թ. հունվարին ընդունված սպառողների շահերի մասին օրենքին, սպառողները պաշտպանված չեն: Օրենքը հիմնականում մնում է թղթի վրա և չի անդրադառնում շուկայական գործընթացների վրա», - ասում է Եղոյանը:

Եղոյանի հավաստմամբ ապրանքների կեսից ավելին չունեն համապատասխան հարկային վկայագրեր, ինչը հատկանշական է ստվերային տնտեսությանը:

«Եթե Հայաստան ներմուծված և տեղում արտադրված բոլոր ապրանքներÁ վկայագրեր ունենային, ապա հարկերի ընդհանուր գումարը եռապատիկ ավելի կլիներ», - ասում է Եղոյանը:

Սպառողների շահերի պաշտպան ակտիվիստը պնդում է, որ ստեղծված իրավիճակը մասամբ քաղաքական խնդիր է:

Ազատ շուկայական երկրների մեծ մասում սպառողների շահերը ներկայացնում են լոբբիներն ու անկախ օրենսդիրները: Իսկ Հայաստանում կանոնները խստացնող օրենքները պետք է ընդունվեն խորհրդարանի կողմից, որը հիմնականում բաղկացած է հենց այն գործարարներից, որոնց եկամուտները կարող են տուժել ավելի խիստ սպառողական օրենքներից: Համաձայն օրենքի Հայաստանում արտադրված կամ ներմուծված բոլոր ապրանքները պետք է ենթարկվեն լաբորատոր ստուգման, որպեսզի պարզվի դրանց համապատասխանությունը ներկայացվող չափորոշիչներին:

Սակայն մաքսային ստուգման է ենթարկվում ներմուծված ապրանքների միայն մի փոքր մասը, իսկ մնացած ապրանքները հայաստանյան շուկա են թափանցում աննկատ, առանց որևէ ստուգման:

Որպես արդյունք շուկա են մտնում «հիբրիդային» ապրանքներ, որոնք ոչ մի կապ չունեն իսկական ապրանքատեսակների հետ, օրինակ՝ սուրճ "Nescofe"՝ "Nescafe"-ի փոխարեն, թեյ "Lepton"՝ "Lipton"-ի փոխարեն:

Թուրքական շոկոլադի փոքրիկ սալիկն արժե 20-50 դրամ (5-10 սենթ) և ամենամատչելի կոնֆետն է բնակչության մեծ մասի համար:

Ցածրորակ ապրանքների մեծ մասը՝ շոկոլադը, հյութի փոշին, մաստակը, ներմուծվում են Թուրքիայից և Իրանից:

Սպառողների միության նախաձեռնած լաբորատոր հետազոտությունները աղիքային ցուպիկներ են հայտնաբերել թուրքական «Զուկո» հյութի փոշու և «Թոֆիթա» կոնֆետների մեջ:

 
â˳µí»ù ÷³Ã»Ã³íáñٳٵª "Lepton"-Á ϳñáÕ ¿ "Lipton" ãÉÇÝ»É:

Այս երկու ապրանքնատեսակ-
ներն էլ շատ տարածված են Հայաստանում իրենց ցածր գնի պատճառով, և դրանց հիմնական սպառողները երեխաներն են:

«Սպառողների
շահերի մասին օրենքը սահմանափակեց հասարակական կազմակերպություն-
ների գործունեությունը», - ասում է Եղոյանը:

«Համաձայն օրենքի, հասարակական կազմակերպությունները լիազորված չեն ապրանքների լաբորատոր հետազոտություններ անցկացնել: Իրականում մենք կարող ենք հետազոտություններ անցկացնել, սակայն դրանց արդյունքները չեն անդրադառնա իրավիճակի վրա, քանի որ մենք իրավասու չենք պատասխանատվության կանչել նրանց, ում բիզնեսը վտանգ է ներկայացնում հասարակության առողջության համար»:

Սպառողների շահերի մեկ այլ ջատագով է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության որակի տեսչությունը: Սակայն պաշտոնատար անձանց հավաստմամբ, տեսչության գործունեությունը սահմանափակվում է աղքատիկ բյուջեով, փոքրաթիվ աշխատակազմով և անկատար օրենքներով:

«Ըստ օրենքի, նպարեղենի բաժնի ստուգում կարող ենք անցկացնել տարեկան մեկ անգամ, - ասում է տեսչության պետի տեղակալ ¶ևորգ ¶յոզալյանը: - Բացի այդ, ստուգումից երեք օր առաջ պարտավոր ենք ներկայացնել մեր աշխատանքային գրաֆիկը, իսկ ստուգումը պետք է տևի ոչ ավելի, քան 14 օր»:

Ստուգայցերի ժամանակ ստուգում են íϳÛագրերը, որոնք պետք է áõÝ»Ý³Ý բոլոր ապրանքներÁ:

Եթե ապրանքը íϳÛագÇñ չունի, ապա ձեռնարկատերը կարող է տուգանվել մինչև 100000 դրամ (մոտ 170 դոլար):

Տեսուչները կարող են ստուգել նույն կետը տարին միայն մեկ անգամ:

Օրենքի հոդվածը կոչված է պաշտպանելու ձեռներեցների անկախությունը և շահերը: Սակայն այն ոչ մի կերպ չի ապահովում սպառողների շահերը:

«Մեր տեսչությունում կա 55 աշխատակից, որոնք ստուգայցեր են կատարում ամբողջ հանրապետությունում: Եվ, իհարկե, այսպիսի փոքրաթիվ աշխատակազմով դժվար է կատարել ամբողջ անհրաժեշտ աշխատանքը», - ասում է տեսչության պետ Աշոտ Մանուկյանը:

Վերջերս որակի տեսչությունը լրացուցիչ լիազորությունների խնդրանքով դիմել էր կառավարությունը, սակայն նրանց առաջարկները չընդունվեցին Ազգային ժողովի կողմից:

Տեսչության աշխատակիցներն ասում են, որ մարդիկ մեղադրում են իրենց ապրանքների վատ որակի համար: Սակայն տեսուչների հավաստմամբ որակի խնդիրը սկսվում է մաքսատանը:

Մեծ մասամբ այն սկսվում է Հայաստանի և Վրաստանի սահմանի վրա գտնվող Սադախլոյում, որը Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում և այլ երկրներում արտադրված ապրանքների ներմուծման հիմնական կայանն է:

«Հայաստան մտնող բոլոր ապրանքներն անցնում են 84 լաբորատորիաներից մեկով: Սակայն դա վերաբերում է միայն այն գործարարների ապրանքներին, ովքեր տոննաներով ապրանք են ներմուծում», - ասում է Մանուկյանը:
²µ·³ñ ºÕáÛ³ÝÁ ëå³éáÕÝ»ñÇ ß³Ñ»ñÁ å³ßïå³ÝáÕ Ï³½Ù³Ï»ñåáõÃÛ³Ý Õ»Ï³í³ñ ¿ ¢ å³Ûù³ñáõÙ ¿ ëÝݹ³ÙûñùÇ íñ³ ³í»ÉÇ ËÇëï í»ñ³ÑëÏáÕáõÃÛáõÝ ë³ÑٳݻÉáõ ѳٳñ:

Հայաստան եկող (սովորաբար ավտոբուսով) յուրաքանչյուր անձ իրավունք ունի փոխադրել 50 կգ ուղեբեռ: Եթե գործարարներն արտասահմա-
նում ապրանք են գնում Հայաստանում վերավաճառելու համար, ապա ստուգումից խուսափելու համար նրանք սովորաբար վճարում են մյուսներին իրենց ուղեբեռի մի մասն անցկացնելու համար: Այս ճանապարհով Հայաստան են մտնում հարյուրավոր կիլոգրամ կոնֆետ և այլ ապրանքներ:

Մանուկյանի հավաստմամբ իրավիճակը բարելավվում է, և ամեն տարի ցածրորակ և առողջության համար վտանգավոր ապրանքների քանակը նվազում է:

«Սակայն մարդիկ իրենց հերթին պետք է ավելի ուշադիր լինեն, թե ինչ են գնում և ուտում: Մենք այն հաստատությունն ենք, որը պաշտպանում է սպառողների շահերը, իսկ նրանք կարող են օգնել մեզ գոնե չգնելով ժամկետանց ապրանքները»:

Մանուկյանն ասում է, որ իրենք բարձր են գնահատում սպառողների շահերը պաշտպանող տարբեր խմբերի գործունեությունը, սակայն երբեմն նրանք ոչ ճշգրիտ տեղեկություններ են հրապարակում:

Ե՛վ Սպառողների շահերի պաշտպանության միությունը, և՛ որակի տեսչությունը հանդես են գալիս սպառողական հարցերին նվիրված հրապարակումներով, ինչպես նաև ելույթ են ունենում սպառողական կրթական ծրագրերով հեռուստատեսությամբ և ռադիոյով: Երկու կառույցներն էլ համամիտ են, որ հիմնական խնդիրը տնտեսական պայմաններն են, որոնք ստիպում են մարդկանց պարզապես գնել այն, ինչ ավելի էժան է:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.

  Inside
 

Prevention and Treatment: International agency joins Armenia's fight against AIDS

Full story

 
 
 
 

Consolidated Governing: Newly finished government building puts seven ministries in one place

Full story

 
 
 

First Family Times Two: Elder son of President has wedding suited for a commoner

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Chillin'

In a village near Tsakhkadzor an Armenian burro finds shelter from the Armenian summer.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.