ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 18 , 2003 




Միսս երաժշտություն. կարաոկեի մրցույթի հաղթողին թագադրում
են Երևանում


Միսս Հայաստան, Միսս ուսանողուհի, Միսս գարուն, Միսս ամառ, Միսս ջրաշխարհ, Միսս էլչգիտեմինչ... ¶եղեցկության նման մրցույթների կուլտուրան ակտիվորեն թափանցում է Հայաստան արևմտյան մշակույթի այլ ասպեկտների հետ, և օրեցօր դրանք ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում:

Հուլիսի 15-ի երեքշաբթի օրը Երևանի և Հայաստանի մեծաքանակ «միսս»-երի բանակը համալրվեց ևս մեկով՝ Միսս կարաոկե 2002/2003:

Մոռացեք այն ամենը, ինչ գիտեք կարաոկեի մասին: Մոռացեք Կամերոն Դիազին «Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմում: Այս միջոցառումը և դրան մասնակցող մարդիկ ոչ մի կապ չունեն սիրողական կատարումների հետ, որոնց սովորաբար ականատես ենք լինում կարաոկե սրճարաններում:
Úáà »ñ·ãáõÑÇÝ»ñ Ù³ëݳÏó»óÇÝ ÙñóáõÛÃÇÝ, áñå»ë½Ç å³ñ½»Ý, û áí ¿ ¹³éݳÉáõ γñ³áÏ»Ç Ã³·áõÑÇÝ:

Սրճարանում այս գեղեցիկ ձայները լսելուց հետո մարդիկ մի ավելորդ անգամ կմտածեն՝ մինչև կարաոկեյում նորից երգելը, գոնե ոչ սթափ վիճակում:

Մրցույթը տեղի ունեցավ Երևանի կարաոկե բարերից մեկի՝ «Ակումբ 15»-ի բացօթյա սրճարանում:

Մրցույթի գաղափարը պատկանում է «Ակումբ 15»-ի բարմեն Մարտին Կարապետյանին: Դեմտեմբերյան մի օր նա որոշեց մի փոքր մրցույթ կազմակերպել պարզապես հյուրերին զվարճացնելու համար: ¶աղափարն այն էր, որ 100 միավոր վաստակած մասնակիցն արժանանում էր փոքր մրցանակի:

Օրը վերածվեց ամսվա, ամիսը՝ մեկ այլ ամսվա, և այդպես «Ակումբ 15»-ը սկսեց երևանյան փողոցներից մեկի իր բացօթյա սրահում անցկացնել այս անսովոր միջոցառումը:

«Ոչ ոք չէր հավատում, որ կստացվի, բայց ստացվեց», - ասում է Կարապետյանը:

Մրցույթում երգում էին յոթ մասնակիցներ, որոնք ճանաչվել էին դեկտեմբերից հունիս ընկած յոթ ամիսներից յուրաքանչյուրի լավագույն կատարող:

Ձայնագրությունների փոխարեն հնչում էին իսկապես ուժեղ և գեղեցիկ ձայներ: Եթե չլիներ մեծաթիվ հանդիսականների առաջ առաջին անգամ ելույթ ունեցող մասնակիցների ակնհայտ հուզմունքը, կարելի էր մտածել, որ դա սիրված հայ երգիչների համերգ է:

ØÇëë γñ³áÏ» 2002/2003-Á ߳ѻó áõÕ»·Çñ ê¢ Íáí »ñÏáõ Ñá·áõ ѳٳñ:

Մրցույթը բաղկացած էր երեք բաժնից: Վերջին բաժնում մասնակիցները պետք է երգեին առանց երաժշտական նվագակցության, որպեսզի հյուրերը (իսկ վերջում նրանք պետք է քվեարկեին) կարողանային ավելի լավ կողմնորոշվել յոթ մասնակիցներից լավագույնին ընտրելիս:

«Կարո՞ք եք Հայաստանում արդար ընտրությունների որևէ օրինակ բերել: Ամեն դեպքում, ինձ հաջողվեց դրանք թափանցիկ դարձնել», - ասում է Կարապետյանը՝ ակնարկելով վերջերս անցած խախտումներով հարուստ ընտրությունները:

«Այս մրցույթի լավն այն է, որ այն տաղանդներ է բացահայտում: Ոմանք կարող են շարունակել երգչի կարիերան, իսկ ոմանք, գիտեմ, արդեն առաջարկներ են ստացել: Բոլորը կարող են փորձել երգել առանց դրա համար վճարելու», - ասում է մասնակիցներից մեկը՝ Սյուզաննա Մորսիկյանը, որը ճանաչվեց «Միսս հյութեղ» (հյութեր արտադրող ընկերության հովանավորած մրցույթի նոմինացիայում):

Մրցույթի հաղթող Նարինե Մնացականյանը երգեց հայկական ժամանակակից և ժողովրդական երգեր, այդ թվում՝ հայկական ռադիոկայանների ամենասիրված երգերից մեկը՝ «Կարոտը»:

Միսս կարաոկե 2003-ն արժանացավ հաղթողի թագին և երկու հոգու համար նախատեսված ուղեգրի Սև ծով:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.

  Inside
 

Prevention and Treatment: International agency joins Armenia's fight against AIDS

Full story

 
 
 
 

Consolidated Governing: Newly finished government building puts seven ministries in one place

Full story

 
 
 

First Family Times Two: Elder son of President has wedding suited for a commoner

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Chillin'

In a village near Tsakhkadzor an Armenian burro finds shelter from the Armenian summer.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.