ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 11 , 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ինձ նման մարդու համար այս երկիրը լի է դասերով և հայտնություններով: Դրանցից վերջինը ես ստացա մի երկար գիշերը եզրափակող առավոտյան, երբ սովորեցի կարաոկեին համապատասխանող հայերեն բառը՝

¶նա կորիր: Փախիր այստեղից: Վազիր, որ փրկես կյանքդ և այլն:

Կարծես ճապոնացիները բավականաչափ վնաս չեն հասցրել իրենց ծածկած դահուկուղիներով և բազմահարկ շենքերում կառուցված գոլֆի դաշտերով, իրենց միջազգային թնջուկներով, այժմ էլ կարաոկեի վարակն է տարածվում Երևանով մեկ:

Հաջորդ շաբաթ նույնիսկ նախատեսում են անցկացնել համաքաղաքային մրցույթ, կարծես այդպիսի բանը կարող է խրախուսանքի արժանի լինել:

Ինձ հրավիրել են կարաոկելու (եթե դա բայ ունի) պարբերաբար՝ իմ այստեղ գալու առաջին օրվանից: Իմ հայրենիքում նման հրավերը համարժեք կլիներ ասելուն. - «Դուք իսկապե՞ս զվարճանալու այնպիսի կարիք ունեք, որքան ինձ թվում է»:

Սակայն այստեղ, ինչպես ես պարզեցի հայկական կարաոկեի իմ անդրանիկ մասնակցությունից, դա անում են առանց ամաչելու և հապաղելու, մասնակիցների պակաս էլ չի զգացվում: Տառապանքների այս խցիկը գալու պատճառը բարեկամներիցս մեկի ծննդյան օրն էր: Հավատացեք, որը բոլորն այդտեղից դուրս »Ï³Ý ծերացած:

Կարաոկե ես տեսել էի ևս մեկ անգամ Ֆլորիդայի հյուրանոցներից մեկում՝ պրոֆեսիոնալ բեյսբոլիստների կատարմամբ: Այդ երեկոյի իմ հայտնագործությունն այն էր, որ գնդակը 90 մղոն արագությամբ նետելու կամ այդ արագությամբ թռչող գնդակը որսալու կարողությունը զրկում է մարդուն տոնայնությունը զգալու ունակությունից (թեև, ցավալիորեն, առանց դա գիտակցելու կարողության):

Այնտեղ մասնակիցները բարձրացան բեմ: Երևանում երեքշաբթի երեկոյան տեսարանն ավելի շատ հիշեցնում էր Էլվիսի զվարճասրահը ¶րեյսլենդում (եթե ռոքի արքան բնակվելիս լիներ Մոսկվայում, և ոչ թե Մեմֆիսում): Դա մի մեծ հանգստասենյակ էր՝ բազմոցների վրա տեղավորված խոշորամարմին տղամարդկանցով և բարձրաձայն կանանցով, որոնք կարծես սպասում էին թմրագլանակը ներս քաշելու իրենց հերթին 1960-ականների թմրամշակույթի հոլիվուդյան շնորհանդեսում:

Դրա փոխարեն նրանք իրար էին փոխանցում բարձրախոսը, և աշխարհում ոչ մի թմրադեղ չի կարող համեմատվել դրա արդյունքի հետ: Այդ ամենին մասնակցում էին նաև իմ խմբի մարդիկ: Նրանք այլևս իմ խմբին չեն պատկանում՝ ոչ մի դեպքում, եթե դա նշանակում է բարձրագոչ ձայներ, մինչդեռ դրանց բարձրությունը պետք է «զրոյի» վրա սոսնձված լիներ:

Ամեն հայ կարծում է, որ ինքը երգիչ է: Կարաոկեի տարածումը բոլորովին չի նպաստում ճշմարտության այդ ցավալի թյուրըմբռնման հերքմանը:

Այդ երեկոն շահեկան էր այն առումով, որ թույլ տվեց պարզել, որ որոշ բառեր նույն նշանակությունն ունեն բոլոր լեզուներում: Տվյալ դեպքում դա «կարաոկե» բառն էր՝ աղմուկ, որ արձակում են մարդիկ, որոնք այնքան հարբած են, որ չեն զգում այն հսկայական տարբերությունը, որ առկա է երկու երևույթների միջև՝ ինչպես են իրենք երգում իրենց կարծիքով և ինչպես են երգում իրականում:

Մեր այցելած ակումբում մոլորյալները երգեր էին ընտրում Աստվածաշնչի նման հաստափոր մի գրքից: Դրանց մեծ մասը, բարեբախտաբար, ռուսերեն էր, այնպես որ ես ի վիճակի չէի չափել արվեստի դեմ դրանց մեղանչման աստիճանը: Մշակութային այս խեղաթյուրման ձգտումն այնպիսի մեծ ժողովրդականություն էր վայելում, որ ասենք երեկոյան ժամը 11-ին «Կարմիր զգեստով կինը» երգը պատվիրած այցելուն պետք է սպասեր մինչև կեսգիշեր, մինչև կարողանար իր կատարմամբ սպանել այդ երգը:

Ցավով հայտնում եմ ձեզ, որ ինձ շատ համակրելի այս մարդիկ այնքան էին ոգևորվել, որ ակումբի տերերը, ի վերջո, նրանց դուրս հրավիրեցին՝ ընդունված ժամից շատ ավելի ուշ:

Հայաստանում անցկացրած իմ շատ օրերի ու գիշերների նման, երևանյան կարաոկեն ինձ համար մշակութային դաս հանդիսացավ:

Սակայն ես հեռացա մի հարցով, որ ինձ այստեղ պարբերաբար հուզում է.

Միթե՞ այս երկիրը բավականաչափ չի տառապել:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

New Start: Analysts hope coalition government will create stable political future

Full story

 
 
 
 

Winners: Armenians participate in Special Olympics for first time

Full story

 
 
 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

The National Chamber Orchestra made a tour of Karabakh last weekend, including an open-air performance at the College of Applied Sciences in Shushi. THe Orchestra is back from a recent tour of Moscow and St. Petersburg.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.