ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 11 , 2003 




̳Õϳ÷áßáõ ÅáÕáíáõñ¹Á. ÈáéÇÝ ³é³ç³ñÏáõÙ ¿ ³éáÕçáõÃÛáõÝ Ù³ùáõñ û¹áõÙ


Ծաղկափոշու ժողովուրդը. Լոռին առաջարկում է առողջություն մաքուր օդում

¶այանե Մկրտչյան «ԱրմենիաՆաուի» թղթակից

Երբ ուղևորվում ես Լոռու մարզ, չես զգում չորս ժամ տևող ճանապարհի դժվարությունը: Վերջին հատվածն անցնում է 1 կիլոմետրանոց թունելով, որից դուրս գալով հայտնվում ես մշտադալար կանաչ անտառների և գեղեցկության գրկում, որ ժամանակին բացվել է մեծ բանաստեղծ Պուշկինի աչքերի առաջ:
ÌÝáÕÝ»ñÁ µ»ñáõÙ »Ý Çñ»Ýó »ñ»Ë³Ý»ñÇÝ ÈáéǪ ÑáõëáÉáí, áñ ͳÕϳ÷áßáí ѳ·»ó³Í û¹Á Ïû·ÝÇ ßÝã³é³Ï³Ý ÑÇí³Ý¹áõÃÛáõÝÝ»ñÇ µáõÅÙ³ÝÁ:

 

Այս անտառների հարևանությամբ էլ բնակվում են մարդիկ ¶ար-¶առ, ¶յուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Պուշկինո և Կուռթան գյուղերում:

¶յուլագարակցի 24-ամյա Աննա Մարիկյանն ուղեկցորդ չէ, սակայն հանգիստ կարող էր այդպիսին լինել, քանի որ գիտի անտառի բոլոր արահետները և անտառների մեջ թաղված իր գյուղի պատմությունը:

«¶ար-¶առը և ¶յուլագարակը շրջապատված են Չոգյաջ, Աջասար, Կլոր Թալա և Ցավոտ Յուրդ սարերով, - ասում է նա: - Մենք սովորաբար շատ հյուրեր ենք ունենում հունիսին, երբ սկսվում է սոճիների փոշոտումը»:

¶յուղերի բնակիչներն ընտանիքներով մտնում են անտառ, որպեսզի շնչեն սոճիների ծաղկափոշին, որը նրանց հավաստմամբ շատ օգտակար է առողջության համար: Այստեղ է գտնվում նաև 1937 թվականին կառուցված մոր և մանկան «Սոճուտ» առողջարանը, որտեղ հանգրվանում են շնչառական խնդիրներ ունեցող երեխաները:

«Սոճիների փոշին պարունակում է ֆտովազիտ, որն օգտակար է բրոնխիտի, բրոնխային ասթմայի, թոքաբորբի և ալերգիաների ժամանակ», - բացատրում է մանկաբույժ ¶րիգոր Ներկարարյանը:

Աննան աշխատել է «Սոճուտում» երեք տարի, որպես հերթապահ և ամենօրյա բուժքույր: Նա հավատում է Լոռու մաքուր օդի բուժիչ հատկություններին և ասում է, որ մարդու առողջությունը կախված է «բնության հետ ներդաշնակությունից»:

Հունիսի սկզբին այստեղ հանգստանում էին 33 երեխաներ ծնողների հետ Մոսկվայից, Վորոնեժից, Երևանից, ¶յումրիից, Արարատից և Վանաձորից: ºրեխայի Ùեկ օրվա ծախսը կազմում է 2850 դրամ, մեծերինը՝ 4000 դրամ: ¶ումարի մեջ է մտնում օրը չորս անգամ սնվելը և ֆիզիոթերապևտիկ տարբեր միջոցառումները:

Սակայն Ներկարարյանը վախենում է, որ առողջարանն ի վիճակի չի լինի երկար ժամանակ նման ծառայություններ մատուցել: Պետությունն այլևս չի ֆինանսավորում առողջարանը, որի պարտքերը հասնում են մոտ 55000 դոլարի: Աշխատելով ամռան երեք ամիսներին՝ կարողանում են վճարել հարկերը, 20 հոգանոց աշխատակազմի աշխատավարձը, սպասարկել հանգստացողներին: Լավագույն տարիներին այստեղ աշխատում էին շուրջ 100 հոգի:

Հարակից գյուղերի բնակիչների համար աշխատատեղեր են ապահովվում «Դենդրոպարկ» բուսաբանական այգին և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի ¶յուլագարակի դիտակայանը:

Առողջարանի այգուց դեպի 35 հեկտար տարածություն զբաղեցնող «Դենդրոպարկ» Աննան անցնում է միայն իրեն հայտնի արահետներով և հպարտությամբ ցույց տալիս աշխարհի տարբեր երկրներից այստեղ բերված ծառատեսակները:

Այգու տնօրենն է անտառային տնտեսության մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վիտալի Լեոնովիչը: Այգին հիմնադրել է նրա հայրը՝ ազգությամբ լեհ Էդմոն Լեոնովիչը:

«Խորհրդային տարիներին երկրից դուրս գալը գրեթե արգելված էր, բայց հայրս տարբեր միջոցներով այստեղ է հասցրել բույսերի տեսակներ աշխարհի բազմաթիվ անկյուններից», - պատմում է տնօրենը:

Ամենաերկարակյաց ծառերը 70 տարեկան են: 2500 ծառատեսակներից պահպանվել է 500-ը, սակայն այգին շարունակում է մնալ մեծությամբ երրորդը Հայաստանում Երևանի և Դիլիջանի բուսաբանական այգիներից հետո:

Վիտալի Լեոնովիչը սկսել է աշխատել այգում 1984 թվականից և ցավով նշում է, որ ականատես է եղել, թե ինչպես է այն անկում ապրում Հայաստանի բազմաթիվ տնտեսական խնդիրների պատճառով: Նա դեմ է այգու սեփականաշնորհմանը և պնդում է, որ այն պետք է պետական սեփականություն լինի: Ներկայումս այգին իր եկամուտների մեծ մասը ստանում է տնկիների վաճառքից:

²Ýݳ سñÇÏÛ³ÝÁ ¹³ñÓ»É ¿ ³éáÕç³ñ³ÝÇ áã å³ßïáÝ³Ï³Ý áõÕ»Ïóáñ¹Á:

Աննա Մարիկյանն այնպիսի սիրով է ներկայացնում ծառերը, կարծես դրանք իր ընտանիքի անդամները լինեն:

«Սա հյուսիսամերիկյան թխկի է, մյուս թխկին բերված է Սկանդինավյան թերակղզուց, կողքինը ճապոնական ընկուզենի է, - ասում է նա: - Այս մեկը սիրո ծառն է, իսկ քիչ այն կողմ՝ «զագսի ծառը»»:

Սիրո և «զագսի» ծառերից մարդիկ կախում են գործվածքների փոքրիկ պատառիկներ և թաշկինակներ, որպեսզի կատարվեն իրենց ցանկությունները:

«Դենդրոպարկի» հարևանությամբ էլ հինգ տնակներում տեղակայված է ¶յուլագարակի դիտակայանը: Դիտակայանի աշխատակազմը բաղկացած է գյուլագարակցի Մատինյանների ընտանիքից:

Ձմռան ամիսներին ճանապարհները դառնում են անանցանելի, և շրջանի բնակիչները կտրվում են աշխարհից: Ոմանք ընտանիքներով տեղափոխվում են Երևան կամ այլ քաղաքներ: Սակայն Մատինյաններն այստեղ են կլոր տարին: «Սա է մեր կյանքը, ու մեզ դուր է գալիս այսպես ապրելը», - ասում է 50-ամյա Ջուլիետա Մատինյանը:

Նրա ամուսինը՝ Վաչիկ Մատինյանը, ամեն օր չափում է մագնիսական դաշտի անոմալիան և տվյալներն ուղարկում է ¶յումրի: Նա բացատրում է, որ Հայաստանի տարածքում ամենամաքուր մագնիսական դաշտը ¶յուլագարակում է, և այստեղ ստացվում են արժեքավոր տվյալներ սեյսմիկ ակտիվության մասին:

Հետո մասնագիտական զրույցը վերածվում է ավելի մտերմիկ խոսակցության հայկական տարբերակով, իսկ այդ ընթացքում տիկին Ջուլիետան հյուրասիրության բացօթյա սեղան է գցում տնական մածնով, պանրով և հացով:

Իսկ խոսակցության թեման ինչ էլ լինի՝ գիտություն թե ուտելիք, այստեղ ի վերջո հանգում է բնությանը:

«Նայեք, նայեք այս կողմի սոճիների գագաթին, - ասում է Աննան, - տեսեք, թե ինչպես է քամին ծաղկափոշու ամպերը տանում»:

Բոլորը նայում են այդ ուղղությամբ: Սոճիների ծաղկափոշու դեղնավուն ամպերը ասես ճախրում են անտառի գլխավերևում: Երեխաները վազվզում ու բղավում են. - «Փոշոտում, փոշոտում»: Տեղաբնակները զարմացած նայում են հյուրերին, իսկ հյուրերի հայացքը տանում է ամառային զով քամին:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

New Start: Analysts hope coalition government will create stable political future

Full story

 
 
 
 

Winners: Armenians participate in Special Olympics for first time

Full story

 
 
 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

The National Chamber Orchestra made a tour of Karabakh last weekend, including an open-air performance at the College of Applied Sciences in Shushi. THe Orchestra is back from a recent tour of Moscow and St. Petersburg.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.