ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 11 , 2003 




Øß³ÏáõóÛÇÝ Ñá·ë»ñ. ¾çÙdzÍÝÇ »½³ÏÇ Ã³Ý·³ñ³ÝÁ áõß³¹ñáõÃÛ³Ý ¢ í»ñ³Ýáñá·Ù³Ý ϳñÇù áõÝÇ


سÝñ³Ï»ñïÝ»ñÇ ëÇñ³Ñ³ñÝ»ñÁ ÑáõÛë áõÝ»Ý, áñ ¹ñ³Ýù Ïí»ñ³Ï³Ý·Ýí»Ý ÙÇÝ㢠³ßáõÝ:

Մոտ 14 տարի առաջ խորհրդային իշխանությունները որոշեցին Էջմիածին քաղաքում հիմնադրել բացօթյա թանգարան, որտեղ պետք է ցուցադրվեին հանրահայտ հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները: Ժամանակի ընթացքում քաղաքի հրապարակում տեղակայվել են 12 մանրակերտներ, որոնք մշտապես եղել են այցելուների ուշադրության կենտրոնում:

Սակայն այդ 14 տարիները եղել են նաև անկման տարիներ, և այսօր շատերը մտահոգված են, որ այս եզակի մշակութային հուշարձանը կարող է կործանվել:

Աղթամար կղզու 10-րդ դարի ս.Խաչ եկեղեցու գմբեթն ամբողջովին փլված է, ներքևի տարածքը լցված զովացուցիչ ըմպելիքների դատարկ ու կեղտոտ շշերով: Զվարթնոցի հանրահայտ տաճարի հիմքերը դեֆորմացված են, իսկ ջարդուխուրդ եղած ապակիներն աչքով են անում: Նույն անմխիթար վիճակում են նաև մյուս 10 եկեղեցիների մանրակերտները:

Երբ թանգարանը նոր էր բացվել, այն հանդիսանում էր ոչ միայն հայ հոգևոր մշակույթի, այլև հայ արվեստի հուշարձան:

«Եկեղեցիների մանրակերտները մինչև ամենափոքր մանրուքը կրկնում են իրենց բնօրինակներÁ, նույնիսկ օգտագործված քարերի քանակով: Դա մի եզակի թանգարան է», - ասում է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Շարբաթյանը:

Էջմիածինցիների հավաստմամբ, մանրակերտների թանգարանի շատ այցելուներ ոգևորված մեկնել են հանրապետության այլ շրջանները, որպեսզի տեսնեն բնօրինակները:

Մանրակերտները տեղակայված են իրարից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող պատվանդաների վրա՝ թափանցիկ ապակու մեջ: Դրանց ներքևում տեղադրված են հայելիներ, ինչը թույլ է տալիս տեսնել մանրակերտները տարբեր անկյուններից: Լուսավորությունն իրականցվում է փոքրիկ լուսարձակներով:

Փոքրիկ եկեղեցիները մի քանի նկարիչների աշխատանքի արգասիքն են: «Շինարարության» ընթացքում կիրառվել է հատուկ սոսինձ, հայկական տուֆ և բազալտ քարերը: Տարիներ շարունակ այդ մանրակերտները, Մայր աթոռ Էջմիածնում գտնվող եկեղեցիների նման, արժանացել են տեղի բնակիչների մշտական ուշադրությանը:

Սակայն այսօր հիշողություններն ու իրականությունը չեն համապատասխանում միմյանց:
ʳ½»ñáí ͳÍÏí³Í Ï»Õïáï ³å³ÏÇÝ»ñÁ ¹Åí³ñ³óÝáõÙ »Ý Ù³Ýñ³Ï»ñïÝ»ñÇ ¹ÇïáõÙÁ:

 

Անձրևաջրերը մեծ վնաս են հասցրել մանրակերտներին, իսկ որոշ վանդալներ տարել են ապակիներն ու հայելիները: ¶րեթե բոլոր մանրակերտների պանդվանդանների ներքին մասը զգալիորեն վնասված է. հայելիները կամ ջարդված են, կամ ընդհանրապես հմտորեն հանված են, որոնց այսօր փոխարինելու են եկել աղբն ու ժանգոտ կտորները: Կեղտոտ ապակիները թույլ չեն տալիս հիանալ եկեղեցիների մանրակերտների նուրբ աշխատանքով:

«Տարիներ առաջ ամեն ինչ առնվազն տանելի էր, - ասում է քաղաքի բնակիչներից մեկը, - մանրակերտների նկատմամբ հոգատար էին և վնասվելու դեպքում արագ նորոգում էին: Սակայն այսօր այդ խնդիրը կարծես ոչ մեկին չի հուզում, և փոքրիկ եկեղեցիները, որ մեր հպարտությունն էին, նման վերաբերմունքի պատճառով դառնում են մեր խայտառակությունը: Այսօր ես չեմ կարողանում թոռնիկիս բացատրել, թե ինչու են կոտրված փոքրիկ եկեղեցիների ապակիները և թե ինչու է դրանք այսպիսի վիճակում»:

Շարբաթյանն ասում է, որ 3 տարուց ավելի մանրակերտները մատնվել են մոռացության: Սակայն վերջերս կաթողիկոսը հավանություն է տվել մի ծրագրի, որը պետք է վերանորոգի փոքրիկ եկեղեցիները մինչև աշուն, երբ Էջմիածինը նշի իր Մայր աթոռ լինելու 1700-ամյակը:

Էջմիածնի նախկին ճարտարապետ ¶ագիկ Հարությունյանը, որը մասնակցել է այս նախագծի ստեղծմանն ու իրականացմանը, հուսով է, որ վերանորոգված մանրակերտները երկար կյանք կունենան:

«Նախկինում մի փոքր վնասվածքի դեպքում ամեն ինչ միանգամից նորոգվում էր: Հիմա իրավիճակը փոխվել է, - ասում է նա: - Սակայն կարծում եմ, որ եթե մի անգամ նորոգվի, ժողովուրդը կտեսնի այդ գեղեցկություննը կրկին ու էլ չի վնասի: Ամեն դեպքում այսօր աշխարհում այնքան նոր և հիանալի նյութեր կան, որոնցով կարելի է փոխարինել ապակին ու հայելիները և այլևս չվերադառնալ այս թեմային այս առումով»:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

New Start: Analysts hope coalition government will create stable political future

Full story

 
 
 
 

Winners: Armenians participate in Special Olympics for first time

Full story

 
 
 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

The National Chamber Orchestra made a tour of Karabakh last weekend, including an open-air performance at the College of Applied Sciences in Shushi. THe Orchestra is back from a recent tour of Moscow and St. Petersburg.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.