ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 11 , 2003 




賽ٳ׳ϳï³ÛÇÝ ·Í»ñ. ÇÝãå»ë ¿ÇÝ »ñÏáõ ÁÝï³ÝùÇÝ»ñÁ å³ï³Ý¹Ý»ñ å³ÑáõÙ å³ï»ñ³½ÙÇ Ñ³Ï³¹Çñ ¹Çñù»ñáõÙ


γñÙÇñ ˳ãÁ ·ï»É ¿ ÈÛáí³ÛÇÝ ²¹ñµ»ç³ÝáõÙ ¢ Ýñ³ ÝϳñÁ µ»ñ»É ¿ ÁÝï³ÝÇùÇÝ: ÈÛáí³Ý ٳϳ·ñ»É ¿ ÝϳñÇ íñ³. §²ÝÙ³Ñ Ù³ñ¹áõó ÑÇß³ï³Ï¦:

Արդեն ութ տարի է, ինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտությունում հրադադար է սահմանվել:

Կողմերը պարբերաբար համաձայնության են գալիս ազատ արձակել պատերազմի գերիներին, և ամեն նման դեպքից հետո քիչ ավելի բան է հայտնի դառնում պատերազմական ահավոր մանրամասների մասին:

Պատերազմը վերապրած մյուս մարդկանց նման, ժամանակի հետ սկսում են խոսել նաև հին զինվորները: Սա մի պատմություն է մարդկանց մասին, ովքեր հանդիպել են հակադիր դիքերում: Նրանց ընտանքիները երբեք չեն հանդիպել միմյանց, սակայն նրանց արտասովոր կերպով միավորել են սեփական որդիներին փրկելու հուսահատ ծրագրերը:

Մարտակերտի պաշտպանությունը (1992 թ.) Ղարաբաղյան պատերազմի ամենաուշագրավ դրվագներից մեկն է, որտեղ դաժան մարտերի ընթացքում թե՛ ադրբեջանական, և թե՛ հայկական կողմը ծանր կորուստներ կրեցին:

Բացի մեծաթիվ զոհերից, Ղարաբաղյան պատերազմում 900 անհայտ կորած հայերի մի զգալի մասը մասնակցել է Մարտակերտի մարտերին: Անհայտ կորածներից շատերին հաջողվել է վերադարձնել հիմնականում միջազգային Կարմիր խաչի ջանքերի շնորհիվ: Սակայն շատ ազգականներ առ այսօր շարունակում են փնտրել Մարտակերտի մարտերին մասնակցած իրենց որդիներին ու ամուսիններին:

1991 թվականից միջազգային կազմակերպությունների և մասնավոր անձանց աջակցությամբ գերությունից ազատ են արձակվել 600-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ:

Հիսնամյա Լյովա Հարությունյանն այն երջանիկների թվում է, որոնց ընտանքիները վերամիավորվել են: Սակայն այդ վերամիավորման հասնելը հեշտ չէր ...

Հարությունյանը Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի իր տնից կռվի է գնացել 1992 թ. հունիսի 2-ին: Նոր էր ամուսնացել և երեք ամսական որդի ուներ:

«Ինձ ասում էին՝ երիտասարդ կնոջդ ու նորածին որդուդ թողնում գնում ես, ինչպե՞ս են ապրելու առանց քեզ, - վերհիշում է վետերանը: - Ես պատասխանում էի, որ Ղարաբաղում էլ շատ նորածիններ կան, որոնք անպաշտպան են, իսկ այստեղ՝ Հայաստանում, նրանք պաշտպանված են»: Շուտով նա ընդգրկվում է կամավորների ջոկատի մեջ, որն ուղարկում են Մաղավուզ գյուղի դիրքերը: Մարտերի ժամանակ Հարությունյանը ծանր վիրավորվում է երկու ոտքից և ձեռքից:

«Երբ ուշքի եկա, գլխավերևումս երեք ադրբեջանցիներ էին կանգնած: Նրանցից մեկը ավտոմատի փողը պահել էր ինձ վրա և ընկերներին ասում էր, որ ավելի լավ է սպանել, քան գերի վերցնել, ավելորդ բեռից խուսափելու համար, սակայն նրանցից մեկը թույլ չտվեց սպանել և ինձ տեղափոխեցին հոսպիտալ», - վերհիշում է նա:

Հարությունյանի ոտքի վերքը բորբոքվáõÙ է, ահավոր ցավեր է ունեÝáõÙ:

«Ես ոտքի կանգնելու հույսս կորցրել էի, - ասում է նա, - բայց մի օր ինձ մոտեցավ հոսպիտալի ադրբեջանցի մի բժիշկ և սկսեց բուժել ոտքերս: Սկզբում ես զարմացել էի, բայց հետո հասկացա, որ նրանց մեջ էլ լավ մարդիկ կան: Այդ բժիշկը փրկեց իմ կյանքը»:

Մի քանի օր հետո, երբ նրա վիճակը բարելավվում է, հոսպիտալ է գալիս ադրբեջանցի այն զինվորը, որը թույլ չէր տվել սպանել Հարությունյանին և տանում է նրան իրենց տուն: Պարզվում է, որ ադրբեջանցի զինվորի ընտանիքի որդին՝ Իլհամը, անհայտ կորել է մարտում, և ազգականները կարծում են, որ նա գերի է ընկել: Ընտանիքը որոշում է պատանդ պահել Հարությունյանին՝ որպեսզի հնարավորության դեպքում փոխանակի իրենց որդու հետ:

Մոտ երեք տարի Հարությունյանը պատանդ է եղել ադրբեջանական ընտանիքում: Նա շատ բան չի պատմում այդ օրերի մասին, սակայն նրա 79-ամյա հայրը՝ Մարլենը, հիշում է որդու անհայտ ճակատագրի տառապալից ժամանակները:

«Մի ամիս ապրեցի Թիֆլիսում, - վերհիշում է հայրը, - բազմաթիվ հանդիպումներ ունեցա ամենատարբեր մարդկանց հետ, որոնց մեջ կային օրենքով գողեր, հեղինակություններ: Մառնեուլից ադրբեջանցի մի հեղինակություն առաջարկում էր 10 միլիոն ռուբլով բերել տղայիս:

«Ես ամեն ինչի պատրաստ էի, սակայն ադրբեջանցի ընտանիքը, որը պահում էր որդուս, հրաժարվում էր ցանկացած գումարից, ասելով, որ Լյովային կվերադարձնի միայն իրենց տղայի հետ փոխանակման դեպքում»:

1992-93 թթ. Հայաստանում հաճախ կարելի էր լսել, որ այս կամ այն ընտանիքն իր տանը պատանդ ադրբեջանցիներ է պահում՝ իրենց հարազատի հետ փոխանակելու նպատակով: Հարությունյանների ընտանիքը նույնպես որոշում է պատանդ պահել՝ հույս ունենալով փոխանակել նրանց Լյովայի հետ:

Լյովայի մարտական ընկերները Շուշիից 5 գերված ադրբեջանցիներ են բերում նրա ծնողների տուն:

«Մենք պահում էինք նրանց և շարունակում էինք փնտրել Իլհամին, - պատմում է Մարլենը: - Ես ամեն ինչ անում էի նրան գտնելու համար, սակայն նա չգտնվեց»:

Մարլենը Մարտակերտում գտնում է մարդկանց, ովքեր ճանաչում էին Լյովային պատանդ վերցրած ադրբեջանցուն, սակայն նրանք ասում էին, որ նրա եղբայր Իլհամը զոհվել է: Մարլենը վախենում էր նման լուր ուղարկել իր որդուն պահողներին:

Հինգ ադրբեջանցիներից երկուսին Հարությունյանները փոխանակում են գերության մեջ գտնվող երկու հայերի հետ, իսկ երեքին շարունակում են պահել՝ հույս ունենալով, որ մի օր էլ իրենց որդուն կփոխանակեն:

Մի օր Կարմիր խաչը հայ ընտանիքներին նամակներ է բերում Ադրբեջանից, մեկն էլ՝ Հարությունյանների համար:
ÈÛáí³ Ð³ñáõÃÛáõÝÛ³ÝÇÝ ·ñ»Ã» »ñ»ù ï³ñÇ å³ï³Ý¹ »Ý å³Ñ»É ³¹ñµ»ç³Ý³Ï³Ý ÙÇ ÁÝï³ÝÇùáõÙ, ë³Ï³ÛÝ Ý³ ³ëáõÙ ¿, áñ ÝáñÇó Ϸݳ Ïéí»Éáõ: .

 

«¶իտեմ, որ ձեզ մոտ 5 ադրբեջանցի կար, որոնցից երկուսին փոխել եք, - գրում էր Լյովան: - Նրանք շատ շնորհակալ են: Ոչ մի դեպքում նրանց վատ չվերաբերվեք, հակառակը՝ լավ պահեք: Նրանցից մեկը վիրավոր է, բժիշկ բերեք, թող նայեն: Նրանք էլ ինձ համար են բժիշկ կանչում: Մի քիչ էլ դիմացեք, մինչև ինձ կփոխեն: Շարունակեք Իլհամին փնտրել»:

Լյովայի կինը՝ 29-ամյա Նաիրան պատմում է, որ հոգատար են եղել իրենց տանն ապրող ադրբեջանցի պատանդների նկատմամբ:

«Ասում էինք՝ լավ պահենք, որ Աստված Լյովային բերի հասցնի տուն, - պատմում է Նաիրան: - Ես նրանց ասում էի. ձեզ չենք մոռանա, թող Լյովան գա, մենք ձեզ հետ կապ կպահպանենք»:

Իմանալով, որ Կարմիր խաչը գտել է Լյովային, ընտանիքն ազատ է արձակել երեք պատանդներին:

«Ես նրանց տարա մինչև Սադախլո, որտեղ նրանց դիմավորեցին հարազատները», - ասում է Մարլենը:

Լյովան գերության մեջ է գտնվել 2 տարի, 10 ամիս և 10 օր: Կարմիր խաչի բանակցությունների շնորհիվ նրան վերադարձրել են 31 այլ հայ պատանդների հետ:

«Ընդդեմ իրավական բռնությունների» հասարակական կազմակերպությունը բուժ-վերականգնողական ծրագիր է անցկացնում Ադրբեջանից վերադարձած գերիների և պատանդների հետ: Կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն ասում է, որ Լյովայի նման մարդիկ մշտական բժշկական հսկողության կարիք ունեն:

«Փորձը ցույց է տալիս, որ անցնող տարիներն ավելի են խորացնում այդ անձանց հոգեբանական խնդիրները: Մշտապես խոշտանգումների ու բռնությունների ենթարկված անձինք մշտապես բժշկական հսկողության կարիք ունեն: Նրանք պետք է հիմնական մի տեղ ունենան, ուր կարողանան դիմել», - ասում է նա:

Լյովա Հարությունյանը վերադարձել և շարունակում է ապրել հայրենի Վերին Արտաշատում: Նրա զավակների թիվն ավելացել է, ծնվել են ¶ոռն ու Արմինեն: Այս ընտանիքն այսօր գոյատևում է մշակելով սեփական հողատարածքները և խաղողի այգիները:

«Մի կերպ կապրենք, միայն թող խաղաղություն լինի, - ասում է Լյովան, - իսկ եթե պատերազմ լինի, ես կրկին կմեկնեմ իմ հայրենի հողը պաշտպանելու»:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

New Start: Analysts hope coalition government will create stable political future

Full story

 
 
 
 

Winners: Armenians participate in Special Olympics for first time

Full story

 
 
 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

The National Chamber Orchestra made a tour of Karabakh last weekend, including an open-air performance at the College of Applied Sciences in Shushi. THe Orchestra is back from a recent tour of Moscow and St. Petersburg.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.