ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 11 , 2003 




Ճաշակին ընկեր չկա. Բաբաջանյանի վերափոխված արձանին չի հաջողվում հանդարտեցնել սկսված բանավեճի կրքերը


êÇñí³Í »ñ³ÅßïÇ ³ñÓ³ÝÁ µáÉáñáíÇÝ ÝÙ³Ý ã¿ ºñ¢³ÝÇ ÙÛáõë ³í»ÉÇ ³í³Ý¹³Ï³Ý ³ñÓ³ÝÝ»ñÇÝ:

Հուլիսի 4-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը բարձրացրեց սպիտակ քողը՝ կատարելով Տերյան և Թումանյան փողոցների անկյունում տեղադրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի վիճահարույց արձանի պաշտոնական բացումը:

Հնչում էր կոմպոզիտորի հանրահայտ «Նոկտյուրնը», որին միախառնվում էին ծափահարություններն ու հեգնական բացականչությունները:

«Սա արձան չէ, սա խայտառակություն է մեր քաղաքի համար», - բղավեց ներկաներից մեկը:

Անկախ նրանից, թէ ինչի է արժանի Բաբաջանյանի արձանը՝ գովասանքի, թե փնովման, այն դարձել է արվեստագիտական մի բանավեճի շանթարգել՝ բաժանելով դրա մասնակիցներին կողմնակիցների, որոնք գնահատում են ժամանակակից արվեստի ազատ արտահայտչաձևը, և հակառակորդների, որոնք նախապատվությունը տալիս են խորհրդային ժամանակների հանդիսավոր ոճին:

Արձանն առաջին անգամ տեղադրվեց Օպերայի հրապարակի մոտ անցյալ սեպտեմբերին և դեռ մինչև պաշտոնական բացումն այնպիսի աղմուկ առաջ բերեց, որ անգամ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստիպված եղավ իր մասնակցությունը բերել բանավեճին: (Քոչարյանը հարցականի տակ դրեց արձանի պատեհությունը, իսկ այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, որի հավանությամբ ձեռնարկվել էր արձանի ստեղծումը, վճռականորեն պաշտպանում էր այն:)

Հասարակական բողոքն այնքան ուժեղ էր, որ որոշվեց հանել արձանը և խնդրել հեղինակին՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանին, փոփոխություններ անել:

Մյուս քանդակագործներն ու նկարիչները պաշտպանում էին Բեջանյանի գործը, իսկ հանրահայտ երաժշտի համակիրներն ու ավանդապահներն այն խայտառակություն էին անվանում:

Բանավեճի առարկան Բաբաջանյանին պատկերելու համար Բեջանյանի ընտրած ոճն է. Բեջանյանը պատկերել է երաժշտին արտասովոր և չափազանցված կերպարանքով՝ չափազանց երկար մատներով, որոնք քննադատների հավաստմամբ նրան նմանեցնում են թռչունի:

Բեջանյանը դժկամորեն համաձայնել է փոփոխություններ մտցնել արձանի մեջ՝ նշելով, որ չի փոխելու գործի ընդհանուր ոգին, պարզապես մեղմացնելու է որոշ մասեր:

Յոթ ամիս հետո արձանը վերադարձավ պատվանդան, որտեղ Բաբաջանյանը ներկայացված է ուկրաինական բազալտից պատրաստված դաշնամուրի մոտ նստած: Բրոնզե արձանի արժեքը՝ մոտ 50 հազար դոլար, տրամադրել է բարերար Ռուբեն Հայրապետյանը, որը հայտնել է, որ Բեջանյանը և ճարտարապետը աշխատել են անհատույց:

Վերափոխված Բաբաջանյանն ավելի կարճ մատներ ունի, իսկ դեմքն ավելի ռեալիստական է դարձել: Սակայն հերոսների լրջադեմ ստատիկ արձաններով լի այս քաղաքում այս արձանը, անշուշտ, կշարունակի կողմնակիցներ ու հակառակորդներ ձեռք բերել:

Բացման արարողությանը ելույթ ունեցան հանրահայտ հայ գրողներ, արվեստաբաններ, նկարիչներ և քաղաքական գործիչներ: Բոլոր ելույթներն ուղեկցվում էին սուլոցներով և բողոքի արտահայտություններով, որոնց մի մասը կազմակերպել էր «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրինությունը:

Դերասան Սոս Սարգսյանն իր ելույթի ժամանակ դուրս եկավ ափերից և սաստելով հանդիսականներին՝ կոչ արեց «հարգել մեկ ուրիշի ճաշակն ու ըմբռնումները և քաղաքավարի մարդուն վայել պահել» իրենց:
ø³Ý¹³Ï³·áñÍÁ áñáß ÷áùñ ÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñ ¿ ³ñ»É, áñáÝù µ³í³Ï³Ý ã»Ý ùÝݳ¹³ïÝ»ñÇÝ µ³í³ñ³ñ»Éáõ ѳٳñ:.

 

Բանաստեղծ և հրապարակախոս Արտեմ Հարությունյանը փիլիսոփայորեն նշեց, որ «ստալինյան ռեժիմի հրեշը նստած է շատերի մեջ, և դա է պատճառը, որ արձանի առաջին տեղադրումը խայտառակ կերպով մերժվեց՝ շեշտելով սնանկությունը ճաշակի: Որքան շատ լինեն մեր քաղաքում նման արձանները, այնքան մեր ժողովուրդը կզարգանա, կնվազեն դաժանություններն ու սպանությունները»:

Բանասեր Ժենյա Մանասերյանի կարծիքով, «սա ոչ թե արձան է, այլ գրոտեսկային մի պատկեր, որը ոչ մի կապ չունի Առնո Բաբաջանյանի հետ»:

Սակայն նրան հակադրվում է կինոռեժիսոր Ռուբեն ¶ևորգյանցը. - «Առնոն, որին ես շատ լավ ճանաչել եմ, որպես մարդ բուռն էմոցիաների մի հավաքական կերպար էր, և նրա արձանը չէր կարող այլ լինել: Այն չէր կարող հասարակ, շարքային, ստատիկ մի ձուլածո լինել»:

Բեջանյանը, որի աշխատանքները տեղադրված են Ֆրանսիայում, ¶երմանիայում և ԱՊՀ մի շարք երկրներում, նույն կերպ է ընդունում գովասանքն ու քննադատությունը: «Երբ ստեղծում ես մի բան, որի մասին մարդիկ շատ են խոսում և նույնիսկ քննադատում են, նշանակում է, դրանում գնահատանքի արժանի բան կա», - ասում է քանդակագործը:

Բացման արարողության մասնակիցներից մեկն ասաց, որ կարծիքների բախումը ոչ թե արվեստի մասին է, այլ հայկական բնավորության:

«Մեր հասարակությունը միշտ էլ սիրել է բողոքել անկախ նրանից, լավն է գործը, թե վատը, - ասաց գրող և հրապարակախոս Աղասի Այվազյանը: - Ես համոզված եմ, որ եթե արձանի փոխարեն ինքն Առնո Բաբաջանյանը կանգնած լիներ, էլի բողոքներ կլինեին»:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

New Start: Analysts hope coalition government will create stable political future

Full story

 
 
 
 

Winners: Armenians participate in Special Olympics for first time

Full story

 
 
 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

The National Chamber Orchestra made a tour of Karabakh last weekend, including an open-air performance at the College of Applied Sciences in Shushi. THe Orchestra is back from a recent tour of Moscow and St. Petersburg.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.