ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Տեղեկատվություն ջերմաստիճանի մասին. որտեղի՞ց են գալիս այդ թվերը


Երևանի բնակիչները կարող են հավաքել 186 հեռախոսահամարը և լսել օրը երկու անգամ թարմացվող տեղական եղանակի տեսությունը:

Սակայն քչերը գիտեն, թե ինչ տիտանական ջանքեր են պահանջվում այդ 10 վայրկյան տևող տեղեկությունները տրամադրելու համար: Ամբողջ Հայաստանում 750 մարդ օր ու գիշեր աշխատում է, որպեսզի ստանա այդ տեղեկությունները 40 օդերևութաբանական կայաններից, 100 դիտարկման կետերից, մեկ օդաբանական կայանից և յոթ արբանյակներից:

Հայաստանի օդերևութաբանական կենտրոնը 70 տարվա պատմություն ունի: Հավաքած տեղեկություններն այն տրամադրում է տարբեր կազմակերպությունների և հեռուստակայանների:

Եղանակի տեսության բաժնի վարիչ Զարուհի Պետրոսյանն ասում է, որ իրենք թարմ տեղեկություններ են ստանում երեք ժամը մեկ, և որ այդ տեղեկությունները վստահելի են: Դրանք ամեն օր ստացվում են մասամբ ռադիոզոնդից (յուրաքանչյուր առաքումն արժե 100 դոլար) և երկու արբանյակից:

Բացի այդ Հայաստանը համագործակցում է Ժնևում գտնվող Համաշխարհային օդերևութաբանական կենտրոնի հետ՝ տեղեկություններ փոխանակելով նրա հետ: Կենտրոնը համակարգիչներ և սարքավորում է նվիրել Հայաստանի օդերևութաբաններին՝ նրանց աշխատանքը հեշտացնելու և ավելի ճշգրիտ դարձնելու համար:

Անցյալ ամսվա ուժեղ սառնամանիքներից հետո, երբ ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան զրոյից ցածր Ցելսիուսով, հայաստանցիներն այժմ ավելի մեծ ուշադրություն են դարձնում եղանակին:

Պետրոսյանն ասում է, որ իրենց կենտրոնը կանխատեսել էր ցուրտ եղանակը դեռ նոյեմբերին և տրամադրել էր այդ տեղեկությունները համապատասխան վարչություններին և կազմակերպություններին, հատկապես էներգամատակարարող կազմակերպություններին:

«Ոմանց շփոթության են մատնում Օպերայի շենքի տանիքին տեղադրված ջերմաչափի սխալ ցուցմունքները, - ասում է նա, - Այդ ջերմաչափը սխալ է և կարող է ցույց տալ -10, իսկ հաջորդ վայրկյանին՝ +2:

«Ջերմաչափի համար պատասխանատու է քաղաքապետարանը: Մենք դիմել ենք նրանց՝ խնդրելով վերանորոգել այն, սակայն ջերմաչափը շարունակում է սխալ ցուցմունքներ տալ: Մենք ստիպված ենք լինելու նորից դիմել քաղաքապետարանին, որովհետև սխալ տեղեկությունները գցում են մեր վարկանիշը»:

Անցյալ տարվա դեկտեմբերին «Հայհիդրոմետ» վարչությունը կառավարության որոշմամբ բաժանվեց Օդերևութաբանական գործակալության (Բնապահպանության նախարարության կազմում) և «Հայպետհիդրոմետ» ծառայության:

«Մեր աշխատանքում փաստորեն ոչինչ չի փոխվել: Աշխատում ենք նույն ռեժիմով, նույն պատասխանատվությամբ, ինչպես առաջ», - ասում է օդերևութաբանական ծառայութան բաժնի պետ Ալբերտ Թորոսյանը, որը 40 տարի աշխատել է վարչությունում:

Անցյալ տարի «Հայհիդրոմետի» բյուջեն կազմել է մոտ 240 միլիոն դրամ (մոտ 410000 դոլար):

«Հայպետհիդրոմետի» երիտասարդ աշխատակցուհիները եղանակի տեսություն են վարում «Մետեո-TV»-ի հեռարձակումներում:

Արմինե Չիբուխչյանը «Մետեո-TV»-ի առանցքային աշխատակիցներից է: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանն օդերևութաբանի մասնագիտությամբ:

«Իմ աշխատանքը, հիմնականում, տեղեկություններն օդերևութաբանական լեզվից «թարգմանելն» է, - ասում է նա, - Հետո ես անգիր եմ անում նյութը և ներկայացնում եմ այդ ամենը խցիկի առաջ: Սովորաբար տեղեկությունների վրա աշխատելը ժամեր է խլում, իսկ ներկայացնելը՝ երկու-երեք րոպե»:

Եվ եթե այդ ժամերի աշխատանքի արդյունքները ճշգրիտ են, ապա այս գիշեր երևանցիները դեռ կշարունակեն ցրտահարվել՝ -7-ից -9 աստիճան: Սակայն վաղը՝ հունվարի 25-ին, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +2-ից +4 աստիճան:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.